Մարիամա Բա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամա Բա
Ծնվել էապրիլի 17, 1929(1929-04-17)[1][2]
ԾննդավայրԴակար, Ֆրանսիական Սենեգալ, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա[3]
Վախճանվել էօգոստոսի 17, 1981(1981-08-17)[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայրԴակար, Սենեգալ[1]
Մասնագիտությունգրող, վիպասան և կանանց իրավունքների պաշտպան
Քաղաքացիություն Սենեգալ
ԿրթությունՌուֆիսկի սովորական դպրոց[4]
Ուշագրավ աշխատանքներԻ՜նչ երկար արահետ[3]
Պարգևներ
ԱմուսինՕբեե Դիոպ[3][6]
 Mariama Bâ Վիքիպահեստում

Մարիամա Բա (ֆր.՝ Mariama Bâ, ապրիլի 17, 1929(1929-04-17)[1][2], Դակար, Ֆրանսիական Սենեգալ, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա[3] - օգոստոսի 17, 1981(1981-08-17)[1][2], Դակար, Սենեգալ[1]), սենեգալցի գրող և ֆեմինիստ, ստեղծագործել է ֆրանսերենով։ Ծնվել է Դակարում և մեծացել է որպես մուսուլման։ Դեռ վաղ տարիքից նա եկել էր քննադատելու այն, ինչ նա ընկալել էր որպես աֆրիկյան ավանդույթների արդյունքում հորիզոն եկած սեռական անհավասարություն։ Մեծացել է իր ավանդապաշտ տատիի և պապիի մոտ, և հենց վաղ շրջանից էլ նա ստիպված է եղել պայքար մղել կրթություն ստանալու համար, քանի որ նրանք չէին հավատում, որ աղջիկը պետք է կրթություն ստանա։ Բան ավելի ուշ ամուսնանում է Սենեգալի Խորհրդարանի անդամ Օբեյե Դիոպ-Տալլի հետ, սակայն բաժանվել է նրանից՝ միայնակ մեծացնելով ինը երեխայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամա Բան ծնվել է 1929 թվականի ապրիլի 17-ին, Սենեգալի մայրաքաղաք Դակարում՝ ապահով ընտանիքում։ Նրա հայրը եղել է պետական պաշտոնյա, ով հետագայում դարձավ Սենեգալի առաջին առողջապահության նախարարներից մեկը (1956), իսկ նրա պապը ֆրանսիական գաղութներում աշխատում էր որպես թարգմանիչ։ Մոր մահից հետո, Մարիաման տատիկի և պապիկի մոտ մեծացել է ավանդական իսլամական ոճով։

Ավարտել է ֆրանսիական համալսարանը և ուսումնասիրել Ղուրան։

1947 թվականից մինչև 1959 թվականը աշխատել է դպրոցում։

Ամուսնացել է Սենեգալի խորհրդարանի անդամներից մեկի հետ, սակայն բաժանվել է, թողնելով ինը երեխաներին Մարիամայի ուսերին։

Մահացել է 1981 թվականին քաղցկեղից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամա Բան գրել է ֆրանսերենով։ «Ի՜նչ երկար արահետ» (1979) վեպի հեղինակն է։ Նրա ստեղծագործության հիմքում ընկած է կանանց ազատության խնդիրը և նրանց անբարենպաստ դրություն, հատկապես ամուսնացած կանանց դիրքը աֆրիկյան հասարակությունում։

1980 թվականին պարգևատրվել է Նոմայի մրցանակով։

Ակտիվ պաշտպանել է կանանց իրավունքները, նպաստել նրանց իրավունքների և կրթության զարգացմանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • So Long a Letter (1979),
  • La fonction politique des littératures Africaines écrites (1981)
  • Scarlet Songs (1982),

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամա Բա» հոդվածին։