Միկլոշ Ռադնոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկլոշ Ռադնոտի
հունգ.՝ Radnóti Miklós
Ծննդյան անունՄիկլոշ Գլատեր (հունգ.՝ Glatter Miklós)
Ծնվել էմայիսի 5, 1909(1909-05-05)[1][2][3]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էնոյեմբերի 9, 1944(1944-11-09)[3] (35 տարեկան), նոյեմբերի 10, 1944(1944-11-10) (35 տարեկան) կամ նոյեմբերի 6, 1944(1944-11-06)[4] (35 տարեկան)
Վախճանի վայրՀունգարիա Աբդա բնակավայրի մոտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ
Լեզուհունգարերեն
Ազգությունհունգարացի
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա
ԿրթությունՍեգեդի համալսարան (1934)
Ուշագրավ աշխատանքներJárkálj csak, halálraítélt!/ Իսկ դու քայլիր, մահվան դատապարտված (1937)
ԱշխատավայրՆյուգաթ
ՊարգևներՖ. Բաումհարտենի անվան մրցանակ
ԱմուսինՖանի Քիամատի
 Miklós Radnóti Վիքիպահեստում

Միկլոշ Ռադնոտի (հունգ.՝ Radnóti Miklós, իսկական անունը՝ Միկլոշ Գլատեր (հունգ.՝ Glatter Miklós), մայիսի 5, 1909(1909-05-05)[1][2][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 9, 1944(1944-11-09)[3], նոյեմբերի 10, 1944(1944-11-10) կամ նոյեմբերի 6, 1944(1944-11-06)[4], Աբդա, Győr District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, XX դարի հայտնի քնարերգուներից մեկը, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թվականի մայիսի 5-ին Բուդապեշտում, հրեաների բարեկեցիկ ընտանիքում։ Մայրը՝ Իլոնա Գրոսը, և երկվորյակ եղբայրը մահացել են ծննդաբերության ժամանակ։ 12 տարեկան էր, երբ մահացել է նրա հայրը՝ Յակոբ Գլատերը։ Դաստիարակվել է ազգականների մոտ։ 1927 թվականին ավարտելով դպրոցը՝ մեկ տարի սովորել է Լիդերցի տեքստիլ ուսումնարանում, Չեխոսլովակիա։ 1928 թվականին ընկերների հետ համատեղ հրատարակել է իր ամսագրի երկու համարներ, որտեղ տպագրել է նաև իր երկու բանաստեղծությունները՝ «Ճայի ճիչը» (Sirálysikoly) և «Աղքատության ու ատելության պոեզիա» (Szegénység és gyűlölet verse)։ Հաջորդ տարի հրատարակված անթոլոգիայում արդեն ընդգրկված էին Միկլոշ Ռադնոտիի 12 բանաստեղծություններ։ 1930—1934 թվականներին սովորել է Սեգեդի Ֆերենց Յոզեֆի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ուսումնասիրելով հունգարերեն ու ֆրանսերեն։ 1935 և 1938 թվականներին երկու անգամ մեկական ամսով այցելել է Փարիզ։ 1930-ական թվականների կեսերին մտերմացել է սոցիալիստական շարժման գործիչների հետ։ Միլոշ Ռադնոտիի վրա ծանր ազդեցություն են թողնում Իսպանիայի քաղաքացիական պատերազմն ու Գարսիա Լորկայի մահը։ Գրել է վերջինիս նվիրված բանաստեղծութուններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1940 թվականի հունիսին ու 1942 թվականի հունիսին ուղարկվել է հարկադիր աշխատանքի։ Մայիսի 18-ին նորից զորակոչվել է հունգարական բանակ, բայց հրեա լինելու պատճառով ուղարկվել է այն ստորաբաժանում, որտեղ զենք չէին կրում, և տարվել է ուկրաինական ռազմաճակատ։ 1943 թվականի մայիսին ընդունել է կաթոլիկություն՝ մկրտվելով սուրբ Իշտվանի եկեղեցում։ Գերմանական զորքերի կողմից Հունգարիայի գրավումից հետո «Մարգարիտա» գործողության շրջանակներում սկսվում է հունգարացի կես միլիոն հրեաների տեղափոխումը մահվան ճամբարներ։ Միկլոշ Ռադնոտին 1944 թվականի հունիսի 2ին աքսորվում է Հարավսլավիա՝ սերբական Բոր քաղաքի մոտ գտնվող աշխատանքային ճամբար։ Խորհրդային զորքերի ու պարտիզանների մոտենալու ժամանակ 3200 հրեաներ Հարավսլավիայի ու Հունգարիայի տարածքով ոտքով ուղարկվում նե Հայդենաու՝ համակենտրոնացման ճամբար։ Ճանապարհին Միկլոշ Ռադնոտին դաժանաբար ծեծվել է, ապա գնդակահարվել ու թաղվել ընդհանուր գերեզմանում։ Մեկուկես տարի անց գերեզմանը բացվել է. Միկլոշ Ռադնոտիի դին ճանաչվել է նրա գրպանում գտնված նոթատետրի շնորհիվ, որում նա գրի էր առել իր կյանքի վերջին ամիսներին գրված բանաստեղծությունները։ Վերաթաղվել է Բուդապեշտի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pogány köszönto / «Հեթանոսական կենաց» (1930)
  • Újmódi pásztorok éneke/ «Նոր հովիվների երգը» (1931, արգելվել է եկեղեցական գրաքննադատության կողմից, հեղինակը դատապարտվել է մեկշաբաթյա բանտարկության)
  • Lábadozó szél/ «Բարձրացող քամի» (1933)
  • Újhold/ «Նորալուսին» (1935)
  • Járkálj csak, halálraítélt!/ Իսկ դու քայլիր, մահվան դատապարտված (1937, Ֆ. Բաումհարտենի անվան մրցանակ)
  • Meredek út (1938)
  • Ikrek hava/ «Երկվորյակների նշանի տակ» (1940, ինքնակենսագրական արձակ ստեղծագործություն)
  • Naptár/ «Օրացույց» (1942)
  • Karunga, a holtak ura/ «Կարունգան՝ մեռյալների տիրակալը» (1944, սևամորթների ժողովրդական հեքիաթների թարգմանություններ)

Միկլոշ Ռադնոտին թարգմանել է Վերգիլիուսի, Ժան Լաֆոնտենի, Արթուր Ռեմբոյի, Ստեֆան Մալարմեի, Գիյոմ Ապոլիների, Պոլ Էլյուարի, Բլեզ Սանդրարի, ստեղծագործությունները։ Թարգմանությունները լույս են տեսել Orpheus nyomában («Օրփեոսի հետքերով», 1942) գրքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George E.E. The poetry of Miklós Radnóti։ a comparative study. — New York։ Karz-Cohl, 1986. (անգլ.)
  • Cinanni M.T. Testimoni di voci sommerse։ l’esperienza del nazismo in alcuni scrittori ebrei europei։ Joseph Roth, Primo Levi, Jean Améry, Miklós Radnóti. — Cosenza։ Periferia, 1997. (իտալ.)
  • Gömöri G., Wilmer С. The life and poetry of Miklós Radnóti։ essays. — Boulder։ East European Monographs, 1999. (անգլ.)
  • Ozsváth Z. In the footsteps of Orpheus։ the life and times of Miklós Radnóti. — Bloomington։ Indiana University Press, 2000. (անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկլոշ Ռադնոտի» հոդվածին։