Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Պետրովիչ Լազարև (ռուս. ՝ Михаил Петрович Лазарев , նոյեմբերի 3 (14) , 1788 [1] [2] , Վլադիմիր , Ռուսական կայսրություն [3] - ապրիլի 11 (23) , 1851 [1] [2] , Վիեննա , Ավստրիական կայսրություն [3] ), ռուս ծովագնաց, ծովակալ (1843)։ Կատարել է շուրջերկրյա 3 նավարկություն։ 1819 - 1821 թթ. -ին Ֆադեյ Բելլինսգաուզենի ռուսական շուրջերկրյա արշավախմբի կազմում մասնակցել է Անտարկտիդայի հայտնագործմանը։ Ճանապարհորդությունների ընթացքում կատարել է օդերևութաբանական, ազգագրական և գիտական այլ ուսումնասիրություններ։ Լազարևի անունով են կոչվում ատոլ Խաղաղ օվկիանոսում , կղզի Արալյան ծովում, ծով Անտարկտիդայում , անտարկտիկական սովետական գիտական կայանը։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D. , Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK , 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Лазарев, Михаил Петрович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин , М. Г. Курдюмов — СПб. : 1914. — Т. 10. — С. 37—40.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Лазарев Михаил Петрович // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 469 )։