Միխայիլ Սուսլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Սուսլով
ռուս.՝ Михаил Андреевич Суслов
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8 (21), 1902[1]
ԾննդավայրShakhovskoye, Khvalynsk Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1982(1982-01-25)[1][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1929), Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1928) և Rabfak? (1924)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան և Համամիութենական արդյունաբերական ակադեմիա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
 Mikhail Suslov Վիքիպահեստում

Միխայիլ Անդրեևիչ Սուսլով (ռուս.՝ Михаил Андреевич Суслов, նոյեմբերի 8 (21), 1902[1], Shakhovskoye, Khvalynsk Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1982(1982-01-25)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1921), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1972),։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1918-1920 թվականներին աշխատել է չքավորական կոմիտեում, ավարտել է Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սովորել Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական ինստիտուտում, դասախոսել Մոսկվայի համալսարանում, այնուհետև ակադեմիայում։ Մասնակցել է տրոցկիստական զինվորական բլոկի և ՀԱՄԿ-ում աջ թեքման դեմ պայքարին։ 1931-1934 թվականներին աշխատել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի ապարատում և Բանվորագյուղացիական տեսչության ժողկոմատում, ապա մինչև 1936 թվականը՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Սովետական վերահսկողության հանձնաժողովում։ 1937-1939 թվականներին՝ ՀԱՄԿ Ռոստովի մարզկոմի բաժնի վարիչ, քարտուղար։ 1939-1944 թվականներին ՀԿ Ստավրոպոլի երկըրկոմի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Անդրկովկասյան ռազմաճակատի ՀՍ զորախմբի ռազմական խորհրդի անդամ և պարտիզանական ջոկատների Ստավրոպոլյան երկրամասային շտաբի պետ։ 1944 թվականի վերջից եղել է կուսակցության ԿԿ Լիտվական ԽՍՀ բյուրոյի նախագահը։ 1946 թվականի մարտից աշխատել է կուսակցության ԿԿ ապարատում, 1947 թվականից ԿԿ քարտուղար, միաժամանակ, 1949-1950 թվականներին՝ «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր։ Կուսակցության 18 համագումարում 1939 թվականին ընտրվել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի անդամ, ՀԱՄԿ 18-րդ համամիութենական կոնֆերանսում, ԽՄԿԿ 1919-1920, 1922-1926 համագումարներում՝ ԽՄԿԿ ԿԿ, 1955 թվականի հուլիսից՝ ԿԿ նախագահության, 1966 թվականի ապրիլից՝ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 1-10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 5, «Հոկտեմբերյան հեղափոխության», «Հայրենական պատերազմի» 1 աստիճանի շքանշաններով, մի շարք սոցիալիստական երկրների պարգևներով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118991590 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սուսլով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 199