Մարիա Ունդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ունդեր
էստ․՝ Marie Under
Ծնվել էմարտի 27, 1883(1883-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2][3][…] (97 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն
Մասնագիտությունբանաստեղծուհի, արխիվագետ, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  Շվեդիա
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԱրտուր Ադսոն
 Marie Under Վիքիպահեստում

Մարիա Ունդեր (էստ․՝ Marie Under, մարտի 27, 1883, Տալլին, Էստոնիա - սեպտեմբերի 25, 1980, Ստոքհոլմ, Շվեդիա), էստոնացի բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ունդերը ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Նրա ծնողները տեղափոխվել էին Հիյումաա կղզուց։ 1891-1900 թթ. սովորել է Տալլինի գերմանական մասնավոր իգական դպրոցում։ Ուսումնավարտելուց հետո որպես վաճառողուհի աշխատել է գրախանութում։ Ազատ ժամանակ գրում է գերմաներեն բանաստեղծություններ։ 1902 թ. ամուսնանում է էստոնացի հաշվապահ Կառլ Հակերի հետ և տեղափոխվում Մոսկվա, որտեղ բնակվում է մինչև 1906 թ-ը։ Նրանք ունենում են երկու երեխա։

Էստոնացի նկարիչ Անտս Լայկմաան Մարիա Ունդերին համոզում է գրել էստոներեն։ 1904 թ. օգոստոսի 2-ին «Postimees» թերթում տպագրվում է Մարիա Ունդերի «Ինչպես պատահեց...» բանաստեղծությունը։ Բանաստեղծուհին ներկայանում էր Մուտտի կեղծնվամբ։

1906 թ. Մարիա Ունդերը վերադառնում է Տալլին։ 1913 թ․ նա ծանոթանում է Արթուր Ադսոնի հետ, ով դառնում է Մարիայի քարտուղարը։ Արթուր Ադսոնը կազմում է Մարիա Ունդերի բանաստեղծությունների առաջին հատորները։ 1917 թ. Մարիա Ունդերը դառնում է «Սիուրու» գրական խմբակի անդամ։ Այդ ժամանակվա նրա ստեղծագործություններում զգացվում է սիմվոլիզմի ազդեցությունը։ Նրա բանաստեղծությունները տրամադրությունը դառնում է կենսուրախ, դրանցում գովերգվում են բնությունն ու սերը։ «Սիուրու» խմբակի կազմալուծումից հետո Մարիա Ունդերը դառնում է Տարանտիպի խմբակի անդամ։ 1917 թ. լույս է տեսնում նրա «Սոնետներ» ժողովածուն, որ մեծ հաջողություն է ունենում։

1913 թվականին Մարիա Ունդերն ամուսնալուծվում է Կառլ Հակերի հետ և նույն տարում ամուսնանում Արթուր Ադսոնի հետ։

1944 թ. սովետական զորքերը գրավում են Էստոնիան Մարիա Ունդերն ընտանիքի հետ գաղթում է Շվեդիա, որտեղ շուրջ մեկ տարի ապրել է փախստականների ճամբարում։ 1945 թ. նա տեղափոխվում է Ստոկհոլմ, որտեղ աշխատում է թանգարանում։ Այդ շրջանում կատարել է բազմաթիվ թարգմանություններ։

Մարիա Ունդերը մահացել է 1980 թ., թաղված է Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119247186 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]