Մարկ Ցուկերբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ցուկերբերգ
անգլ.՝ Mark Elliot Zuckerberg
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1984(1984-05-14)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրՈւայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Ազգությունհրեա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն[5]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Արդսլիի միջնակարգ դպրոց, Johns Hopkins Center for Talented Youth?, Mercy University? և Նյու Յորքի բժշկական քոլեջ
Մասնագիտությունծրագրավորող, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, մեկենաս, գլխավոր գործադիր տնօրեն և բարեգործ
ԱշխատավայրMeta Platforms[6]
ԱմուսինՊրիսցիլա Չան[7]
Ծնողներհայր՝ Էդուարդ Ցուկերբերգ, մայր՝ Քարեն Քեմփներ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՑինխուա համալսարան
ԵրեխաներՄաքսիմա Ցուկերբերգ, August Chan Zuckerberg? և Aurelia Chan Zuckerberg?
Ստորագրություն
Изображение автографа
 Mark Zuckerberg Վիքիպահեստում

Մարկ Էլիոտ Ցուկերբերգ (անգլ.՝ Mark Elliot Zuckerberg, [zʌkə'bə:ɡ][9] մայիսի 14, 1984(1984-05-14)[1][2][3], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող։ Նա 2004 թ. հիմնադրված Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիրներից է և դրա գլխավոր տնօրենը։ 2014 թվականի դեկտեմբերի Forbes Թոփ-15-ում զբաղեցրել է 14-րդ տեղը՝ ունենալով 33,6 միլիարդ դոլար կարողություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թ. մայիսի 14-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում։ Մարկի մանկությունն անցնում էր սովորական մինչև այն պահը, երբ նրա համար համակարգիչ գնեցին։ Այդ ժամանակ նա 10-12 տարեկան էր։ Նա իրեն շատ մեծ էր զգում և սկզբնական ժամանակ գրեթե հեռու չէր գնում նոր խաղալիքից։ Մի քանի ամիս անց նա որոշում է ինչ-որ օգտակար բան սովորել և սկսում է խելացի գրքեր կարդալ, ծրագրավորում ուսումնասիրել։ Ծրագրավորական գիտելիքները Մարկն արագորեն ընկալում է և դեռևս ավագ դպրոցում մի քանի համակարգչային ծրագիր է գրում։ Սակայն դրանք շատ անմեղ բաներ էին։ Ինքը՝ Մարկը խոստովանում է, որ նպատակ չուներ որևէ գլոբալ բան ստեղծել։ Մարկ Ցուկերբերգն ընդունվում է Հարվարդ։

Ուսանողական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ ուսանողական տարիներին Մարկն առանձնանում էր իր յուրահատուկ վարքով։ Օրինակ նա մերժել էր Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին։ «Այդ ժամանակ ես քնած եմ», -ասել էր նա։ Մի անգամ էլ նա հետաձգել էր Yahoo ընկերությա հետ բանակցությունները, քանի որ դրանք նշանակված էին հանգստյան օրերին, թեև խոսքը միլիարդավոր դոլարների մասին էր։ Հարվարդում, որքան էլ տարօրինակ է, Մարկն ուսումնասիրում էր ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն, թեև համակարգչային տեխնիկայի դասերի հաճախում էր։ Թերևս մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն են ունենում ֆեյսբուքի կերտման պատմության մեջ։ Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք ֆեյսբուքի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին[10]։

Վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականն էր։ Մարկն ու իր համակուրսեցիները աշխատում էին ConnectU նախագծի վրա, որն իրենից ներկայացնում էր այն, ինչ մենք հիմա սոցիալական ցանց ենք կոչում։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Պլանները լուրջ էին, անգամ բիզնես-պլան կար, իսկ եկամուտ նախատեսվում էր ստանալ գովազդից։ Ի դեպ դրանից ամիսներ առաջ Մարկը Հարվարդի ցանցում օնլայն քվեարկություն էր կազմակերպել՝ ուսանողներին առաջարկելով երկու աղջիկների նկարներից ընտրել լավագույնին։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ մի քանի ժամ անց սերվերն անջատվեց։ Եվ ահա Մարկը զբաղվում էր ConnectU-ով։ Այդ նախագծի հեղինակները՝ Ուինքլվոս եղբայրներն ու Դիվի Նարենդրան կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի։ Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է Thefacebook.com դոմենը։ Հետաքրքիր է, որ մինչև վերջին պահը տղաները գիտեին, թե Մարկն աշխատում է ConnectU-ի վրա և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում։ Միայն մեկ ամիս անց՝ 2004 թվականի փետրվարի 4-ին, երբ մեկնարկեց the Ֆեյսբուք. com-ը, որ ամբողջությամբ կրկնում էր ConnectU-ի գաղափարները, նրանք հասկացան, թե ինչ է կատարվել։ Նրանք միանգամից վարձեցին այլ ծրագրավորողների, սակայն ուշացան։ Արդեն գոյություն ուներ Ֆեյսբուքը։

Ֆեյսբուք ցանցի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում the thefacebook.com-ը միայն Հարվարդի համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց մինչև երկրի բոլոր համալսարաններ։ 2006 թ. ֆեյսբուք-ը հասանելի էր ողջ աշխարհի համար։ Իսկ հետո եկան միլիոնները։ Երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ինչպես օգտատերերի, այնպես էլ միլիոնների թիվը։ ֆեյսբուք-ն արդեն երկար տարիներ ամերիկյան կայքերի շարքում ամենամեծ հաճախելությունն ունեցող կայքն է։ Կայքը թարգմանված է 15 լեզուներով՝ ներառյալ հայերենը։ Օգտագործելով մարդու շփվելու կարիքը՝ Մարկ Ցուկերբերգը բառիս բուն իմաստով դարձավ միլիարդատեր։ 2010 թվականի Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչել է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։ Նրա կարողությունն այդ ժամանակ կազմում էր 4 մլրդ ԱՄՆ դոլար։ ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011 թվականին, Ցուկերբերգն արդեն 14-րդ տեղում էր՝ 17,5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է մոտ 31.6 միլիարդ ԱՄՆ դոլար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ամուսնացել է Պրիսցիլա Չանի հետ։ 2015 թվականի 2-ին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Մաքսիմա Չաչն (Մաքս)[11]։ 2017 թվականի օգոստոսի 28-ին ծնվել է զույգի երկրորդ դուստրը[12], ում կոչել են Ավգուստա[13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. Times ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. LIBRIS — 2011.
  5. https://www.washingtonpost.com/news/acts-of-faith/wp/2016/12/30/mark-zuckerberg-says-hes-no-longer-an-atheist-believes-religion-is-very-important/
  6. https://g.co/kgs/tGoKAD
  7. Facebook's Mark Zuckerberg marries Priscilla ChanCBS News, 2012.
  8. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  9. Անգլերեն արտասանությունը (Forvo, YouTube)
  10. Facebook co-founder Mark Zuckerberg opens up : The New Yorker
  11. Глава Facebook Марк Цукерберг сообщил о рождении дочери // РБК, 2 декабря 2015
  12. «Основатель Facebook сообщил о рождении второго ребенка». Практика (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
  13. «Ցուկերբերգը դուստր է ունեցել». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ցուկերբերգ» հոդվածին։