Մայքլ Ստալբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Ստալբերգ
անգլ.՝ Michael Stuhlbarg
Ծնվել էհուլիսի 5, 1968(1968-07-05)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, Կալիֆոռնիա
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Մայքլ Ստալբերգ (անգլ.՝ Michael S. Stuhlbarg, հուլիսի 5, 1968(1968-07-05)[1], Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան։ 2009 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուսի» որպես տղամարդու լավագույն դերակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ստալբերգը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում, հրեական ընտանիքում[2]։

Դերասանի վարպետության դասեր է վերցրել Ջուլյարդի դպրոցում, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական, Լոնդոնի համալսարանում և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։ Միմիկա է սովորել միմոս Մարսելիա Մարսոյի մոտ[3]։ Համալսարանից հետո դառնում է թատրոնի նշանավոր դերասան և անհընդհատ զբաղվում շատ թատերական ներկայացումներում։ Նա մասնակցել է հետևյալ ներկայացումներում՝ Old Wicked Songs (1996 թվական), Long Day’s Journey into Night (1998 թվական) և The Pillowman (2005 թվական)։ Այդ դերի համար առաջին անգամ պարգևատրվել է «Թոնի» մրցանակով[4]։

Դերասանը նկարահանվել է նաև շատ հեռուստանախագծերում, զորօրինակ «Օրենք և կարգ», «Հիմարիկ Բեթթի» և այլն[4]։

Նրա ավանդը կինոմատոգրաֆիայի մեջ սահմանափակվել է երկրորդական դերեր կատարելով։ Ինչպիսիք են դատավոր Ռիդլի Սքոթի դերը «Ստի հանրագումար» և այլ աննշան դերեր։ 2009 թվականին Կոյեն եղբայրները նրան են ներկայացրել համալսարանական պրոֆեսոր Լարի Հոփնիկի գլխավոր դերը «Լուրջ մարդը» ֆիլմում, որի համար դերասանը արժանացել է շատ մրցանակների։

2010 թվականից Մայքլը նկարահանվում է «HBO» հեռուստաալիքի «Ընդհատակյա կայսրություն»(«Boardwalk Empire») հեռուստասերիալում, որի պրեմիերան կայացել է նույն թվականի սեպտեմբերի 19-ին։

2012 թվականին նկարահանվել է Սևազգեստ մարդիկ 3 ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1998 «Սուտակներից թանկ» A Price Above Rubies երիտասարդ ռուս.՝ хасид
2001 «Գորշ գոտի» The Grey Zone Կոեն
2008 «Ստի հանրագումար» Body of Lies դատավոր
2009 «Լուրջ մարդը» A Serious Man Լարի Հոփնիկ
2010 «Ընդհատակյա կայսրություն» Boardwalk Empire (TV series) Առնոլդ Ռոտշտայն
2012 «Ընդհատակյա կայսրություն» Boardwalk Empire (TV series) Առնոլդ Ռոտշտայն
2011 «Ժամանակի պահապանը» Hugo Ռենե Թեբարդ
2012 «Սևազգեստ մարդիկ 3» Men in Black III Գրիֆֆին
2012 «Յոթ խելառները» Seven Psychopaths Թոմմի
2012 «Լինքոլն» Lincoln Ջորջ Յեյման
2012 «Հիչքոք» Hitchcock Լյու Վասերման
2013 «Հասմիկ» Blue Jasmine դոկտոր Ֆլիկեր
2015 «Սթիվ Ջոբս» Steve Jobs Էնդի Հերցվելդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Michael Stuhlbarg». Broadway.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
  3. Michael Stuhlbarg: Coen brothers get their 'Serious Man'
  4. 4,0 4,1 «Cast and Crew - Michael Stuhlbarg». Filminfocus.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ստալբերգ» հոդվածին։