Միխայիլ Վորոնցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Վորոնցով
ռուս.՝ Михаил Семёнович Воронцов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19 (30), 1782
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6 (18), 1856 (74 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանTransfiguration Cathedral
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդիվանագետ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինElizaveta Vorontsova?[1]
Ծնողներհայր՝ Semyon Vorontsov?[1], մայր՝ Ekaterina Senyavina?[1]
Զբաղեցրած պաշտոններviceroy? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Բատի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 1st class with diamonds Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Մարիա Թերեզայի զինվորական մրցանակ Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Order of Glory Սև արծվի շքանշան Փրկիչի շքանշան Սուրբ Լուիի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Սրի շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Թագավորական Գվելֆյան շքանշան Pour la Vertu Militaire Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Cross «For the capture of Bazargic»
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներSofya Vorontsova? և Semyon Vorontsov?
 Mikhail Vorontsov Վիքիպահեստում

Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցով (մայիսի 19 (30), 1782, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6 (18), 1856, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ (1856 թվականԱնգլիայում ռուս դեսպան Ս․ Ռ․ Վորոնցովի որդին։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Գանձակի գրավմանը, ինչպես նաև Երևանյան առաջին արշավանքին (1804 թվական

1823 թվականին նշանակվել է Նովոռոսիայի գեներալ- նահանգապետ և Բեսարաբական մարզի փոխարքա, 1828-1844 թվականներին՝ Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ։ 1826 թվականից՝ Պետական խորհրդի անդամ։ 1844-1854 թվականներին Վ․ Կովկասի առաջին փոխարքան էր և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար։ Պայքարել է լեռնականների դեմ, մտցրել նոր՝ կացնի տակտիկա (անտառները հատելու և անցուղիներ պատրաստելու միջոցով դյուրացրել լեռնականների հնազանդեցումը)։

Վորոնցովն անց է կացրել վարչական ռեֆորմներ, որոնց հիման վրա 1849 թվականին ստեղծվել է Երևանի նահանգը։ 1847 թվականի և 1851 թվականի կանոնադրություններով փորձել է ստեղծել անդրկովկասյան ազնվականական դաս (որպես ցարիզմի հենարան), բայց գրեթե ապարդյուն։ Վորոնցովի օրոք Հայաստանում հիմնադրվել են առաջին ռուսաբնակ գյուղերը։ Հովանավորել է հայ բուրժուազիային, Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ մտցրել ազատ վարձու աշխատանք։ Մերձավոր հարաբերությունների մեջ է եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ, մասնակցել է Միքայել Նալբանդյանի նկատմամբ կազմակերպված հալածանքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. П. Щербинин. Биография генерал-фельдмаршала Князя Михаила Семеновича Воронцова. СПб., Типография Эдуарда Веймара, 1858.
  • Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
  • Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
  • Удовик, В. Воронцов. М., 2004 (Жизнь замечательных людей).
  • Rhinelander, L. H. Viceroy Vorontsov’s Administration of the Caucasus // Transcaucasia: Nationalism and Social Change. Essays in the History of Armenia, Azerbaijan, and Georgia. Ed. by R. G. Suny. Ann Arbor (MI), 1983 (2nd rev. ed., 1996), 87-104.
  • Rhinelander, A. L. (1990). Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar. Montreal: McGill-Queen’s University Press. ISBN 0-7735-0747-7
  • Robbins, Richard G. «Review: Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar». The American Historical Review, Vol. 96, No. 4 (Oct., 1991), P. 1243—1244. http://www.jstor.org/stable/2165141

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Վորոնցով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։