Միխո Մոսուլիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխո Մոսուլիշվիլի
მიხო მოსულიშვილი
Ծննդյան անունվրաց.՝ მიხეილ მოსულიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 10, 1962(1962-12-10)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԱրաշենդա, Գուրջաանի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, կենսագիր, երկրաբան, խմբագիր և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերվեպ, պատմվածք, պիես, Սցենար, Գերկարճ (ֆլեշ) արձակ և էսսե
Գրական ուղղություններՄետամոդեռնիզմ և post-postmodernism?
Ուշագրավ աշխատանքներA Big She-Bear?[2]
Պարգևներ
ԱզգականներLiguri Mosulishvili?
Изображение автографа
Կայքborbalo.blogspot.com
 Miho Mosulishvili Վիքիպահեստում

Միխո Մոսուլիշվիլի (վրաց.՝ მიხო მოსულიშვილი, ծնվել է՝ 10 դեկտեմբերի, 1962, Առաշենդա, Գուրջաանի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող, դրամատուրգ, էսսեիստ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխո Մոսուլիշվիլին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 10-ին Առաշենդա գյուղում։ 1986 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի երկրաբանական-աշխարհագրական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-երկրաբանի մասնագիտություն (երկրաբանական նկարահանումներ, օգտակար հանածոների որոնում)։

1981—1984 թվականներին զուգահեռաբար սովորել է նաև կինոդրամատուրգիայի բաժնում (Էռլոմ Ախվլեդիանիի ու Դաթո Աղիաշվիլիի արվեստանոց)։

Աշխատել է որպես երկրաբան, լրագրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ։

Միխո Մոսուլիշվիլին հրատարակել է պատմվածքների, վեպերի ու պիեսների շուրջ քսան վրացերեն գրքեր։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նրա պիեսները Վրաստանում բեմադրվում են ինչպես թատրոնում, այնպես էլ ռադիոյով ու հեռուստատեսությամբ։

Միխո Մոսուլիշվիլին ապրում է Թբիլիսիում կնոջ ու դստեր հետ։

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անտառի մարդը»[3], Թբիլիսի, մշակույթի նախարարության հրատարակություն, 1988, ողբերգություն։
  • «Լուսնի օրվա սրբապատկերները»[4], Թբիլիսի, «Մերանի» հրատարակչություն, պատմվածքներ, նովելներ ու մանրապատումներ, 1990։
  • «Օձեր էր սպանում Աստծու համար»[5], Թբիլիսի, «Իլիա» հրատարակչություն, վրացական ժողովրդական աղոթքներ, հավաքել ու չափածո գրի է առել Միխո Մոսուլիշվիլին, 1993։
  • «Ուղղահայաց տարածություն»[6], Թբիլիսի, «Мерани» հրատարակչություն, պատմվածքներ, նովելներ ու մանրապատումներ, 1997
  • «Բոլոր ժամանակների ասպետը»[7], Թբիլիսի, «Բեսթսելլեր» հրատարակչություն, վեպ Անդրոնիկաշվիլիների ընտանիքի յոթ սերունդների երկդարյա կյանքից, 1999։
  • «Թռիչք առանց տակառի»[8], Թբիլիսի, «Բաքուր Սուլակաուրի հրատարակչություն», վեպ Գերմանիայում վրացի ու սևամորթ ներգաղթյալների կյանքի մասին, 2001, ISBN 99928-974-2-4 և երկրորդ հրատարակություն՝ Թբիլիսի, «Գումբաթի-2007», 2011, ISBN 978-9941-0-3160-1։
  • «Բենդելա»[9], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, վավերագրական վեպ ֆուտբոլիստ Զազա Բենդելիանիի մասին, 2003, ISBN 99928-39-69-4
  • «Կարապները ձյան տակ»[10], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, մանրապատումներ ու էսսե, 2004, ISBN 99940-29-30-4
  • «Համարյա Պիկասո ու մի քիչ էլ Բոսխ, աջ կողմից»[11], Թբիլիսի, «Սաարի» հրատարակչություն, յոթ ծիծաղելի պիեսներ, որոնցում ոչ բոլորովին անհույս թաքցված են արցունքները (գրքի շապիկի «Միխո Մոսուլիշվիլին ծխամորճով» ծաղրանկարի հեղինակ՝ Զաալ Սուլաքաուրի), 2010, ISBN 978-99940-60-87-0
  • «Վաժա Փշավելա»[12], կենսագրություն, Թբիլիսի, «Պեգասներ» հրատարակչություն, 2011, ISBN 978-9941-9179-6-7
  • «Հաջողության քար»[13], ինը պատմվածքների ժողովածու, Թբիլիսի, «Սիեստա» հրատարակչություն, 2011, ISBN 978-9941-414-79-4
  • «Գելեսա» (Լազյան ծովային կինովեպ, որ ներկայացված է որպես Կիրբիշի ֆելյուգայի վերջին ճանապարհորդության ժամանակագրություն, կամ Հասան Խելիմիշի կենդանացող նկարները, եթե ուզում եք)[14], Թբիլիսի, «Ուսթարի» հրատարակչություն, 2012, ISBN 978-9941-9261-1-2; Синопсис для роман ISBN 978-9941-9261-2-9
  • Ոչ մի տեղից դեպի ոչ մի տեղ (երեսունութ մանրապատումների ու մեկ վիպակի ժողովածու)[15], 2012, ISBN 978-9941927331
  • Հոգու գետը (Քսան նովելների ժողովածու)[16], 2012, ISBN 978-9941440908
  • Մեծ Արջ (լեռների պատմությունը նախաբանով ու վերջաբանով)[17], 2013, ISBN 978-9941-451-14-0

Հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխո Մոսուլիշվիլին արժանացել է «Պատվո մեդալ» («Honor» Medal Արխիվացված 2007-10-22 Wayback Machine) Վրաստանի նախագահի 1998 թվականի մարտի 7-ի № 132 հրամանով («Ցիսկարի» գրական ամսագրի հիմնադրման 150-ամյակի առթիվ - «Սաքարթվելոյի Հանրապետություն» թերթ, 15 մարտի, 1998 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress Library of Congress Name Authority File
  2. https://en.wikipedia.org/wiki/A_Big_She-Bear
  3. Mixo Mosulišvili (1988), T'kis kaci, Tbilisi, Georgia: Kulturis saministro
  4. Mixo Mosulišvili (1990), Mtʻvariani dġis pʻreskebi, Tbilisi, Georgia: Merani
  5. Mixo Mosulišvili (1992), Gveli movkal uplisatvis (Gveli movkal uflisatvis ed.), Tbilisi, Georgia: Ilia
  6. Mixo Mosulišvili (1997), Sivr'ce vertikalshi, Tbilisi, Georgia: Merani
  7. Mixo Mosulišvili (1999), Užamo žamis raindi, Tbilisi, Georgia: Bestseleri
  8. Pʻrena ukasrod (Open Library)
  9. Mixo Mosulišvili (2003), Bendela, Tʻbilisi: Gamomcʻemloba Saari, ISBN 9992839694, OCLC 55067899, 9992839694
  10. Mixo Mosulišvili (2004), Gedebi tovlqvesh, Tbilisi, Georgia: Saari
  11. Mixo Mosulišvili (2010), Titqmis picaso da cota boskhi, marjvnidan, Tbilisi, Georgia: Saari
  12. Mixo Mosulišvili (2011), Vazha-Pshavela (Vaja-Pshavela ed.), Tbilisi, Georgia: Pegasi
  13. Mixo Mosulišvili (2011), Mercy Stone, Tbilisi, Georgia: Siesta
  14. Helessa | Wix.com
  15. Mixo Mosulišvili (2012), Arsaidan Arsaitken, Tbilisi, Georgia: Saunje Publishing
  16. Mixo Mosulišvili (2012), Sulis mdinare, Tbilisi, Georgia: Inteleqti
  17. Mixo Mosulišvili (2013), Didi zu datvi, Saunje Publishing House
  18. «Գարուն», # 2, 1999 - ISNN 0320-3052

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխո Մոսուլիշվիլի» հոդվածին։