Մատթեոս Ուռհայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս Ուռհայեցի
Ծնվել էոչ վաղ քան 1050
ԾննդավայրՈւռհա, Բյուզանդական կայսրություն[1]
Մահացել էմոտ 1144[1]
Մահվան վայրՈւռհա, Զանգիների ամիրայություն[1]
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունժամանակագիր
Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» 1898 թվականի հրատարակության կազմը

Մատթեոս Ուռհայեցի (ոչ վաղ քան 1050, Ուռհա, Բյուզանդական կայսրություն[1] - մոտ 1144[1], Ուռհա, Զանգիների ամիրայություն[1]), հայ ժամանակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և ապրել է Եդեսիա քաղաքում, եղել վանական։ Հավանաբար զոհվել է Եդեսիա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ՝ 1144 թվականին։

«Ժամանակագրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113 թվականին և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը։ Այն բաղկացած է 3 մասից։ Առաջինը (ընդգրկում է 952-1051 թվականների իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրության» հիման վրա։ Երկրորդ մասի (1052-1101 թվականների իրադարձությունները) համար Մատթեոս Ուռհայեցին որպես աղբյուր օգտագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես)։ Այն ավարտել է 1128 թվականին։ Երրորդ մասը (1102-1137 թվականների իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև Մատթեոս Ուռհայեցին նկարագրել է իր ժամանակները։ «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկների արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկրից դուրս հայկական իշխանությունների հիմնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898։
  • Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, արևելահայերեն թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Հ. Բարթիկյանի, Երևան, 1973։
  • Անգլերեն թարգմանությունը տե՛ս Matthew of Edessa. The Chronicle. Transl. Ara Edmond Dostourian and Krikor H. Maksoudian, University Press of America, 1993. ISBN-10։ 0819189537

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 289.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 289
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթեոս Ուռհայեցի» հոդվածին։