Մաքս Քլինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաքս Կլինգերից)
Մաքս Քլինգեր
գերմ.՝ Max Klinger
Ծնվել էփետրվարի 18, 1857(1857-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Վախճանվել էհուլիսի 5, 1920(1920-07-05)[1][5][6][…] (63 տարեկան)
Մահվան վայրԳրոսենա, Նաումբուրգ, Halle District, Արևելյան Գերմանիա[7] և Նաումբուրգ, Halle District, Արևելյան Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա[8][9]
ԿրթությունPetri school Leipzig?, Academy of Fine Arts, Karlsruhe? (1875) և Պրուսիայի արվեստի ակադեմիա (1876)
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, գրող, նկարիչ-փորագրող, volunteer serving one year և exlibrist
Ոճսիմվոլիզմ[10][11]
Ուշագրավ աշխատանքներParaphrase on the Finding of a Glove?
ՈւսուցիչKarl Gussow?, Ludwig des Coudres? և Emile Wauters?
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[12], Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Վիեննական սեցեսիոն
Համատեղ ապրողԷլզա Ասենիեֆ
 Max Klinger Վիքիպահեստում

Մաքս Քլինգեր (գերմ.՝ Max Klinger, փետրվարի 18, 1857(1857-02-18)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - հուլիսի 5, 1920(1920-07-05)[1][5][6][…], Գրոսենա, Նաումբուրգ, Halle District, Արևելյան Գերմանիա[7] և Նաումբուրգ, Halle District, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, փորագրանկարիչ, գրող։ Սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Քլինգերը մասնագիտական կրթություն ստացել է Կարլսռուեում։ Դեռ ուսանողական տարիներից նրա համար առանձնահատուկ գրավչություն են ունեցել Ադոլֆ ֆոն Մենցելի և Ֆրանսիսկո Գոյայի փորագրանկարները։ Նա իր ուժերը փորձել է փորագրանկարչության բնագավառում և կարճ ժամանակամիջոցում դարձել ինքնատիպ փորագրանկարիչ։ 1880-ական թվականների սկզբներից անցել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելուն[13]։ 1883–1893 թվականներին ապրել է Հռոմում, խորությամբ ուսումնասիրել անտիկ շրջանի ու Վերածննդի ժամանակների կերպարվեստը՝ կրելով որոշակի ազդեցություն[13]։

Էլզա Ասենիյեֆ, 1900.

Քլինգերի ամենահամբավված ստեղծագործությունը «Փոխակերպություններ կանացի մի ձեռնոց գտնելու կապակցությամբ» ընդհանուր խորագիրը կրող, տասը փորագրանկարներից բաղկացած նկարաշարն է (1881 թ.), որտեղ արվեստագետն արտացոլել է սահադաշտում կանացի մի ձեռնոց գտնելու առթած երազներն ու խոհերը, սիրո ու երազային կնոջ մասին ռոմանտիկ պատկերացումները և դրանց միջոցով արտահայտել է իր «ես»-ը։

Նկարիչը շատ է ճամփորդել, տևական ժամանակահատվածներով եղել է Եվրոպայի արվեստի կենտրոններում։ 1893 թվականին վերադարձել է հայրենի Լայպցիգ ու անցել համեմատաբար նստակյաց կյանքի։ 1897-ից գլխավորապես կենտրոնացել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելու վրա։

Ինչպես նշել են Ջորջո դե Կիրիկոն և անվանի այլ արվեստագետներ, Քլինգերի արվեստը չափազանց կարևոր օղակ է 19-րդ դարի սիմվոլիզմից (խորհրդապաշտությունից) 20-րդ դարի մետաֆիզիկական արվեստին ու սյուրռեալիզմին անցնելու շարժման մեջ։

22369-րդ համարանիշը կրող աստղակերպը (աստերոիդը) ի պատիվ նրա՝ անվանվել է «Քլինգեր»[14]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլինգերի «Կյանք» (1881-1884 թթ.), «Դրամաներ» (1883 թ.), «Սեր» (1887 թ.), «Մահվան մասին» (1889, 1898-1910 թթ.) օֆորտաշարերում վառ իրական կերպարները, սոցիալական սուր խնդիրների արծարծումը, զուգորդված են ֆանտաստիկային ու ողբերգական հոռետեսությանը։ Նրա գեղանկարչության մեջ ավելի պարզորոշ են «մոդեռն» ոճի, միստիկական սիմվոլիկայի և նատուրալիզմի գծերը («Քրիստոսը Օլիմպոսում», 1897 թ., XIX և XX դդ. պատկերասրահ, Վիեննա)։ Քլինգերը ձգտել է բազմագույն քանդակագործության վերաստեղծմանը («Բեթհովեն», մարմար, գիպս, բրոնզ, 1886-1902 թթ., կերպարվեստի թանգարան, Լայպցիգ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gibson, Michael. "Symbolism". Köln: Benedikit Taschen Verlag. 1995. 3-8228-9324-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Max Klinger (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Max KlingerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118563335 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  11. RKDartists (նիդերլ.)
  12. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
  13. 13,0 13,1 Birmingham Museum of Art (2010). Birmingham Museum of Art: Guide to the Collection. London, UK: GILES. էջ 226. ISBN 978-1-904832-77-5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  14. «JPL Small-Body Database Browser».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մաքս Քլինգեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482