Միկիս Թեոդորակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկիս Թեոդորակիս
Միկիս Թեոդորակիսը 2004 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհուն․՝ Μίκης Θεοδωράκης
Ծնվել էհուլիսի 29, 1925(1925-07-29)[1][2][3][…]
Խիոս, Հունաստան[4]
Երկիր Հունաստան
Մահացել էսեպտեմբերի 2, 2021(2021-09-02)[5][6][7][…] (96 տարեկան)
Աթենք, Հունաստան[8]
ԳերեզմանGalatas Chanion Cemetery[9][10]
Ժանրերսիմֆոնիա, օպերա, բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգահան, քաղաքական գործիչ
Գործիքներջութակ և դաշնամուր
ԼեյբլParedon Records
Folkways Records
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Աթենքի կոնսերվատորիա[11]
ԱնդամակցությունԷԼԱՍ, ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Աթենքի ակադեմիա
ԱմուսինMyrto Altinoglou?[12]
Պարգևներ
Կայքmikis-theodorakis.net
Ստորագրություն
Ստորագրություն
 Mikis Theodorakis Վիքիպահեստում

Միկիս Թեոդորակիս (հուն․՝ Μίκης Θεοδωράκης, ՄՀԱ՝ [ˈmicis θɛɔðɔˈɾacis], հուլիսի 29, 1925(1925-07-29)[1][2][3][…], Խիոս, Հունաստան[4] - սեպտեմբերի 2, 2021(2021-09-02)[5][6][7][…], Աթենք, Հունաստան[8]), հույն երգահան, կոմպոզիտոր[14][15][16][17][18][19][20][21][22] և քաղաքական գործիչ։ «Ժողովուրդների մեջ բարեկամության ամրապնդման համար» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր (1983)։ Նա համարվում է Հունաստանի ժամանակակակից ամենահայտնի կոմպոզիտորը[19][21][23][24][25][26]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկիս Թեոդորակիսը ծնվել է 1925 թվականի հուլիսի 29-ին Հունաստանի Խիոս կղզում։ Հայրը գաղթել էր Կիպրոս կղզուց, իսկ մայրը ծնվել էր Փոքր Ասիայում։ Մանկությունից Միկիս Թեոդորակիսը հետաքրքրություն ու սեր է ցուցաբերել երաժշտության նկատմամբ։ Իր առաջին երգերը նա գրել է այն ժամանակ, երբ դեռ չգիտեր նվագել որևէ երաժշտական գործիք։ 17 տարեկան հասակում երգչախումբ է կազմակերպում Պելոպոնեսի Տրիպոլի քաղաքում։

Միկիս Թեոդորակիսը Փարիզում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թեոդորակիսը մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Ձերբակալվել է նացիստների կողմից և ենթարկվել տանջանքների։

Հունաստանի քաղաքացիական պատերազմի (1946-1949) տարիներին կոմպոզիտորն աքսորվել է Իկարիա կղզի, ապա տեղավորվել է Մակրոնիսոս կղզում գտնվող համակենտրոնացման ճամբարում, որտեղ նույնպես ենթարկվել է ծեծի ու տանջանքների։

1950 թվականին ավարտել է Աթենքի կոնսերվատորիայի Ֆիլոկտիտիս Իկոնոմիդիսի՝ կոմպոզիցիայի դասարանը։ 1954 թվականից մինչ 1959 թվականը Փարիզի Երաժշտության ու պարերի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում սովորել է երաժշտական վերլուծություն Օլիվյե Մեսիանի մոտ և դիրիժորություն Էժեն Վուգոյի մոտ։ Ֆրանսիայում ապրելու տարիներին շատ է ստեղծագործել։ Այդ ժամանակաշրջանում գրել է կամերային պերլյուդիաներ ու սոնատիններ, սիմֆոնիկ ստեղծագործություններ և երեք բալետ։

1959 թվականին Միկիս Թեոդորակիսը վերադառնում է Հունաստան։ Նա Աթենքում կազմակերպում է նվագախումբ, իսկ Պիրեյում՝ Երաժշտական միություն։ Զբաղվել է նաև քաղաքականությամբ, մասնավորապես եղել է խորհրդարանի պատգամավոր Միասնական դեմոկրատական կուսակցության կողմից (1964—19671967 թվականի ապրիլին՝ «սև գնդապետների» իրականացրած հեղափոխության փորձից հետո, Թեոդորակիսը սկսում է գործել ընդհատակում։ Գնդապետներն արգելեցին նրա երաժշտությունը, շուտով նաև բանտարկեցին կոմպոզիտորին։ Բանտում նա անցկացրեց 5 ամիս։ 1968 թվականին միջազգային հասարակության ճնշմամբ Թեոդորակիսին բանտից ազատեցին ու աքսորեցին, սակայն 1969 թվականին նա տեղավորվեց Օրոպոս համակենտրոնացման ճամբարում (Աթենքի մոտ)։ Նրան ազատելու պահանջով կրկին հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային գործիչներ, մասնավորապես՝ Դմիտրի Շոստակովիչը, Լեոնարդ Բյորնստայնը, Արթուր Միլլերը, Հարրի Բելաֆոնտեն։ Արդյունքում 1970 թվականին կոմպոզիտորն ազատություն ստացավ։ 1970 թվականից ապրել ու ստեղծագործել է Ֆրանսիայում։ Այնտեղ էլ շարունակել է պայքարը՝ համերգներ կազմակերպելով բռնակալների դեմ պայքարողների օգտին։ 1974 թվականին Միկիս Թեոդորակիսը կրկին վերադառնում է Հունաստան։

1980-ական և 1990-ական թվականներին մի քանի անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, եղել է Կոնստանտինոս Միցոտակիսի կառավարության նախարար։ Ներկայումս թոշակառու է։ Նրա զարմուհին՝ Մարո Թեոդորակին, նույնպես հայտնի կոմպոզիտոր է[27]։ Իր ողջ կյանքի ընթացքում Միկիս Թեոդորակիսը պայքարել է հանուն համամարդկային արժեքների և հանուն դեմոկրատիայի Հունաստանում։ Նա ստեղծել է Անկախ մարդկանց շարժում՝ «Կայծ» անվամբ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորակիսը գրել է բազմաթիվ սիմֆոնիաներ, կամերային ստեղծագործություններ, ինչպես նաև երգեր ու պարեր ժողովրդական ոճով («Լիրիկա», «Դիոնիսոս», «Ֆեդրա», «Ծով» շարքերը և այլն)։ Տարբեր տարիների նա ստեղծել է «Հրեշտակների թաղամաս» օպերան, «Օրփեոս և Էվրիդիկա», «Անտիգոնես», «Մեդեա», «Լիսիստրատոս», «Երգ մեռած եղբոր մասին», «Սիրեկանները Տերուելից» բալետները, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Սոֆոկլեսի «Էդիպ արքա» ողբերգությունը և այլն) և ֆիլմերի (Մ. Կոկոյանիսի «Հույն Զորբան», 1964) համար, վոկալային ստեղծագործություններ և այլն։

Սիրտակի պարը, ինչպես նաև դրա երաժշտությյունը՝ գրված Միկիս Թեոդորակիսի կողմից, հաճախ անվանում են «Զորբայի պար»։ «Հույն Զորբան» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո սիրտակին դարձավ աշխարհում ամենահայտնի հունական պարն ու Հունաստանի խորհրդանիշերից մեկը։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժողովուրդների մեջ բարեկամության ամրապնդման համար» միջազգային Լենինյան մրցանակ (1983)
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1967) — արիության ու ազատության երգերի համար, որ երիտասարդներին կոչ են անում պայքարի ելնել ճնշման ու ֆաշիզմի դեմ, հանուն խաղաղության ու լավագույն ապագայի

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Για την ελληνική μουσική (Հունական երաժշտության մասին)
  • Το τραγούδι του νεκρού αδελφού
  • Το μανιφέστο των Λαμπράκηδων
  • Ζητείται αριστερά
  • Δημοκρατική και συγκεντρωτική αριστερά
  • Οι μνηστήρες της Πηνελόπης
  • Περί τέχνης (էսսեներ ու հոդվածներ արվեստի մասին)
  • Πού πάμε; (Ու՞ր ենք գնում մենք?, Աթենք, 1988)
  • Ανατομία της μουσικής (Երաժշտության անատոմիա, 1983)
  • Οι δρόμοι του αρχάγγελου Ι-V (1986-88)
  • Αντιμανιφέστο (Անտիմանիֆեստ, Gnosis Publishing House, Աթենք, 1998)
  • Μελοποιημένη Ποίηση Ι -III
  • Πού να βρω την ψυχή μου... A' - Γ' (Որտեղ կարող եմ գտնել իմ հոգին (էսսեներ և հոդվածներ), Աթենք, 2002)
  • Να μαγευτώ και να μεθύσω
  • Μάνου Χατζιδάκι εγκώμιον
  • I had Three Lives (Միկիս Թեոդորակիսի բանաստեղծություններն անգլերեն)
  • Σπίθα. Για μια Ελλάδα ανεξάρτητη και δυνατή, Թեսալոնիկի, 2011

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean Boivin, Messiaen's Teaching at the Paris Conservatoire: A Humanist Legacy, in Siglind Bruhn, Messiaen's Language of Mystical Love (New York, Garland, 1998), 5-31։ 10
  • George Giannaris։ Mikis Theodorakis. Music and Social Change, Foreword by Mikis Theodorakis. G. Allen, London, 1972
  • Gail Holst։ Myth & Politics in Modern Greek Music, Adolf M. Hakkert, Amsterdam, 1980
  • Mikis Theodorakis։ Journals of Resistance. Translated from the French by Graham Webb, Hart-Davis MacGibbon, London, 1973
  • Mikis Theodorakis։ Music and Theater, Translated by George Giannaris, Athens, 1983
  • Asteris Koutoulas։ O Mousikos Theodorakis / Theodorakis the Musician (in Greek). "Nea Synora - A. A. Livami, 1998. ISBN 978-960-236-916-6
  • Guy Wagner։ Mikis Theodorakis. Mia Zoi yia tin Ellada. Typothito - Giorgos Dardanos, 2002. ISBN 960-402-008-0 (The biography exists also in French։ Mikis Theodorakis. Une Vie pour la Grèce. Editions Phi, Luxembourg, 2000; and in German։ Mikis Theodorakis. Ein Leben für Griechenland. Editions Phi, Luxembourg, 1995)
  • George Logothetis։ Mikis Theodorakis: the Greek soul, translated from the Greek by Phillipos Chatzopoulos, Agyra editions 2004, ISBN 960-422-095-0. The Chinese version has been published by Shanghai Baijia Publishing House in 2008, ISBN 978-7-80703-861-0.
  • Asteris Kutulas։ Mikis Theodorakis. A Life in pictures (in German), Coffee-table book with 1 DVD & 2 CDs. Schott Music, Mainz 2010, ISBN 978-3-7957-0713-2
  • Arja Saijonmaa։ En ung naken kvinna : mötet med Mikis (A young naked woman - the meeting with Mikis), ISBN 978-91-642-0345-8 (bound) Stockholm ։ Piratförlaget, 2011 Swedish 443 pages, [16] picture pages + 1 CD with four songs by Mikis Theodorakis.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Теодоракис Микис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/music/artists/83970769-d8ea-434b-8734-88899213c922
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://dspace.mmb.org.gr/mmb/handle/123456789/10082
  5. 5,0 5,1 5,2 Πέθανε ο Μίκης Θεοδωράκης (հուն.) — 2021.
  6. 6,0 6,1 6,2 Πέθανε ο Μίκης Θεοδωράκης (հուն.) — 2021. — ISSN 1790-2983
  7. 7,0 7,1 7,2 Griechischer Komponist Mikis Theodorakis gestorben — 2021.
  8. 8,0 8,1 8,2 Πέθανε ο Μίκης Θεοδωράκης. Ένας μεγάλος Έλληνας. (հուն.)Αθήνα: Στάθης Τσαγκαρουσιάνος, 2021.
  9. Μίκης Θεοδωράκης: Στον Γαλατά Χανίων η ταφή του μεγάλου μουσικοσυνθέτη (հուն.)CNN Greece, 2021.
  10. Μίκης Θεοδωράκης: Την Πέμπτη στον Γαλατά Χανίων η κηδεία (հուն.)Η Καθημερινή, 2021.
  11. Θεοδωράκης, Μίκης - Theodorakis, Mikis (1925 - 2021) (հուն.)Μεγάλη Μουσική Βιβλιοθήκη της Ελλάδος «Λίλιαν Βουδούρη».
  12. https://www.sansimera.gr/biographies/899
  13. http://www.academyofathens.gr/en/organization/members/honorary
  14. Newsweek. Newsweek, Incorporated. 1973. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «Mikis Theodorakis, the famous Greek composer, is one of the most vocal exiles. Imprisoned but released due to the intervention of French publisher-politician Jean-Jacques Servan- Schreiber, Theodorakis believes that the regime is a puppet»
  15. Nielsen Business Media, Inc. (1997 թ․ հունիսի 7). Billboard. Nielsen Business Media, Inc. էջեր 92–. ISSN 0006-2510. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «In April, famous Greek composer Mikis Theodorakis conducted the Choir and Symphonic Orchestra of» {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  16. Yaakov Zipper (2004 թ․ ապրիլի 2). The Journals of Yaakov Zipper, 1950-1982: The Struggle for Yiddishkeit. McGill-Queen's Press - MQUP. էջեր 276–. ISBN 978-0-7735-2627-3. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «Last week I heard a magnificent group of Greek singers under the direction of the renowned Theodorakis.»
  17. Vassos Georghiou (2005 թ․ մայիսի 31). The Unrepentant: A Marxist Journalist Confronts the Cia's Greek Junta. AuthorHouse. էջեր 13–. ISBN 978-1-4208-3166-5. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «A Marxist Journalist Confronts the Cia's Greek Junta Vassos Georghiou. While we were attending to the ... been sent by Dutch television to interview Mikos Theodorakis, the world-famous Greek composer.»
  18. John Chrysochoos, Ph.d. (17 նոյեմբերի, 2010). Ikaria - Paradise in Peril. Dorrance Publishing. էջ 24. ISBN 978-1-4349-8240-7. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «Theodorakis the internationally renowned Greek composer»
  19. 19,0 19,1 Maura Ellyn; Maura McGinnis (2004 թ․ օգոստոսի 1). Greece: A Primary Source Cultural Guide. The Rosen Publishing Group. էջ 86. ISBN 978-0-8239-3999-2. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «Considered Greece's greatest living composer, Theodorakis has written many scores.»
  20. «Athensnews Interview: Theodorakis' call to arms Famous composer Theodorakis addresses protesters during a rally against a new austerity package, outside the University of Athens, in 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  21. 21,0 21,1 Mike Gerrard (2009 թ․ մարտի 3). National Geographic Traveler: Greece, 3rd Edition. National Geographic Society. էջեր 47–. ISBN 978-1-4262-0396-1. Վերցված է 1 նոյեմբերի, 2012-ին. «The most famous Greek musician of contemporary times is undoubtedly Mikis The- odorakis (born 1925), best known for»
  22. «Embassy of Greece International conference honors renowned composer Mikis Theodorakis' 80th birthday An international conference dedicated to the work of famous music composer Mikis Theodorakis in honor of his 80th birthday, kicked off on Friday in Hania, Crete». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  23. Dimitris Keridis (2009 թ․ հուլիսի 28). Historical Dictionary of Modern Greece. Scarecrow Press. էջեր 150–. ISBN 978-0-8108-5998-2. Վերցված է 3 նոյեմբերի, 2012-ին.
  24. abc news(չաշխատող հղում)
  25. winnipegfreepress Quote: Greece's best-known living composer Mikis Theodorakis has drawn a crowd of more than 20,000 people at a rally against austerity measures.(չաշխատող հղում)
  26. «Highbeam: Associated press Greece's best-known living composer Mikis Theodorakis has drawn a crowd of more than 20,000 people at a rally against austerity measures. The 85-year-old composer of "Zorba the Greek" called the terms of the €110 billion ($158 billion) bailout loan deal a "national betrayal" and urged opposition parties not to back the …». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  27. «Գեղարվեստական ֆիլմ «Սաֆո», Յալթաֆիլմ կինոընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկիս Թեոդորակիս» հոդվածին։