Միլոնիա Ցեզոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոնիա Ցեզոնիա
Դիմանկար
Ծնվել է7 կամ հոկտեմբեր 24
Մահացել էհունվարի 24, 41
Մահվան վայրՊալատին, Մունիսիպիո I, Roma Capitale, Իտալիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
Ամուսինանհայտ և Կալիգուլա
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ Vistilia?
Զբաղեցրած պաշտոններRoman Empress?
ԵրեխաներPrima?, Secunda?, Tertia? և Julia Drusilla?
 Milonia Caesonia Վիքիպահեստում

Միլոնիա Ցեզոնիա (լատին․՝ Milonia Caesonia, 7 կամ հոկտեմբեր 24 - հունվարի 24, 41, Պալատին, Մունիսիպիո I, Roma Capitale, Իտալիա), Կալիգուլայի չորրորդ կինը, նրա միակ դստեր մայրը։

Միլոնիայի հոր անունը անհայտ է։ Նրա մայրն էր Վիստիլիան, որը ծագում էր սենատորական տոհմից։ Միլոնիայի հայրն ու եղբայրը հաջորդաբար եղել են պրետորներ Օգոստոսի և Տիբերիոսի կառավարման տարիներին։ Եղբայրը մտերիմ էր Դրուզ Ավագի հետ, իսկ 32 թ. կայսեր աչքից ընկավ և ստիպված եղավ ինքնասպան լինել։

Վիստիլիան ամուսնացած է եղել վեց անգամ և տարբեր ամուսիններից ունեցել է յոթ երեխա։ Ամուսնություններից մեկից էլ ծնվել է Միլոնիան։ Մեկ ու կես տարուց Միլոնիան եղբայր ունեցավ՝ հայտնի հռոմեացի զորավար Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնը։

Մինչև Կալիգուլային հանդիպելը Ցեզոնիան ամուսնացած էր և առաջին ամուսնությունից ուներ 3 դուստր։ Նա ոչ խելացի էր, ոչ էլ գեղեցիկ։ Նա դարձավ Կալիգուլայի սիրուհին մոտ 39 թ.։ Նրանք ամուսնացան 40 թ., իր աղջկա ծննդյան օրը։ Կալիգուլան նրան հագցնում էր զինվորական շորեր և ցուցադրում զորքի առաջ։ Շշուկներ կային այն մասին, որ նա ամուսնուն սիրային դեղ էր խմեցրել, որը նրա մոտ խելագարություն էր առաջացրել։ Մահացել է 41 թ. հունվարի 24-ին հաջող հեղաշրջումից հետո։ Մահից առաջ քաջություն է դրսևորել և պնդել, որ միշտ զգուշացնում էր Կալիգուլային, բայց նա իրեն չէր լսում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոնիա Ցեզոնիա» հոդվածին։