Մարիամ Միրզախանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Միրզախանի
مریم میرزاخانی
Ծնվել էմայիսի 12, 1977(1977-05-12)[1][2]
Թեհրան, Իրան[3][4]
Մահացել էհուլիսի 14, 2017(2017-07-14)[5][6] (40 տարեկան)
Սթենֆորդ, Կալիֆորնիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Բնակության վայր(եր)Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պալո Ալտո, Կալիֆոռնիա, Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և տոպոլոգ
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[7] և Սթենֆորդի համալսարան[8]
Գործունեության ոլորտհիպերբոլիկ երկրաչափություն, էրգոդիկ տեսություն, symplectic geometry?, complex geometry?[9], dynamical systems theory?[9] և dynamical billiards?
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (2004)[11], Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան (1999)[11] և Ֆարզանեգան դպրոց
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[9]
Տիրապետում է լեզուներինպարսկերեն և անգլերեն
Գիտական ղեկավարՔըրթիս ՄակՄյուլեն[9]
Եղել է գիտական ղեկավարJenya Sapir?[12] և Benjamin Dozier?[12]
Պարգևներ
Ամուսին(ներ)Jan Vondrák?[19]
Կայքmmirzakhani.com
 Maryam Mirzakhani Վիքիպահեստում

Մարիամ Միրզախանի (մայիսի 12, 1977(1977-05-12)[1][2], Թեհրան, Իրան[3][4] - հուլիսի 14, 2017(2017-07-14)[5][6], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ազգությամբ իրանցի ԱՄՆ-ում բնակվող մաթեմատիկոս։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև մահն աշխատում էր որպես պրոֆեսոր Ստենֆորդի համալսարանում[20][21][22]։

2014 թվականին Միրզախանին դարձել է առաջին կինը, ով ստացել է Ֆիլդսի մեդալ։ Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է[23][24][25][26][27]։ Ֆիլդսի համալսարանը առաջ է քաշել նրա՝ կոր մակերևույթների համաչափության հասկացության մասին աշխատանքները։ Նրա հետազոտական թեմաներով կատարված աշխատանքներն իրենց մեջ ներառում են Թեյքմյուլլերի թեորեմը, հիպերբոլային երկրաչափությունը, էրգոդիկ թեորեմը և սիմպլեկտիկ երկրաչափությունը։

1994 և 1995 թվականներին Միրզախանին պարգևատրվել է ոսկե մեդալով երկու իրար հաջորդող միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում[28]1995 թվականին նա առաջին իրանցի աշակերտուհին էր[28][29][30] ում հաջողվել էր գրանցել բացարձակ արդյունք միջազգային օլիմպիադայում։

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Միրզախանին ծնվել է 1977 թվականին Իրանի Թեհրան քաղաքում։ Գնացել է ավագ դպրոց Թեհրանի Ֆարզանեգան շրջանում՝ Բացառիկ Տաղանդների Զարգացման Ազգային Կազմակերպությունում (National Organization for Development of Exceptional Talents)։ Նա մրցունակ էր և աչքի էր ընկնում միջազգային ասպարեզում իր մաթեմատիկական ընդունակություններով՝ տանալով ոսկե մեդալ 1994 թվականին Հոնգ Կոնգում և 1995 թվականին Տորոնտոյում[28] անցկացվելիք Մաթեմատիկայի Միջազգային Օլիմպիադաներում, որտեղ նա ճանաչվեց առաջին իրանցի աշակերտուհին, ով գրանցել է 100 տոկոսանոց արդյունք[28][29][30]։

Նա ստացավ BSC –ի կոչում մաթեամատիկայից (1999 թվական) Շարիֆի Տեխնոլոգիական Համալսարանում` Թեհրանում։ Միրզախանին մեկնեց Միացյալ Նահանգներ մագիստրոսի կոչման համար և ստացավ PhD - ի (Փիլիսոփայության դոկտոր) կոչում Հարվարդի Համալսարանի կողմից (2004 թվական), որտեղ նա աշխատում էր Ֆիլդսի այլ մեդալիստ Կորտիս ՄաքՄյուլլենի հսկողության տակ։ 2004 թվականին նա Քլեյի Մաթեմատիկական Համալսարանում հետազոտող-աշխատակից և Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր էր[31]։

Հետազոտական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Միրզախանի, օգոստոս, 2014

Միրզախանին իր ավանդն է ունեցել Ռիմանյան մակերևույթների մուդուլային միջակայքերի թեորեմում։ Իր վաղ աշխատանքներում Մարիամ Միրզախանին դուրս էր բերել մի բանաձև, որը հնարավոր էր դարձնում որոշել մոդուլային միջակայքերի ծավալը` ունենալով գենուսը՝ որպես սահմանափակ բաղադրիչներով բազմանդամ։ Սա նշանակում էր, որ նա ստացել է Էդուարդ Ուիթենի և Մաքսիմ Կոնցևիչի կողմից հայտնաբերված բանաձևի նոր ապացույց։ Վերջինս մոդուլային միջակայքերում նույնաբանական կարգերի հատման քանակների, ինչպես նաև կոմպակտ հիպերբոլիկ տարածության վրա պարզ, փակ գեոդեսիկ գծերի քանակական աճի ասիմպտոտիկ բանաձևի մասին էր[20][32]։ Իր հաջորդ աշխատանքում Մարիամ Միրզախանին կենտրոնացել էր մոդուլային միջակայքերի Թեյքմյուլլերյան դինամիկայի վրա։ Մասնավորապես, նա կարողացավ ապացուցել երկար ժամանակ վարկած համարվող այն փաստը, որ Ուիլյամ Թարստոնի ցնցումային կախումը Թեյմյուլլերյան տարածությունից էրգոդիկ տեսք ունի[33]։

Իսկ 2014 թվականի վերջին ձեռքբերումներից հատկանշական է այն, որ Միրզախանին Ալեքս Էսկինի և Ամիր Մուհամմադի հետ համագործակցությամբ ապացուցեց, որ կոմպլեքս գեոդեսիկները և իրենց շրջափակումները մոդուլային տարածությունում անսպասելիորեն ավելի շատ կանոնավոր տեսք ունեն, քան անկանոն կամ ալիքաձև[34] Դրանց շրջափակումները հանրահաշվական օբյեկտներ են տրված բազմանդամների տեսքով և հետևաբար ունեն որոշակի սահմանափակումներ (կոշտության հատկություններ)։ Զարմանալի է, սակայն ստացված արդյունքը համանման է այն արդյունքին, որին հասել էր Մարինա Ռատները 1990-ական թվականների ընթացքում[34]։ Միջազգային Մաթեմատիկական Միությունը նշեց իր հրատարակությունում. «Ստանալ, որ կոշտության հատկությունները և նշանները հոմոգեն տարածություններում կրկնօրինակներ ունեն մոդուլային տարածությունների ոչ հոմոգեն աշխարհում պարզապես ապշեցուցիչ է»[34]։

Միրզախանին արժանացավ Ֆիլդսի մեդալին 2014 թվականին իր՝ «Ռիմանյան մակերևույթների և նրանց մոդուլային տարածությունների դինամիկայում և երկրաչափությունում ունեցած ակնառու ավանդի համար »[35]։

Մրցանակաբաշխության ժամանակ Վիսկոնսինի պրոֆեսոր Ջորդան Էլլենբերգը հանրությանը բացատրեց Մարիամ Միրզախանիի հետազաոտության էությունը.

Նրա աշխատանքն իր մեջ հմտորեն ներառում է և՛ դինամիկա, և՛ երկրաչափություն։ Այլ բաների հետ մեկտեղ նա զբաղվում է բիլիարդով։ Բայց հիմա, երբ այն շարժվում է ավելի շատ ժամանակակից մաթեմատիկայի ոճով, այն ավելի շատ նմանվում է մեծ հայտնագործության։ Այն իր մեջ հաշվի է առնում ոչ թե մեկ բիլիարդի սեղան, այլ բոլոր հնարավոր բիլիարդի սեղանների հնարավորությունները։ Իսկ այն դինամիկան, որով նա զբաղվում է, չի նկարագրում գնդակների շարժումը սեղանին վրա, այլ դրա փոխարեն առնչվում է հենց ամբողջ սեղանի տեղափոխության հետ, որն իր ձևը փոխում է կանոնավոր և կառավարելի ճանապարհով։ Եթե ցանկանում ես, սեղանն ինքնին շարժվում է տարօրինակ մոլորակի պես բոլոր հնարավոր սեղանների տիեզերքում։ Սա այն չէ, ինչ հարակավոր է խաղը հաղթելու համար, սա այն է, ինչ հարկավոր է Ֆիլդսի մեդալը շահելու համար։ Եվ սա այն է, ինչ հարկավոր է անել երկրաչափության սրտում գտնվող դինամիկան բացահայտելու համար. և անկասկած դրանք այդտեղ են։

[36]

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորեց Մարիամ Միրզախանիին իր ձեռքբերումների առթիվ[37]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացած է Յան Վոնդրակի հետ, ով տեսական ինֆորմատիկայով զբաղվող գիտնական է և աշխատում է ՄԲՄ Ալմադեն Հետազոտական կենտրոնում (IBM Almaden Research Center)[38][39]։ Ունեն մեկ աղջիկ՝ Անահիտան[40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 وبسایت رسمی مریم میرزاخانی (перс.)
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 Maryam Mirzakhani becomes 1st woman to win Fields MedalCBC News, 2014.
  4. 4,0 4,1 4,2 White M. L. Maryam Mirzakhani
  5. 5,0 5,1 5,2 Maryam Mirzakhani, Stanford mathematician and Fields Medal winner, dies // Stanford News — 2017.
  6. 6,0 6,1 6,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  7. Mirzakhani M. Ergodic Theory of the Earthquake Flow // International Mathematics Research Notices / P. SarnakOUP, 2010. — ISSN 1073-7928; 1687-0247; 1687-3017doi:10.1093/IMRN/RNM116
  8. Report of the President to the Board of Trustees // Stanford News — 2008.
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.seattletimes.com/nation-world/maryam-mirzakhani-first-woman-to-win-fields-medal-dies/
  10. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/20022806.html
  11. 11,0 11,1 Maryam Mirzakhani, first woman to win Fields Medal, dies // The Seattle TimesSeattle: 2017. — ISSN 0745-9696; 2642-7192
  12. 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
  13. 2014 Clay Research AwardsClay Mathematics Institute, 2014.
  14. http://www.ams.org/notices/201304/rnoti-p489.pdf
  15. Maryam Mirzakhani Receives 2009 Blumenthal AwardAMS, 2009.
  16. Stanford's Maryam Mirzakhani wins Fields Medal // Stanford News — 2014.
  17. Fields Medals 2014IMU.
  18. 365 days: Nature's 10 // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2014. — Vol. 516, Iss. 7531. — P. 311—9. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/516311APMID:25519114
  19. Maryam Mirzakhani Is First Woman Fields Medalist
  20. 20,0 20,1 doi:10.1090/S0894-0347-06-00526-1
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  21. doi:10.1007/s00222-006-0013-2
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  22. «Report of the President to the Board of Trustees». Stanford University. 2008 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  23. «President Rouhani Congratulates Iranian Woman for Winning Math Nobel Prize». Fars News Agency. 2014 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  24. doi:10.1038/nature.2014.15686
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  25. «IMU Prizes 2014». International Mathematical Union. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  26. Mathis-Lilley, Ben (2014 թ․ օգոստոսի 8). «A Woman Has Won the Fields Medal, Math's Highest Prize, for the First Time». Slate. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  27. Polo, Susana. «Maryam Mirzakhani Becomes First Woman to Earn Fields Medal for Mathematics in Its 78 Year History». The Mary Sue. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Կաղապար:IMO results
  29. 29,0 29,1 «Iranian woman wins maths' top prize». New Scientist. 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  30. 30,0 30,1 Newhall, Marissa (2005 թ․ սեպտեմբերի 13). «'Brilliant' minds honored: Maryam Mirzakhani». USA Today.
  31. Կաղապար:Scopus
  32. Mirzakhani, Maryam (2008). «Growth of the number of simple closed geodesics on hyperbolic surfaces». Annals of Mathematics. 168 (1): 97–125. doi:10.4007/annals.2008.168.97. MR 2415399. Zbl 1177.37036.
  33. Mirzakhani, M. (July 2010). «Ergodic Theory of the Earthquake Flow». International Mathematics Research Notices. doi:10.1093/imrn/rnm116.
  34. 34,0 34,1 34,2 «The Work of Maryam Mirzakhani» (PDF) (Press release). International Mathematics Union. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  35. «IMU Prizes 2014 citations». International Mathematical Union. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  36. Ellenberg, Jordan (2014 թ․ օգոստոսի 13). «Math Is Getting Dynamic». Slate.
  37. President hails Prof Mirzakhani, winner of topmost world math prize
  38. «Jan Vondrák» (PDF). Stanford University. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  39. Jan Vondrak profile, ibm.com. Retrieved 13 April 2014.
  40. A Tenacious Explorer of Abstract Surfaces

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Միրզախանի» հոդվածին։