Մերի Կեսսետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Կեսսետ
անգլ.՝ Mary Cassatt
Ի ծնեMary Stevenson Cassatt
ԿեղծանունCassatt, Mary Stevenson[1]
Ծնվել էմայիսի 22, 1844(1844-05-22)[2][3][4][…]
ԾննդավայրԱլեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6]
Վախճանվել էհունիսի 14, 1926(1926-06-14)[2][3][4][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼե Մենսիլ Թերիբուս[7][6]
Քաղաքացիություն ԱՄՆ[8]
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, լուսանկարիչ, արվեստագետ և օֆորտանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ[9][10]
Ժանրդիմանկար, ժանրային նկարչություն[9][10], դիմապատկեր[10], բնանկար[10] և Ֆիգուր[10]
Ուշագրավ աշխատանքներPortrait of an Elderly Lady in a Bonnet: Red Background?
Պարգևներ
ՀայրՌոբերթ Ս. Կեսսետ
ՄայրKatherine Kelso Cassatt?
ստորագրություն
Изображение автографа
 Mary Cassatt Վիքիպահեստում

Մերի Կեսսետ (անգլ.՝ Mary Cassatt, մայիսի 22, 1844(1844-05-22)[2][3][4][…], Ալեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6] - հունիսի 14, 1926(1926-06-14)[2][3][4][…], Լե Մենսիլ Թերիբուս[7][6]), ամերիկացի նկարչուհի, որ երկար ժամանակ ապրել ու աշխատել է Փարիզում։ Էդգար Դեգայի երաշխավորությամբ ընդունվել է «Ընկերություն»՝ մասնակցել է իմպրեսիոնիստների 4-րդ (1879), 5-րդ (1880), 6-րդ (1881) և 8-րդ (1886) ցուցահանդեսներին[11]։ Նրա կտավների ստեղծմանը մոտիվացրել են կանայք հասարակությունում՝ հատկապես մայր և դուստր սերտ հարաբերությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսսետը ծնվել է Փենսիլվանիա նահանգի, Ալլեգեն քաղաքում, որը այժմ Պիտսբուրգ նահանգի մաս է կազմում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Ս․ Կեսսետ, հաջողակ փոխանակման միջնորդ էր, իսկ նրա մայրը՝ Կեթրին Ջոնսոնն Կելսոն, բանկային ոլորտի աշխատակիցների ընտանիքից էր։ Մերին մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ ճանապարհորդությունները համարվում էին ինքնակրթության մի մաս՝ 10 տարեկանում նա արդեն եղել էր Եվրոպայի նշանավոր մայրաքաղաքներում՝ ներառյալ նաև Փարիզ, Լոնդոն, Դարմշտադ և Բեռլին։

Թեպետ Մերիի ընտանիքը դեմ էր նրա պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու որոշմանը, նա սկսեց ուսումնասիրել գեղանկարչություն Փենսիլվանիայի կերպարվեստի ակադեմիայում, որը գտնվում էր Ֆիլադելֆիայում, 1861-1865 թվականներին։ Չդիմանալով ուսման դանդաղ տեմպերին, նաև տղամարդկանց վերաբերմունքին աշակերտների և ուսուցիչնեի նկատմամբ՝ Մերին ստիպված եղավ զբաղվել ինքնաուսուցմամբ։ Իսկ 1866 թվականին նա տեղափոխվեց Փարիզ։

Ֆրանկո-Պրուսական պատերազմի ժամանակ Կեսսետը վերադարձավ իր ընտանիքի մոտ՝ Միացյալ նահանգներ, սակայն այդ ժամանակ շատ դժվար էր գտնել բարերարներ իր ուսմանը աջակցելու՝ գեղանկարչության և գծանկարային մոդելներին հովանավորելու համար։ Նրա հայրը շարունակում էր չհամակերպվել Մերիի որոշման հետ, և վճարում էր միայն աղջկա կյանքին խիստ անհրաժեշտ միջոցները հոգալու հաա ր 1871 թվականին նա վերադարձավ Եվրոպա և Պիտսբուրգի արքեպիսկոպոսը նրան հանձնարարեց կատարել մի քանի նկարների պատճենումներ Իտալիայում։ Այս ամենից հետո, Մերին կարողանում էր ազատ ճամփորդել Եվրոպայում։

Իմպրեսիոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի Եվրոպական թանգարաններում ինքնուսուցումից հետո, 1872 թվականին նրա ոճը ավելի հասունացավ և Փարիզում նա ուսումնասիրեց կտավներ Կամիլ Պիսսարոյի հետ։

1872 թ. Փարիզյան սրահի ժյուրին ցուցահանդեսի հանեց Մերիի առաջին կտավը։ Քննադատները հավաստիացնում են, որ նրա կտավների գույները շատ վառ էին, իսկ դիմանկարները իրականների համեմատ շատ ճշգրիտ էին։

Տեսնելով նկարների խանութում Էդգար Դեգայի յուղամատիտները՝ նա հասկացավ, որ սրահի դեմ ապստամբությունում նա միայնակ չէ։ «Ես ստիպված էի մոտենալ և անգամ քիթս սեղմել պատուհանին, որպեսզի հանարավոինս ընկալեի այն ամենը, ինչը նկարված էր այդ կտավների վրա»-նա այս ամենը գրել է իր ընկերոջը։ « Այս ամենը փոխեց իմ կյանքը, ես կարողացա տեսնել արվեստն այնպիսին, ինչպիսին ցանկանում էի տեսնել»։ 1874 թվականին նա հանդիպեց Դեգայի հետ, որը հրավիրել էր նրան ներկա գտնվելու իմպրեսիոնիստների ցուցահանդեսին, 1879 թվականին Մերիի նկարները ևս տեղ գտան ցուցահանդեսում։

Դառնալով իմպրեսսիոնիտական շարժման ակտիվ մասնակից մինչև 1886 թվականը, նա Դեգայի և Բերտա Մորիզոյի ընկերն էր։ Դեգայի նման Կեսսետը ևս սկսեց իր արվեստում կարևոր տեղ հատկացնել յուղամատիտներով արված կտավներին։

1877 թվականին արվեստի ասպարեզում իր առաջին հաջողություններից անմիջապես հետո, նա ստիպված եղավ թողնել արվեստը, քանզի ստիպված էր խնամել իր հիվանդ մորը և քրոջը, որոնք Փարիզ վերադառնալուց հետո նույն թվականին հիվանդացել էին։ 1882 թվականին մահանում է նրա քույրը, սակայն, նրա մայրը առողջացավ։ Կեսսետը շարունակեց կտավներով աշխատանքները 1880-ական թվականներից։

Սակայն նրա ոճը այլևս փոխվել էր։ Իմպրեսիոնիզմի փոխարեն նա արդեն նկարում էր ավելի պարզ և հասարակ ոճով։ 1886 թվականից ի վեր նա էլ չէր հետևում որևէ շարժման, այլ նկարում էր տարբեր ոճերով։ Նրա առավել հայտնի գործերը «մայր և երեխա» թեմաներով էին։

1891 թվականին նա ցուցադրության է հանում շատ օրիգինալ գունավոր վիմագրություններ, այդ թվում նաև «Լողացողը» և «Սանրվածք» կտավները, որոնք ստեղծվել էին դրանից 1 տարի առաջ Փարիզում կայացած ճապոնական ցուցադրությունից իր ստացած տպավորությունների հիման վրա։

Ուշ շրջանի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականները դարձան Մերիի կյանքի ամենաոգեշնչող և հաջողակ տարիները։ Նրան ընդօրինակում էին բազում երիտասարդ Ամերիկյան նկարիչներ, որոնք նրա խորհուրդների և օգնության կարիքն ունեին։ Նրանց թվում էր նաև Լյուսի Ա․ Բեկոնը, որին Մերին ներկայացնում է Կամիլ Պիսսարոյին։ 20-րդ դարի սկզբում նա աշխատում էր, որպես խորհրդատու հայտնի արվեստի կոլեկցիոներների մոտ, և նրանցից շատերին համոզում էի որպեսզի, իրենց հավաքածուները նվիրաբերեն Ամերիկայի հայտնի թանգարանների և Արվեստի կենտրոնների։

1906 թվականին մահանում է Մերիի եղբայրը՝ Ալեքսանդր Կեսսետը։ Եղբոր մահից հետո Մերին վրձնի չի դիպչել մինչ 1912 թվականը։

1910 թվականին մեկնում է Եգիպտոս։ Կեսսետը հիացած էր այդ հին երկրի գեղեցկությամբ։ 1911 թվականին բժիշկները նրան ախտորոշել էին մի շարք հիվանդություններ՝ դիաբետ, ռևմատիզմ, նեվրալգիա և կատարախտ։ Չնայած այս բոլոր հիվանդություններին, որոնք ներսից խժռում էին նրան, նա մինչև 1914 թվականը չհրաժարվեց նկարչությունից։ Իսկ 1914 թվականից ի վեր ստիպած էր հրաժարվել, քանզի կատարախտը նրան գրեթե կուրացրել էր։ Այնուամենայնիվ նա շարունակում էր ակտիվորեն մասնակցել կանանց նկարելու իրավունքի համար մղվող շարժումներին և 1915 թվականին նա իր 18 աշխատանքների ցուցադրություն է կազմակերպում՝ ի խրախուսում այս շարժմանը։

Մերին մահացել է 1926 թվականի հունիսի 14-ին Փարիզի մոտակայքում և թաղված է ընտանեկան հուղարկարանում։

2005 թվականին նրա նկարները վաճառվել են 2,87 միլիոն դոլարով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115933821
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mary Cassatt (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mary Cassatt — 2008.
  5. 5,0 5,1 5,2 https://www.britannica.com/biography/Mary-Cassatt
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://data.bnf.fr/en/11957549/mary_cassatt/
  7. 7,0 7,1 7,2 http://vocab.getty.edu/page/ulan/500012368
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. 9,0 9,1 http://www.artnet.com/artists/mary-cassatt/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 https://rkd.nl/explore/artists/15776
  11. «Էդգար Դեգա, Նամակներ, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2009» գրքի ծանոթագրություններ, էջ 211։
  12. «Кэссетт, Мэри Стивенсон» (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 11. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)