Մարկ Շեփարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Շեփարդ
Ծնվել էմայիսի 30, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Լոնդոն
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1992–այժմ
Ծնողներհայր՝ Ուիլյամ Մորգան Շեփարդ
IMDbID 0791968

Մարկ Անդրեաս Շեփարդ (անգլ.` Mark Andreas Sheppard, մայիսի 30, 1964(1964-05-30)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և երաժիշտ, իռլանդական և գերմանական ծագումով։ Ավելի հայտնի է «Հաջողության զինվորները» սերիալի Կրիստոֆեր Եթսի, «Գերբնականը» հեռուստասերիալում Քրոուլիի և շատ ժամանակակից և հայտնի հեռուստասերիալների հիմնականում բացասական դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Շեփարդը ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին Լոնդոնում։ Նրա հայրը հայտնի դերասան Ուիլյամ Մորգան Շեփարդն է[2]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկն ամուսնացել է 2004 թվականի մարտի 6-ին Ջեսիկա Մարկի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝Մաքսիմիլլան և Ուիլյամ։ Ապրում են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանից դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտ։ Եղել է «Television Personalities» խմբի անդամ և հայտնի անգլիացի երաժիշտ Ռոբին Հիչքոքի հետ (անգլ. Robyn Hitchcock) մասնակցել է համերգների։ Այնուհետև թմբկահարի կարգավիճակով մասնակցել է « Light a Big Fire» խմբի երաժշտական ալբոմի ձայնագրմանը։ Բայց երաժշտական կարիերան անցնում է երկրորդ պլան, երբ Շեփարդը մեկնում է ԱՄՆ։

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին քայլը դեպի դերասանական կարիերա եղել է 1992 թվականի «Մետաքսե թելեր» ֆիլմում մի էպիզոդիկ դերում նկարահանվելը։ Դրանից միայն մեկ տարի անց Շեփարդն արդեն նկարահանվում է «Տիրոջ համար» (գլխավոր դերում Դանիել Դեյ-Լյուիս) ֆիլմում։ Դրանից հետո նա սկսում է հայտնվել հայտնի հեռուստասերիալներ «Գաղտնի տվյալները», «Հաջողության զինվորները» (Կրիստոֆեր «Սի-Ջեյ» Եթս՝գլխավոր դերերից մեկը), «Սողացողները», «Չինացի քաղաքայինը», «Աստղային ճանապարհ», «Անտեսանելի մարդր», «Կախարդանք», «Լուսատտիկ», «Որսորդներ դևերի հետևից», «24 ժամ» և այլն։ Վերջին հիշարժան դերերից մեկը դեմոն Քրոուլին է «Գերբնականը» գերժամանակակից հեռուստասերիալում։ Իսկ 2011 թվականի մարտին նկարահանվել է «Դոկտոր Ո՞վ» հայտնի հեռուստասերիալի 2 մաս, որտեղ իր հոր հետ տանում է նույն դերը, տարբեր տարիքային ժամանակներում։

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ստանձնում է «Ամերիկյան վամպիր» կոմեդիայի ռեժիսորի առաջին տեղակալի պաշտոնը։ 2001 թվականին դառնում է «Սենյակ համար 101» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, որտեղ գլխավոր դերը ստանձնել էր իր հայրը։ Մոտ ապագայում սպասվում է «Խորհրդավոր կղզին» ֆիլմի բեմելը, որի գլխավոր դերը (կապիտան Նեմո) և ռեժիսուրան ստանձնել է Մարկ Շեփարդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. «Mark Sheppard». IMDb. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Շեփարդ» հոդվածին։