Մայա Էնջելոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Էնջելոու
անգլ.՝ Maya Angelou
Դիմանկար
Ծնվել էապրիլի 4, 1928(1928-04-04)[1][1][2][…]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 28, 2014(2014-05-28)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՈւնիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունGeorge Washington High School? և California Labor School?
Ազդվել էՉարլզ Դիքենս, Էդգար Ալլան Պո, James Weldon Johnson?, Ուիլյամ Շեքսպիր և Զորա Հրստոն
ԵրկերI Know Why the Caged Bird Sings?, On the Pulse of Morning?, And Still I Rise? և Even the Stars Look Lonesome?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կատակերգու, պարուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, դրամատուրգ, կինոռեժիսոր, պրոֆեսոր, սցենարիստ, գրող, ակնարկագիր, երգերի հեղինակ, ինքնակենսագիր, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, լրագրող, վիպասան և իրավապաշտպան
ԱշխատավայրWake Forest University?
ԱմուսինPaul du Feu?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան[11]

Կանանց փառքի ազգային սրահ

[5]

Լենգսթոն Հյուզի մեդալ

[6]
Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

Սպիմգարնի մեդալ

[7]
Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար[8] Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար[9]

NAACP Image Award՝ լավագույն փաստագրական գրական ստեղծագործության համար

Մարիան Անդերսոնի պարգև

[10]

NAACP Image Award՝ լավագույն փաստագրական գրական ստեղծագործության համար

Literarian Award for Outstanding Service to the American Literary Community?

[12]

«Կանդակիա» մրցանակ

Հորացիո Ալջերի մրցանակ

[13]

Arkansas Black Hall of Fame?

[14]

Պոլ Ռոբսոնի մրցանակ

Քրիստալ մրցանակ

Մշակույթի ազգային շքանշան

Հարավային Կարոլինայի պատվավոր դոկտոր

honorary citizen of Baltimore?

Հյուսիսային Կարոլինայի գրականության մրցանակ

[15]
և

honorary degree from Spelman College?

[16]
ԱնդամությունAlpha Kappa Alpha
Կայքmayaangelou.com
Ստորագրություն
Изображение автографа
 Maya Angelou Վիքիպահեստում

Մայա Էնջելոու ([17][18] ծնվ. Մարգարեթ Էնի Ջոնսոն, ապրիլի 4, 1928(1928-04-04)[1][1][2][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 28, 2014(2014-05-28)[1][2][3][…], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի գրող, բանաստեղծ և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Նա հրապարակել է յոթ ինքնակենսագրություններ, էսսեների երեք գիրք, և բանաստեղծությունների ժողովածուներ։ Ավելի քան հիսուն տարվա ընթացքում նա եղել է մի շարք պիեսների, ֆիլմերի և հեռուստատեսային շոուների հեղինակ։ Նա բազում մրցանակների և ավելի քան 50 պատվավոր աստիճանների մրցանակակիր է։ Էնջելոուն առավել հայտնի է դարձել իր յոթ ինքնակենսագրությունների շնորհիվ, որտեղ պատմում է իր մանկության և վաղ պատանեկության մասին։ Առաջին «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» (1969) ստեղծագործությունը պատմում է նրա մինչև 17 տարեկանը վարած կյանքի մասին։ Ստեղծագործությունը Մայա Էնջելոուին միջազգային ճանաչում է բերել և բուռն ընդունելության է արժանացրել։

Նա բանաստեղծ և գրող է դարձել մի շարք մասնագիտություններ փոխելուց հետո։ Եղել է խոհարար, մարմնավաճառ, գիշերային ակումբի պարուհի և կատարող, Porgy and Bess օպերայի անդամ, Հարավային քրիստոնեական Առաջնորդության համաժողովի համակարգող, Աֆրիկայի ապագաղութացման ընթացքում Եգիպտոսում և Գանայում լրագրող։ Մայա Էնջելոուն եղել է դերասան, գրող, ռեժիսոր, մի շարք ֆիլմերի, հեռուստաշոուների և պիեսների պրոդյուսեր։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1955-1968 թվականներին ԱՄՆ-ում Քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ և աշխատել է Մարտին Լյութեր Քինգի և Մալքոլմ Էքսի հետ։ 1990-ական թվականների սկզբին նա տարեկան գրեթե 80 դասախոսություն է կարդացել։ 1993 թվականին Էնջելոուն ասմունքեց իր «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը նախագահ Բիլ Քլինթոնի երդմնակալության ժամանակ՝ դառնալով նման պատվի արժանացած առաջին բանաստեղծը Ռոբերտ Ֆրոսթի՝ 1961 թվականին Ջոն Քենեդիի երդմնակալությանը ելույթ ունենալուց հետո։

«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» ստեղծագործության հրապարակմամբ Էնջելոուն հրապարակավ քննարկեց իր անձնական կյանքի դրվագները։ Էնջելոուն՝ որպես խոսնակ հարգված է սևամորթ տղամարդկանց և կանանց կողմից, և նրա աշխատանքները համարվում են Սևական մշակույթի պաշտպանությանն ուղղված ստեղծագործություններ։ Փորձեր էին արվում ԱՄՆ-ի գրադարաններում արգելել նրա գրքերը, սակայն Մայա Էնջելոուի աշխատանքները լայնորեն գործածվում են դպրոցներում և համալսարաններում։ էնջելոուի խոշորագույն աշխատանքները որակվում են որպես ինքնակենսագրական գեղարվեստական գրականություն, սակայն շատ քննադատներ դրանք բնորոշում են որպես ինքնակենսագրություններ։ Նա գիտակցված փորձեր է կատարել՝ փոխելու ինքնակենսագրության ընդունված կառուցվածքը՝ քննադատելով, ընդլայնելով և փոփոխելով ժանրը։ Նրա գրքերը կենտրոնանում են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքը և ճանապարհորդությունը։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Էննի Ջոնսոնը[19] ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի[20] երկրորդ զավակն է։ Էնջելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» (անգլ.՝ My) կամ «Իմ քույր» (անգլ.՝ Mya Sister)[21] բառերից։ Երբ Էնջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ չորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն»[22] ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց Արկանզաս նահանգի Սթեմփս քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի հետ ապրելու։ Աֆրոամերիկացիների՝ այդ ժամանակվա բարդ տնտեսական պայմաններում «ապշելի բացառությամբ»[23]՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր Մեծ ճգնաժամի ու Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ, և քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»[20]։

Չորս տարի անց երեխաների հայրը «գալիս է Սթեմփս առանց նախազգուշացման»[24] ու նրանց վերադարձնում Սենթ Լուիս իրենց մոր խնամքին։ Ութ տարեկանում, երբ նա դեռ ապրում էր մոր հետ, Էնջելոուին սեռական բռնության էր ենթարկում իր մոր սիրեկանը՝ Ֆրիման անունով մի տղամարդ։ Էնջելոուն պատմում է եղբորը, ով պատմում է ընտանիքի մյուս անդամներին։ Ֆրիմանը մեղավոր է ճանաչվում, բայց բանտարկվում է միայն մի օրով։ Իր ազատվելուց չորս օր անց նրան սպանում են, հավանաբար, Էնջելոուի հորեղբայրները[25]։ Էնջելոուն համրանում է գրեթե հինգ տարով[26]։ Ինչպես ինքն է նշում. «Ես կարծում էի, որ իմ ձայնը սպանել է նրան։ Ես սպանեցի այդ մարդուն, որովհետև ասացի նրա անունը։ Ու հետո ես մտածեցի, որ էլ երբեք չեմ խոսի, որովհետև ձայնս ինչ-որ մեկին կսպանի»[27]։ Ըստ Մարսիա Էնն Գիլսպիի ու նրա պաշտոնակիցների, ովքեր գրել են Էնջելոուի կենսագրության մասին, Էնջելոուի լռության շրջանի ժամանակ է, որ նա զարգացնում է իր զարմանալի հիշողությունը, իր սերը գրքերի ու գրականության հանդեպ ու իր լսելու ու շրջակա աշխարհը զննելու կարողությունը[28]։

Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար Porgy and Bess-ում, Մարտին Լյութեր Քինգի Հարավային քրիստոնեական Առաջնորդության հարավային համաժողովի կազմակերպիչ, լրագրող Եգիպտոսում ու Գանայում դեկոլոնացման սուր օրերին, Մալքոլմ Էքսի ուղեկից ու Ուոտսի ապստամբության վկա։ Նա գիտեր Քինգին ու Մալքոլմին, Բիլլի Հոլիդեյին ու Էբբի Լինքոլնին։

Ֆրիմանի մահվանից քիչ անց Էնջելոուն ու իր եղբայրը ուղարկվում են հետ իրենց տատիկի մոտ[30]։ Էնջելոուն նշում է, որ տիկին Բերթա Ֆլաուերսը, որն իր ուսուցիչն ու ընտանիքի բարեկամն էր, օգնեց նրան կրկին խոսել։ Ֆլաուերսը նրան ծանոթացրեց այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Չարլզ Դիքենսը, Ուիլյամ Շեքսպիրը, Էդգար Ալլան Պոն, Դուգլաս Ջոնսոնն ու Ջեյմս Վելդոն Ջոնսոնը՝ հեղինակներ, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա կյանքի ու կարիերայի վրա, ինչպես նաև Ֆրենսիս Հարպերը, Էնն Սպենսերն ու Ջեսսի Ֆաուստետը[31][32][33]

Մինչ այսօր նրա կյանքի պատմությունը միաժամանակ հարց է առաջացնում, թե ինչ էիր դու անում քո կյանքում այսքան ժամանակ, ու ստիպում ուրախանալ, որ պարտավոր չես եղել անցնելու նրա անցածի կեսով։

Երբ Էնջելոուն 14 տարեկան էր, նա ու իր եղբայրը կրկին տեղափոխվում են մոր մոտ, ով այդ ժամանակ ապրում էր Կալիֆոռնիայում՝ Օքլենդում։ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Էնջելոուն հաճախում է Կալիֆոռնիաի Աշխատանքի Դպրոց։ Մինչ ավարտելը՝ նա աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի առաջին թխամաշկ կին տրամվայի վագոնավար[34]։ Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց՝ 17 տարեկանում, ծնվում է նրա որդին՝ Կլայդը (ով հետագայում իր անունը փոխեց Գայ Ջոնսոնի)[35]։

Հասուն տարիք և վաղ կարիերա։ 1951–61[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Էնջելոուն ամուսնացել է հույն էլեկտրիկ, նախկին նավաստի, և բարձունքին ձգտող երաժիշտ Թոշ Էնջելոուի հետ՝ անկախ ժամանակի միջռասայական հարաբերությունների դատապարտման և իր մոր անհամաձայնության փաստից[36][37][Ն 1] Նա այս ժամանակ անցել է ժամանակակից պարերի դասեր և հանդիպել պարող ու խորեոգրաֆ Էլվին Էյլիին և Ռութ Բեքֆորդին։ Էնջելոուն և Էյլին ստեղծում են պարային խումբ, անվանելով իրենք իրենց Al and Rita, և ներկայացրել են ժամանակակից պարը Սան Ֆրանցիսկոյի շրջանի եղբայրական սևական կազմակերպություններում, սակայն երբեք հաջողության չեն հասել[39]։ Էնջելոուն, նրա ամուսինն ու որդին տեղափոխվում են Նյու Յորք, որպեսզի նա կարողանա սովորել Աֆրիկյան պար Տրինիդադյան պարող Փիըրլ Փրիմուսի հետ, բայց մեկ տարի անց նրանք վերադառնում են Սան Ֆրանցիսկո[40]։

1954 թվականին՝ ամուսնության ավարտից հետո, նա սկսում է պրոֆեսիոնալ պարով զբաղվել Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, որոնց մեջ ներառված է Դը Փարփըլ Օնիոն գիշերային ակումբը, որտեղ նա երգում էր և պարում կալիպսո երաժշտության ներքո[41]։ Այդ ժամանակ նա ներկայանում էր «Մարգարեթ Ջոնսըն» կամ «Ռիտա», բայց Փարփըլ Օնիոնում իր մենեջերի և աջակիցների խորհրդով նա փոխում է իր մասնագիտական անունը «Մայա Էնջելոու»՝ (նրա մականունը և նախկին ամուսնու ազգանունը) մի «տարբերակիչ անունով»[42], որն առանձնացնում է նրան և ցույց տալիս իր կալիպսո պարային կատարումների ոգին։ 1954 և 1955 թվականների ընթացքում Էնջելոուն շրջագայում է Եվրոպայում Porgy and Bess օպերայով։ Նա փորձել է սովորել իր այցելած յուրաքանչյուր երկրի լեզուն և մի քանի տարվա ընթացքում ձեռք բերել մի քանի լեզուներին տիրապետման հմտություն[43]։ 1957 թվականին, հետևելով կալիպսոյի հանրաճանաչությանը, Էնջելոուն ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ Miss Calypso֊ն, որը 1996 թվականին վերարտադրվում է որպես CD սկավառակ[39][44][45]։ Նա հայտնվում է Off-Broadway֊ի վերանայման մեջ, ինչը ոգեշնչման աղբյուր է դառնում 1957 թվականի «Կալիպսո ջերմային ալիք» ֆիլմի համար, որտեղ Էնջելոուն երգում էր և կատարում իր սեփական կոմպոզիցիաները[44]։[Ն 2][Ն 3]

Էնջելոուն հանդիպում է նովելագիր Ջոն Օլիվեր Քիլենսի հետ 1959 թվականին և նրա դրդմամբ տեղափոխվում է Նյու Յորք՝ կենտրոնանալով իր գրողի կարիերայի վրա։ Նա միանում է Harlem Writers Guild֊ին, որտեղ հանդիպում է մի քանի գլխավոր աֆրոամերիկացի հեղինակների, այդ թվում՝ Ջոն Հենրիկ Քլարկին, Ռոզա Գիին, Փոլ Մարշալին, Ջուլիան Մեյֆիլդին, և գործ է հրատարակում առաջին անգամ[47]։ 1960 թվականին քաղաքական իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգին հանդիպելուց և նրա ճառը լսելուց հետո նա և Քիլենսը Քրիստոնեական Առաջնորդության Հարավային համաժողովում (SCLC) շահելու համար կազմակերպում են «լեգենդար»[48] «Կաբարե հանուն ազատության», և Էնջելոուն վկայակոչվում է SCLC֊ի հյուսիսային համակարգող։ Ըստ հետազոտող Լիման Հեյգենի՝ նրա որպես դրամահավաքի և SCLC համակարգողի ներդրումները քաղաքացիական իրավունքների մեջ հաջողված էին և «մեծապես արդյունավետ»[49]։ Այս ժամանակահատվածում Էնջելոուն նաև սկսում է իր Կաստրոյին կողմ և հակաապարտհեյդ ակտիվիստական շարժումը[50]։

Աֆրիկայից «Թռչունը վանդակում». 1961–69[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայում Էնջելոուի անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է Գանայի Ակրա քաղաքում: Այս նկարում՝ 2008 թվական:

1961 թվականին Էնջելոուն հանդես է գալիս Ժան Գենետի «Սևերը» ներկայացման մեջ՝ Էբբի Լինքոլնի, Ռոսքո Լի Բրաունի, Ջեյմս Էռլ Ջոնսի, Լուի Գոսսետի, Գոդֆրի Քեմփբրիջի ու Սիսելի Թայսոնի հետ[51]։ 1961 թվականին նա նաև հանդիպում է հարավաֆրիկացի ազատամարտիկ Վուսումզի Մեյքի հետ[52]։ Նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Նա՝ իր որդու՝ Գայի, ու Մեյքի հետ տեղափոխվում է Կահիրե, որտեղ Էնջելոուն «Արաբացի դիտորդ»[53][54] անգլալեզու շաբաթաթերթում աշխատում էր որպես օգնական խմբագիր։ 1962 թվականին նրա հարաբերությունները Մեյքի հետ ավարտվեցին, ու նա և Գայը տեղափոխվեցին Գանա՝ Ակրա, որ Գայը կարողանա քոլեջ հաճախել, բայց նա լուրջ վնասվածքներ է ստանում ավտոմոբիլային պատահարի ժամանակ։ Էնջելոուն մնում է Ակրայում մինչ տղայի ապաքինվելը՝ մինչև 1965 թվականը։ Նա դառնում է ադմինիստրատոր Գանայի Համալսարանում ու ակտիվ դեր ունենում աֆրոամերիկյան արտերկրյա համայնքում[55]։ Նա «Աֆրիկյան ակնարկ»-ի[56] գլխավոր խմբագիրն էր, շտատից դուրս գրում էր «Գանա Թայմս»-ի համար, գրում ու հեռարձակում էր «Ռադիո Գանա»-ում ու աշխատում և խաղում էր Գանայի Ազգային թատրոնում։ Նա խաղացել է «Սևեր»-ի վերածննդի ժամանակ Ժնևում ու Բեռլինում[57]։

Ակրայում նա դառնում է Մալքոլմ Էքսի մոտիկ ընկերը նրա՝ 1960-ականների այցի ժամանակ։ Էնջելոուն վերադառնում է ԱՄՆ 1965 թվականին, որ օգնի նրան կառուցել քաղաքացիական իրավունքի նոր կազմակերպություն՝ Աֆրոամերիկյան միության կազմակերպությունը. Էքսը սպանվում է որոշ ժամանակ անց։ Հուսախաբ լինելով՝ նա միանում է եղբորը Հավայիում, որտեղ վերսկսում է երգչի կարիերան, ու հետո վերադառնում է Լոս Անջելես՝ կենտրոնանալու գրական գործունեության վրա։ Նա աշխատել է Վաթթսում որպես շուկայի ուսումնասիրող ու եղել է 1965 թվականի ամառվա ապստամբությունների ականատես։ Նա գրում ու խաղում էր ներկայացումներում, մինչև 1967 թվականին վերադառնում է Նյու Յորք։ Այստեղ նա հանդիպում է իր հին ընկեր Ռոզա Գային ու վերականգնում ընկերությունը Ջեյմս Բալդվինի հետ, ում տեսել էր Փարիզում 1950-ականներին ու կոչել «իր եղբայր» այդ ընթացքում[58]։ Նրա ընկեր Ջերրի Փարսելը Էնջելոուին անվանաթոշակ է հատկացնում՝ իր գրական գործունեությանը աջակցելու համար[59]։

1968 թվականին Մարտին Լյութեր Քինգը խնդրում է Էնջելոուին երթ կազմակերպել։ Նա համաձայնում է, բայց «նորից հետաձգում»[48], ու, ինչպես Գիլսպին է ասում, «ճակատագրի խառնաշփոթ հեգնանքով»[60] Քինգը զոհվում է Էնջելոուի ծննդյան օրը (ապրիլի 4)։ Նորից կոտրված Էնջելոուին դեպրեսիայից հանում է նրա ընկեր Ջեյմս Բալդվինը։ Ինչպես Գիլսպին է նշում. «Եթե 1968 թվականը մեծ ցավի, կորստի ու տխրության տարի էր, դա նաև այն տարին էր, երբ Ամերիկան առաջին անգամ ականատես եղավ Մայա Էնջելոուի ոգու ու ստեղծարար հանճարի շնչին ու խորությանը»[60] Չունենալով համարյա ոչ մի փորձ՝ նա PBS-ի նախատիպ Ազգային Կրթական Հեռուստատեսության համար գրում, բեմադրում ու ասմունքում է «Blacks, Blues, Black!»[61]։ տասը մասից բաղկացած վավերագրական ֆիլմը, որը բլյուզ երաժշտության ու սևամորթ ամերիկացիների Աֆրիկյան ժառանգության կապի և, ինչպես Էնջելոուն է ասում. «ԱՄՆ-ում դեռ գոյություն ունեցող Աֆրիկանիզմների» մասին է[62]։ Նաև, 1968 թվականին, Բալդվինի, մուլտիպլիկատոր Ժյուլ Ֆայֆերի ու նրա կնոջ՝ Ջուդիի հետ այցելած ընթրիքի ժամանակ ոգեշնչվելով և Random House-ի խմբագիր Ռոբերտ Լումիսի դրդմամբ նա գրում է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» գիրքը, որը հրատարակվել է 1969 թվականին և նրան բերել միջազգային ճանաչում[63]։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոուի Georgia, Georgia֊ն, որը ստեղծվել է շվեդական ֆիլմարտադրող ընկերության կողմից և նկարահանվել Շվեդիայում, առաջին սցենարն է գրված սևամորթ կնոջ կողմից[64], և թողարկվել է 1972 թվականին։ Նա նաև գրել է ֆիլմի սաունդթրեքը, չնայած նրան, որ ունեցել է չնչին ներդրում ֆիլմի նկարահանման ընթացքի մեջ[65][Ն 4] Էնջելոուն ամուսնանում է ուելսացի գորգագործ և Ջերմեն Գրիրի նախկին ամուսին Փոլ դու Ֆյուի հետ Սան Ֆրանցիսկոյում 1973 թվականին։[Ն 5] Հաջորդ տասը տարիների ընթացքում, ինչպես Գիլեսպին է պնդում․ «Նա իրագործել է ավելին, քան շատ արտիստներ հույս են ունենում ձեռք բերել իրենց ողջ կյանքի ընթացքում»[67]։ Էնջելոուն աշխատել է որպես կոմպոզիտոր՝ գրելով երգչուհի Ռոբերտա Ֆլեքի համար [Ն 6] և շարադրելով ֆիլմի սցենարներ։ Նա գրել է հոդվածներ, կարճ պատմվածքներ, հեռուստասցենարներ, վավերագրականներ, կենսագրություններ և բանաստեղծություններ, ստեղծել է բեմադրություններ և դարձել հրավիրվող դասախոս տարբեր քոլեջներում և համալսարաններում։ Նա «դիմադրող դերասան» էր[69],։ և պարգևատրվել է Թոնի մրցանակով 1973 թվականին Look Away֊ում իր դերի համար[70] Որպես թատրոնի տնօրեն՝ 1988 թվականին նա ստանձնեց Էրրոլ Ջոնի «Լուսին ծիածանի շալին» բեմադրության վերաստեղծումը Լոնդոնի Ալմեյդա թատրոնում[71]։

1977 թվականին Էնջելոուն աջակցող դերով հայտնվում է «Արմատներ» հեռուստատեսային մինիսերիալում։ Նա այս շրջանում տարբեր մրցանակներով է պարգևատրվել, ներառյալ երեսունից ավելի պատվավոր աստիճաններ աշխարհի տարբեր քոլեջներից և համալսարաններից[70]։ 1970֊ականների վերջերում Էնջելոուն հանդիպում Օփրա Ուինֆրիին, երբ Ուինֆրին լրատվական հաղորդավար էր Մերիլենդի Բալթիմորում։ Էնջելոուն հետագայում դառնում է Ուինֆրիի մտերիմ ընկերն ու մենթորը[72][Ն 7] 1981 թվականին Էնջելոուն և դյու Ֆոն ամուսնալուծվում են։ Նա վերադառնում է Հարավային Միացյալ Նահանգներ 1981 թվականին, քանի որ զգում է, որ պետք է այնտեղ համակերպվի իր անցյալի հետ, և չնայած բակալավրիատի աստիճանի բացակայության՝ նա ցմահ ընդունում է Ռեյնոլդսի ամերիկագիտության պրոֆեսորությունը Հյուսիսային Կառոլինայի Ուինստոն֊Սեյլեմի Ուեյք Ֆորեսթ համալսարանում, որտեղ նա լրիվ դրույքով աֆրոամերիկացի սակավաթիվ դասախոսներից մեկն էր[74][75]։ Չնայած այդ փաստին, նա իրեն համարում էր «ուսուցիչ, ով գրում է»[76]։ Էնջելոուն ուսուցանել է տարբեր առարկաներ, որոնք արտացոլել են իր հետաքրքրությունները, որոնք էին փիլիսոփայությունը, էթիկան, աստվածաբանությունը, գիտությունը, թատրոնը, և գրավոր ստեղծագործելը[77]։ Ուինստոն֊Սեյլեմ ամսագիրը գրել է, որ չնայած նրան, որ նա շատ ընկերներ է ձեռք բերել ուսումնական կառույցում՝ «նա երբեք չի դադարել հիշել այն մարդկանց քննադատությունները, ովքեր կարծում էին, որ նա ավելի շատ հայտնի դեմք է, քան մտավորական...[և] չափից շատ վարձատրվող գործիչ»[75] Վերջին առարկան, որ նա դասավանդել է Ուեյք Ֆորեսթում 2011 թվականին էր, սակայն ավելի ուշ 2014 թվականին նա ծրագրում է դասավանդել մեկ այլ առարկա։ Նրա վերջնական ելույթը համալսարանում 2013 թվականի վերջերին էր[78]։ 1990֊ականներից սկսած Էնջելոուն ակտիվորեն մասնակցել է դասախոսությունների ցիկլին[79] հարմարեցված տուրիստական ավտոբուսում, ինչը շարունակել է իր ութսունամյա տարիքում[80][81]։

Մայա Էնջելոուն խոսում է Բարաք Օբամայի երդմնակալությանը 2008 թվականին։

1993 թվականին Էնջելոուն ասմունքեց իր «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը նախագահ Բիլ Քլինթոնի երդմնակալության ժամանակ՝ դառնալով նման պատվի արժանացած առաջին բանաստեղծը Ռոբերտ Ֆրոսթի՝ 1961 թվականին Ջոն Քենեդիի երդմնակալությանը ելույթ ունենալուց հետո[79]։ Իր ասմունքի արդյունքում ավելի մեծ համբավ ու ճանաչում է ձեռք բերել նախկին գործերի համար և ընդլայնել իր կոչը «ռասայական, տնտեսական և կրթական բնագավառում»[82]։ Բանաստեղծության ձայնագրությունը ստացել է Գրեմմի մրցանակ[83]։ 1995 թվականի հունիսին նա փոխանցում է, ինչպես Ռիչարդ Լոնգն է անվանում, «երկրորդ «հանրային» բանաստեղծությունը»[84] «Քաջ և ցնցող ճշմարտություն» անվամբ, որը հիշատակված էր Միացյալ Նահանգների 50֊րդ տարելիցին։

Էնջելոուն հասել է իր նպատակին 1996 թվականին՝ նկարահանելով լայնամետրաժ ֆիլմ «Վերադարձ ակունքներին» անվամբ, որը մարմնավորել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Էլֆրի Վուդարդը և Ուեսլի Սնայփսը[85]։ Նաև, 1996 թվականին նա համագործակցել է R&B արտիստներ Էշֆորդ և Սիմփսոնի հետ «Գտնված» ալբոմի տասնմեկից յոթ ձայնագրությունների համար։ Ալբոմը պատասխանատու էր Billboard chart֊ում երեք անգամ հայտնվելու համար[86]։ 2000 թվականին նա ստեղծում է Հոլմարկի արտադրանքների հաջողված հավաքածուն, ներառյալ շնորհավորական բացիկներ և դեկորատիվ տնտեսական պարագաներ[87][88]։ Նա արձագանքել է քննադատներին, ովքեր մեղադրել են իրեն չափից դուրս կոմերցիալ լինելու մեջ՝ պնդելով, որ «նախաձեռնությունը կատարյալ էր որպես «ժողովրդի պոետ» իր դերը պահպանելու համար»[89] Ավելի քան երեսուն տարի անց, երբ Էնջելոուն սկսել էր գրել իր կյանքի պատմությունը, նա 2002 թվականին վերջացնում է իր վեցերորդ ինքնակենսագրականը՝ «Մի երգ թռչեց վեր՝ դրախտը»[90]։

Պատկեր:Hillary Clinton and Maya Angelou(2423852927).jpg
Էնջելոուն և Հիլարի Քլինթոնը Հյուսիսային Կառոլինայի իրադարձությանը 2008 թվականին։

Էնջելոուն քարորզարշավ է անցկացնում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համար 2008 թվականի նախագահական փրայմերիզին՝ աջակցելով սենատոր Հիլարի Քլինթոնին[91]։ Մինչ Հարավային Կառոլինայում հունվարի փրայմերիզը, Քլինթոնի քարոզարշավը գովազդներ է հրապարակում՝ ցույց տալով Էնջելոուի հաստատումը[92]։ Գովազդները քարորզարշավի սևական համայնքում աջակցությունը համախմբելուն ուղղված ջանքերի մասն էին[93], բայց Օբաման հաղթեց Հարավային Կառոլինայի փրայմերիզին, վաստակելով Քլինթոնից 29 միավոր ավելի և հավաքելով 80% սևամորթների ձայներ[94]։ Երբ Քլինթոնի քարորզարշավը ավարտվեց, Էնջելոուն իր աջակցությունը հայտնեց սենատոր Բարաք Օբամային[91], ով հաղթեց ընտրություններին և դարձավ Միացյալ Նահանգների առաջին աֆրոամերիկացի նախագահը։ Նա շեշտել է․ «Մենք զարգանում ենք ռասիզմի և սեքսիզմի տգիտությունից այն կողմ»[95]։

Ավելի ուշ՝ 2010 թվականին, Էնջելոուն նվիրաբերում է սեփական գրությունները և կարիերայի հիշատակությունները Հարլեմի Սևական մշակույթի հետազոտության Շոմբուրգի կենտրոնին[96]։ Դրանք կազմված էին ավելի քան 340 փաստաթղթերով լի արկղերից, որոնք պարունակում էին ձեռագիր նոթեր «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգումից» դեղին իրավական բարձիկների վրա, 1982 թվականի հեռագիր Կորետա Սքոթ Քինգից, երկրպագուի նամակ և անձնական ու մասնագիտական նամակագրություն գործընկերներից, օրինակ՝ իր խմբագիր Ռոբերտ Լումիսից[97]։ 2011 թվականին Էնջելոուն Վաշինգտոն ԿՇ֊ում աշխատում է Մարթին Լյութեր Քինգի հուշահամալիրում որպես խորհրդական։ Նա դեմ է եղել Քինգի մեջբերման վերաշարադրանքին, որը հայտնվել էր հուշահամալիրին, ասելով․ «Մեջբերումը դարձնում է Մարթին Լյութեր Քինգին գոռոզ հիմար»[98], և պահանջել է այն փոխել։ Ի վերջո վերաշարադրանքը հեռացվել է։

2013 թվականին՝ ութսունհինգ տարեկանում, Էնջելոունն հրապարակում է յոթերորդ կենսագրությունը իր շարքերում՝ անվանելով «Մայրիկը և ես և մայրիկը», որն ուղղված է մոր հետ իր հարաբերություններին[99]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես գրելը դարձնում եմ կյանքիս մի մասը նույնքանով, որքան ուտելը կամ երաժշտություն լսելը։

-- Մայա Էնջելոու, 1999

Ես կրում եմ նաև գլխարկ կամ շատ ձիգ ձգված գլխաշոր, երբ գրում եմ։ Երևի հույս ունեմ, որ եթե այդպես անեմ, ուղեղս չի թափվի գանգիցս ու գորշ նյութը չի կաթա վզիս վրայով, ականջներիս մեջ ու դեմքիս վրա։

-- Մայա Էնջելոու, 1984

Ոչինչ ինձ այնքան չի վախեցնում, որքան գրելը, բայց ոչինչն ինձ այդքան չի բավարարում։ Կարծես (Անգլիական) Ալիքի լողորդը՝ դու կանգնում ես ճնշման ու ալիքների ու սառնության ու քսուքների առաջ ու վերջապես հասնում ես մյուս ափին. Ու դու ոտքդ դնում ես գետնին – Ա՜աահ։

-- Մայա Էնջելոու, 1989

Ապացույցներ կան, որ Էնջելոուն ունի մասնակի ծագում Արևմտյան Աֆրիկայի Մենդե մարդկանցից[100]։ 2008 թվականի PBS-ի վավերագրական ֆիլմը բացահայտում է, որ Էնջելոուի մորական մեծ տատը՝ Մերի Լին, ով ազատագրվել էր Քաղաքացիական պատերազմից հետո, հղիանում է իր սպիտակ նախկին տիրոջից՝ Ջոն Սեյվինից։ Նա ստիպում է Լիին ստորագրել կեղծ փաստաթուղթ, որով մեղադրում է ուրիշ տղամարդու՝ իր երեխայի հայրը լինելու մեջ։ Երբ Սեյվինին մեղադրանք է ներկայացվում Լիին կեղծ վկայություն տալ ստիպելու համար ու չնայած նրան, որ բացահայտվում է, որ երեխայի հայրը Սեյվինն է, ատենակալները նրան անմեղ են ճանաչում։ Լիին իր աղջկա՝ Մարգերիտ Բաքստերի հետ, ով դառնում է Էնջելոուի տատիկը, ուղարկում են Միսսուրիում գտնվող Քլինտոն Քաունտի անկելանոցը։ Էնջելոուն նկարագրում է Լիին, ինչպես «այդ խեղճ փոքրիկ սևամորթ կինը՝ վիրավորված ֆիզիկապես ու հոգեպես»[101]։

Էնջելոուի կյանքի մանրամասները, որոնք ներկայացված են նրա յոթ ինքնակենսագրություններում ու բազմաթիվ հարցազրույցներում, խոսքերում ու հոդվածներում, երբեմն հակասական են։ Քննադատ Մերի Ջեյն Լուպտոնը բացատրում է, որ երբ Էնջելոուն խոսում է իր կյանքի մասին, անում է դա շատ գեղեցիկ բայց ոչ պաշտոնապես ու «առանց իր առաջ ժամանակացույց ունենալու»[102]։ Օրինակ՝ նա ամուսնացած է եղել ամենաքիչը՝ երկու անգամ, բայց երբեք չի պարզաբանել իր ամուսնությունների հստակ թիվը, «վախենալով թեթևամիտ թվալ»[80] Ըստ իր ինքնակենսագրության ու Գիլսպիի՝ ամուսնացել է Տոշ Անջելոսի հետ 1951 թվականին, Փոլ դու Ֆյուի հետ 1974 թվականին ու Վուսումզի Մեյքի հետ հարաբերությունները սկսել է 1961 թվականին, բայց երբեք պաշտոնապես չի ամուսնացել նրա հետ։ Էնջելոուն բազմաթիվ աշխատանքներ է ունեցել, ներառյալ սեքս-ինդուստրիայի հետ կապված, վարձկանի, լեսբուհիների համար մադամի աշխատանքները, ինչպես ինքը նկարագրել է իր երկրորդ ինքնակենսագրության՝ «Հավաքվեք միասին իմ անվան տակ», գրքի մեջ։ 1995 թվականի հարցազրույցում Էնջելոուն ասել է. «Ես գրել եմ իմ փորձի մասին, որովհետև կարծում էի, որ շատ մարդիկ ջահելներին ասում են. «Ես երբեք ոչ մի սխալ չեմ արել։ Ո՞վ, Moi? – Երբեք։ Ես պահարանումս կմախքներ չունեմ։ Ընդհանրապես ասած՝ ես պահարան էլ չունեմ»։ Նրանք ստում են այդպես, ու հետո երիտասարդները հայտնվում են որոշ իրավիճակներում ու մտածում են. «Գրո՛ղը տանի, ես փաստորեն շատ վատն եմ։ Մայրս կամ հայրս երբեք ոչ մի սխալ չեն գործել»։ Նրանք չեն կարող իրենց ներել ու շարունակել իրենց կյանքը»[103]։

Էնջելոուն ուներ մի տղա՝ Գայը, ում ծնունդը նկարագրել է իր առաջին ինքնակենսագրության մեջ, մի թոռ, երկու ծոռ[104], ու ըստ Գիլսպիի՝ ընկերների ու մեծ ընտանիքի ընդարձակ խումբ։ Էնջելոուի մայրը՝ Վիվիեն Բաքստերը մահացել է 1991 թվականին, իսկ նրա եղբայրը՝ Բեյլի Ջոնսոն Կրտսերը, մահացել է 2000 թվականին ուղեղի բազմակի կաթվածներից. Երկուսն էլ կարևոր դեր ունեին իր կյանքում ու իր գրքերում[105]։ 1981 թվականին նրա թոռան մայրը անհետանում է նրա թոռան հետ, որոնց գտնելու համար չորս տարի պահանջվեց[106]։

2009 թվականին բամբասանքների կայք TMZ-ն սխալմամբ լուսաբանում է, որ Էնջելոուն հոսպիտալացվել է Լոս Անջելեսում, երբ նա ողջ և առողջ էր Ստ. Լուիսում, որն ըստ Էնջելոուի՝ ընկերների ու ընտանիքի անդամների շրջաններում իր մահվան մասին լուրերի պատճառ դարձավ[107]։ 2013 թվականին Էնջելոուն ասում է իր ընկերուհի Օպրա Ուինֆրիին, որ անցել է Unity Church-ի առաջարկած կուրսերից, որոնք իր համար հոգևոր առումով կարևոր էին[108]։ Նա չի ստացել համալսարանական կրթություն, բայց, ըստ Գիլսպիի, Էնջելոուն ցանկանում էր, որ բոլորը՝ ընտանիքից ու ընկերներից բացի, իրեն կոչեն «Դոկտոր Էնջելոու»։ Նա ուներ երկու տուն Ուինստոն-Սեյլեմում (Հյուսիսային Կարոլինա) ու «թագավորական անկյուն»[109] Հաառլեմում, որը գնել է 2004[110] թվականին ու հպարտանում էր իր «կյանքի ընթացքում հավաքած գրքերի աճող գրադարանով»[111], բազում տասնամյակներում հավաքված արվեստի գործերով ու լավ կահավորված խոհանոցով։ Յանգն ասում է, որ նրա Հաառլեմի տանը գտնվոմ են որոշ Աֆրիկյան որմնանկարներ ու Էնջելոուի նկարների հավաքածուն՝ ներառյալ մի քանի ջազային շեփորահարների դիմանկարներ, Ռոզա Փարքսի ակվարելային գործը ու Ֆեյթ Ռինգգոլդի գործը, որը վերնագրված է «Մայայի կյանքի կաթսան»[109]։

Ըստ Գիլսպիի՝ նա տարեկան մի քանի տոնախմբություն էր ընդունում Ուինստոն-Սեյլեմի իր հիմնական բնակարանում։ «Նրա խոհանոցային տաղանդը լեգենդի թեմա է՝ սկսած բարձրակարգ խոհանոցից մինչև հույժ տնական սնունդ»[81] Ուինստոն-Սեյլեմ Ամսագիրը փաստում է. «Էնջելոուի Շնորհակալության օրվա ընթրիքների, Տոնածառի զարդարման երեկույթների կամ ծննդյան երեկույթների հրավիրատոմս ունենալը հանկարծ դարձավ քաղաքի ամենասպասելի հրավերքներից մեկը»[75]։ Նյու Յորք Թայմսը, նկարագրելով Էնջելոուի Նյույորքյան կյանքը, նշում է, որ նա հաճախ հյուրընկալում էր Ամանորյա շքեղ երեկույթներ[110]։ Նա համատեղել էր իր գրելու ու խոհարարական տաղանդները 2004 թվականի իր «Հալլելու՜յա։ Ողջույնի սեղանը» գրքում, որում տեղ գտավ 73 բաղադրատոմս, որոնցից շատերը նա սովորել է իր տատիկից ու մորից, ինչպես նաև 28 վինետաներ[112]։ Նա հետագայում թողարկում է իր երկրորդ խոհարարական գիրքը՝ «Հրաշալի սերունդ, ամբողջ օրը։ Եփե՛ք սքանչելի, կերե՛ք խելամտորեն», 2010 թվականին, որը կենտրոնացված էր քաշը գցելու ու ճիշտ չափաբաժին ընտրելու վրա[113]։

Սկսած «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»-ից՝ Էնջելոուն օգտագործել է նույն «գրելու ծեսը»[33] շատ տարիներ։ Նա արթնանում էր առավոտ շուտ ու տեղափոխվում էր հյուրանոցային համար, որը կահավորված էր այնպես, որ ոչ մի նկար պատին չլինի։ Նա գրում էր գծագրոցի վրա՝ տեղաշորի մեջ պառկած, ունենալով միայն մի շիշ Շերրի, խաղաթղթերի կապուկ՝ պասիանս խաղալու համար, Ռոժեի տեզաուրուսն ու Աստվածաշունչը, ու դուրս էր գալիս միայն վաղ ցերեկը։ Միջինում գրում էր 10-12 էջ նյութ մի օրում, որը երեկոյան խմբագրում էր՝ հասցնելով երեքից չորս էջի[114]։ Էնջելոուն այս ամենով անցնում էր ինքն իրեն «հմայելու», ու ինչպես ինքն է ասել BBC-ի հետ 1989 թվականի հարցազրույցում, «հոգեվարքը, տառապանքը, Sturm und Drang[115] վերապրելու համար»։ Նա իրեն տեղափոխում էր այն ժամանակը, որի մասին գրելու էր, նույնիսկ՝ տրավմատիկ պահեր, ինչպիսիք են իր բռնաբարությունը «Թռչունը վանդակում»-ի մեջ, որ «պատմի մարդկային ճշմարտությունը»[115] իր կյանքի մասին։ Էնջելոուն նշում է, որ խաղաթուղթ էր խաղում, որ հասնի հմայության այդ պահին ու ավելի արդյունավետ հասնի իր հիշողություններին։ Նա ասում էր. «Կարող է մի ժամ խլել այդտեղ հասնելու համար, բայց երբ ես արդեն հասել եմ – հա՛ - այնքան համե՜ղ է»[115]։ Նա այդ գործընթացը ազատագրիչ չէր գտնում, այլ բավարարում էր գտնում «ճշմարտությունը ասելու»[115] մեջ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոուն մահացել է 2014 թվականի մայիսի 28֊ի առավոտյան[116]։ Նրան գտել է իր բուժքույրը։ Չնայած Էնջելոուն վատառողջ էր և չեղյալ էր համարել վերջին հանդիպումները, նա աշխատում էր մեկ այլ գրքի վրա, որը ինքնակենսագրություն էր ազգային և աշխարհի առաջնորդների հետ իր փորձի մասին[75][89]։ Ուեյք Ֆորեսթ համալսարանում նրա հոգեհանգստի ժամանակ Էնջելոուի որդին՝ Գայ Ջոնսոնը, ասել է, որ չնայած մայրը անընդհատ ցավերի մեջ է եղել իր պարային կարիերայի և շնչառական անբավարարության պատճառով, նա գրել է չորս գիրք իր կյանքի վերջին տարիներին։ Գայն ասել է․ «Նա թողել է այս մահացու հարթությունը առանց ճշգրտության և ընկալման կորստի»[117]։ Էնջելոուին ուղղված ցավակցություններն ու հարգանքի տուրքը վճարվել է արտիստների, գործարարների և աշխարհի առաջնորդների, ինչպես օրինակ՝ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի կողմից, ում քրոջ անունը Էնջելոուի պատվին էր[89][118]։ Գրքի Ազգային հիմնադրամից Հարոլդ Աուգենբրաումն ասել է, որ Էնջելոուի «ժառանգությունն այն է, ինչին աշխարհի բոլոր գրողները և ընթերցողները կարող են ձգտել և պաշտել»[119]։ Էնջելոուի մահից մեկ շաբաթ անց «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»֊ը բարձրացավ առաջին հորիզոնական Amazon.com֊ի լավագույն վաճառվող գրքերի շարքում[89]։

2014 թվականի մայիսի 29֊ին Ուինստոն֊Սեյլեմում Զիոն Սարի Բապտիստական եկեղեցում, որի անդամն էր Էնջելոուն երեսուն տարի, անց է կացվել հրապարակային հոգեհանգիստ ի պատիվ Էնջելոուի[120]։ Հունիսի 7֊ին մասնավոր հիշատակման արարողություն է անցկացվել նաև Ուեյթ Չապելում՝ Ուինստոն֊Սեյլեմի Ուեյք Ֆորեսթ համալսարանի տարածքում։ Հոգեհանգիստը հեռարձակվել է ուղիղ եթերով տեղական հեռուստակայաններով Ուինստոն֊Սեյլեմ/Տրիադ արեայում և ուղիղ եթերով հեռարձակվել է համալսարանի կայքում նրա որդու, Օփրա Ուինֆրիի, Միշել Օբամայի և Բիլ Քլինթոնի ճառերով[121][122][123][124]։ Հուլիսի 15֊ին հոգեհանգիստ է անցկացվել Սան Ֆրանցիսկոյի Գլայդ Մեմորիալ եկեղեցում, որի անդամն էր Էնջելոուն տարիներ շարունակ։ Խոսել են Սեսիլ Ուիլյամսը, մայոր Էդ Լին և նախկին մայոր Ուիլլի Բրաունը[125]։

2015 թվականին Միացյալ Նահանգների Փոստային ծառայության նամականիշը հիշատակված էր Մայա Էնջելոուին և ուներ Ջոան Ուելշ Անգլունդի մեջբերումը․ «Թռչունը չի երգում, որովհետև այն ունի պատասխան, այն երգում է, որովհետև այն ունի երգ», թեև մեջբերումը սխալմամբ էր վերագրված Էնջելոուին[126][127]։ Մեջբերումը Անգլունդի «Մի բաժակ արև»(1967)[126] գրքի բանաստեղծություններից էր։ 2018 թվականի ապրիլի 4֊ին Google֊ը ներկայացրել է դուդլ ի պատիվ Էնջելոուի 90֊րդ տարելիցին[128]։

Աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոուն գրել է շուրջ յոթ ինքնակենսագրական վեպ։ Ըստ գրականագետ Մերի Ջեյն Լուպտոնի՝ Էնջելոուի երրորդ գիրքը՝ «Երգելով ու շորորվելով ու դառնալով ուրախ, ինչպես Սուրբ Ծնունդը»-ը նշան է նրա, որ առաջին անգամ ճանաչված աֆրոամերիկացի իքնքակենսագրագիրը գրում է իր սեփական կյանքի մասին երրորդ հատորը[129]։ Նրա քրքերը «ձգվում են ժամանակի ու տարածության մեջ» Արկանզասից մինչև Աֆրիկա ու հետ՝ ԱՄՆ ու տեղի ունենում Երկրորդ Աշխարհամարտի սկզբից մինչև Մարտին Լյութեր Քինգի սպանությունը[130]։ Նա հրապարակել է իր յոթերորդ ինքնակենսագրությունը՝ «Մայրիկը և ես և մայրիկը» 2013 թվականին, երբ նա 85 տարեկան էր[131]։ Քննադատները հաճախ խիստ էին դատում Էնջելոուի հետագա ինքնակենսագրությունները՝ «առաջինի համեմատությամբ»[132], տալով «Թռչունը վանդակում»-ին ամենաբարձր գնահատականը։ Էնջելոուն գրել է էսսեների հինգ շարք, որոնք գրող Հիլթոն Էլսը կոչել է «իմաստության գրքեր» ու «ինքնակենսագրությանը կապակցված խրատներ»[48] Էնջելոուն ամբողջ գրական կարիերայի ընթացքում ունեցել է մի խմբագիր՝ Ռոբերտ Լումիսը, ով Random House-ի գլխավոր խմբագիրն էր։ Նա թոշակի է անցել 2011 թվականին[133]։ ու կոչվել է «հրատարակչության Փառքի սրահի խմբագիրներից մեկը»[134]։ Էնջելոուն Լումիսի մասին ասել է. «Մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որոնք մի տեսակ հայտնի են հրատարակչությունների շարքում»[135]։

Իմ ամբողջ աշխատանքը, կյանքս, այն ամենը, ինչ անում եմ, գոյատևելու մասին է, ոչ թե հասարակ, ահավոր, տոկուն գոյատևման, այլ պատվով ու գեղեցկությամբ գոյատևման։ Չնայած կարող ես շատ բարդությունների հանդիպել, երբեք չպետք է պարտվես։

Մայա Էնջելոու[136]

Էնջելոուի երկար ու բազմաբովանդակ կարիերան ներառել է նաև պոեզիա, բեմական խաղ, հեռուստատեսության ու կինոյի դերասանական խաղ, ռեժիսորական ու ասմունքողական աշխատանք։ Նա բանաստեղծության առատ հեղինակ էր. նրա «Ուղղակի մի կում սառը ջուր տվեք խմեմ, մինչև որ մեռնեմ» (1971) գիրքը Պուլիզերյան մրցանակի հավակնորդ էր։ Էնջելոուի դերասանական հաջողակ կարիերան ներառում էր դերեր բազմաթիվ ներկայացնումներում, ֆիլմերում ու հեռուստածրագրերում։ Դրանց մեջ է մտնում մինի-սերիալ Roots-ում մասնակցությունը 1977 թվականին։ Նրա Georgia, Georgia-ի (1972) սցենարը սևամորթ կնոջ գրած սցենարով ստեղծվող առաջին պրոեկտն էր, ու նա առաջին սևամորթ աֆրոամերիկացին էր, ով եղել է 1998 թվականի խոշոր կինոնկար Down in the Delta-ի ռեժիսորը[85]։

Ինքնակենսագրությունների ժամանակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկալումն ու ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Բարաք Օբաման Ներկայացնում է Էնջելոուին Ազատության նախագահական շքանշանով 2011 թվականին

Երբ «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» 1969 թվականին հրապարկվեց, Էնջելոուն հռչակվեց նոր տիպի հուշագիր՝ աֆրոամերիկացի առաջին կանանցից մեկը, ով կարողացավ հրապարակայնորեն քննարկել իր անձնական կյանքը։ Ըստ հետազոտող Հիլթոն Էլսի՝ մինչ այդ սևամորթ կին գրողները մարգինալացված էին մինչև այն կետը, որ չէին կարող ներկայացնել իրենք իրենց որպես կենտրոնական կերպարներ իրենց գրած գրականության մեջ[48] Լեզվաբան Ջոն ՄըքՈւորթերը համաձայնել է՝ տեսնելով Էնջելոուի աշխատանքները, որոնք անվանել է «տրակտաներ» որպես «ջատագովական գրություն»։ Նա դրել է Էնջելոուին աֆրոամերիկյան գարականոթյան մեջ, որպես սևական մշակույթի պաշտպան, ինչն անվանել է «գրական հրամայական, որն իշխեց սև ժամանակաշրջանի սևամորթների հետազոտության շրջանում»[137]։ Գրող Ջուլիան Մեյֆիլդը, ով անվանել է «Թռչունը վանդակումը» «արվեստի գործ, որ նկարագրության կարիք չունի»[48], պնդել է, որ Էնջելոուի ինքնակենսագրականները նախադեպ էին ոչ միայն սևամորթ կին գրողների համար, այլև՝ ընդհանուր առմամբ աֆրոամերիկյան ինքնակենսագրականների։ Էլսը ասել է, որ «Թռչունը վանդակումը» առաջին դեպքն է, երբ սևամորթ ինքնակենսագիրը կարողացել է «գրել սևության մասին ներսից՝ առանց ներողության ու պաշտպանության»[48] Իր ինքնակենսագրությունը գրելիս՝ Էնջելոուն դարձել է ճանաչված և բավականին հարգված որպես սևամորթների և կանանց մամուլի խոսնակ[138]։ Այն դարձրել է նրան «անկասկած, ... Ամերիկայի ամենահայտնի սևամորթ կին ինքնակենսագիրը» և «ժամանակի հիմնական ինքնակենսագրական ձայնը»[139]։ Ինչպես գրող Գարի Յանգն է ասել․ «Հավանաբար գրեթե ավելին, քան այլ կենդանի գրողի դեպքում, Էնջելոուի կյանքը բառիս բուն իմաստով իր աշխատանքն է»[80]։

Էլսն ասել է, որ «Թռչունը վանդակումը» օգնել է ավելացնել սևամորթների ֆեմինիստական գործերի քանակը 1970֊ականներին, ավելի քիչ օրիգինալության պատճառով, քան «դրանց ռեզոնանսի պատճառով գերակա ժամանակի ոգու մեջ»[48], կամ ժամանակի, որում գրվել են Ամերիկյան քաղաքացիական շարժման ավարտին։ Էլսը նաև պնդել է, որ Էնջելոուի գործերը ավելի միտված էին ինքնաբացահայտմանը, քան քաղաքականությանն ու ֆեմինիզմին, օգնել են այլ սևամորթ կանանց «ինքնաբացահայտվել առանց աշխարհի առաջ ամոթի»[48] Էնջելոուի քննադատ Ջոան Բրաքստոնը պնդել է, որ «Թռչունը վանդակումը» տվյալ ժամանակաշրջանում «թերևս էսթետիկորեն ամենահաճելի» ինքնակենսագրականն է աֆրոամերիկացի կնոջ կողմից գրված[138]։ Էնջելոուի պոեզիան ազդեցություն է թողել ժամանակակից հիփ֊հոփ երաժշտական հասարակության այնպիսի արտիստների վրա, ինչպիսիք են Քանյե Ուեսթը, Common֊ը, Թուփաք Շակուրը և Նիքի Մինաժը[140]։

Քննադատների ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոս Էլսի Վաշինգտոնն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ Քլինտոնի որոշման առթիվ[79][141]։ Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց։ Random House-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար։ Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից 1993 թվականի հունվարին, քան ամբողջ 1992 թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ[142]։ Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ Բալզակի ու 19-րդ դարի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»։ Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը։ Էնջելոուի գրքերը, մասնավորապես «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից։ Ըստ Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիայի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են «Թռչունը վանդակում»-ի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ[143]։ Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները[144]։ «Թռչունը վանդակում»-ը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության 1990-2000 թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը 2000-2009 թվականների համանման ցուցակում[145][146]։

Մրցանակներ ու կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոուն պարգևատրվել է համալսարանների, գրական կազմակերպությունների, պետական գործակալությունների ու հատուկ հետաքրքրության խմբերի կողմից։ Նրա պարգևների մեջ են մտնում իր բանաստեղծությունների ժողովածու «Ուղղակի մի կում սառը ջուր տվեք խմեմ, մինչև որ մեռնեեմ»-ի համար Պուլիցերյան Մրցանակի առաջադրումը, 1973 թվականի ներկայացում «Շրջվիր» ներկայացման դերի համար Թոնի մրցանակի առաջադրումը և երեք Գրեմմիներ իր բանավոր խոսքի ալբոմների համար[147][148]։ Նա եղել է նախագահական երկու հանձնաժողովների կազմում[132][149], 1994 թվականին պարգևատրվել է Սպինգարնի մեդալով,[150] 2000 թվականին Արվեստների Ազգային մեդալով[151] ու 2011-ին Ազատության Նախագահական մեդալով[152]։ Էնջելոուն շուրջ հիսուն պատվավոր կոչում ունի[153]։

Կիրառությունները կրթության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոուի ինքնակենսագրականները օգտագործվել են ուսուցչի վերապատրաստման պատմողական և բազմամշակութային մոտեցումներում։ Ջորջ Վաշինգտոն համալսարանի պրոֆեսոր Ջոսելին Գլազիերը վերապատրաստել է ուսուցիչներին, թե ինչպես «խոսել ռասայի մասին» դասերի ընթացքում՝ օգտվելով «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» և «Հավաքվեք միասին իմ անվան տակ» ստեղծագործություններից։ Ըստ Գլազիերի՝ թերագնահատման, իքնածաղրանքի, հումորի և իրոնիայի Էնջելոուի կիրառությունը թողել է Էնջելոուի ինքնակենսագրականներն ընթերցողներին երկմտել, թե ինչ է նա թողել և ինչպես պետք է արձագանքել նկարագրվող իրադարձություններին։ Ռասիզմի իր փորձառության մասին Էնջելոուի նկարագրությունները ստիպել են սպիտակ ընթերցողներին բացահայտել իրենց զգացումները ռասայի և իրենց «արտոնյալ դիրքի» վերաբերյալ կամ խուսափել քննարկումներից որպես իրենց արտոնությունը պահելու միջոց։ Գլազիերը բացահայտել է, որ քննադատները կենտրոնացել են այն հանգամանքի վրա, թե ինչպես է Էնջելոուն համատեղում աֆրոամերիկյան ինքնակենսագրական ժանրն ու սեփական գրական հնարքները, սակայն ընթերցողները հակված են նրա պատմություններին արձագանքելու «զարմանքով, այն դեպքում, երբ իրենք մուտք են գործում տեքստ ինքնակենսագրական ժանրին վերաբերող որոշակի ակնկալիքներով»[154]։

Մանկավարժ Դանիել Չելեները 1997 թվականի իր «Պատմություններ մանկության դիմացկունության» մասին գրքում՝ վերլուծել է «Թռչունը վանդակում»֊ի իրադարձությունները, որպեսզի ներկայացնի երեխաների դիմացկունությունը։ Չելեները վիճարկել է, որ Էնջելոուի գիրքը տվել է «օգտակար հիմք» բացահայտելու այն խոչընդոտները, որոնց Մայայի նման երեխաները առնչվել են, և ինչպես է նրանց հասարակությունը օգնել հաջողության հասնել[155]։ Հոգեբան Քրիս Բոյացիսը նշել է «Թռչունը վանդակումը», որպեսզի լրացնի գիտական տեսությունը և հետազոտությունը երեխայի զարգացման այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ինքնորոշման հայեցակարգը, ինքնագնահատականը, էգոյի դիմացկունությունը, աշխատասիրությունն ընդդեմ թերարժեքության, շահագործման հետևանքները, ծնողական ոճերը, քույր, եղբայր և ընկերական հարաբերությունները, գենդերային խնդիրները, ճանաչողական զարգացումը, գիրությունը և անհատի ձևավորումը պատանեկան տարիքում։ Նա համարում է «Թռչունը վանդակումը» «բավականին արդյունավետ» գործիք սահմանելու համար հոգեբանական հասկացությունները իրական կյանքի օրինակներով[156]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոուն լավագույնս ճանաչված է իր յոթ ինքնակենսագրությունների շնորհիվ, սակայն նա նաև բեղմնավոր և հաջողակ պոետ էր։ Նա կոչվել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», և նրա բանաստեղծությունները կոչվել են աֆրոամերիկացիների հիմներ։ Էնջելոն սովորել և սկսել է գրել վաղ տարիքից և օգտագործել է պոեզիան ու մնացած լավ գրականությունը երիտասարդ աղջկա բռնաբարությունը հաղթահարելու համար, ինչպես նկարագրված է «Թռչունը վանդակում» ստեղծագործության մեջ[31] Ըստ հետազոտող Յասմին Դեգուտի՝ գրականությունը նաև ազդել է Էնջելոուի որպես բանաստեղծի ու գրողի զգայունության վրա, հատկապես՝ «ազատագրական դիսկուրսը, որը կզարգացներ իր սեփական բանաստեղծական կանոնը»[157]։

Բազմաթիվ քննադատներ համարում են Էնջելոուի ինքնակենսագրությունները ավելի կարևոր, քան նրա պոեզիան[158]։ Չնայած իր բոլոր գրքերը եղել են բեսթսելլեր, նրա պոեզիան լուրջ չի ընկալվել, ինչպես արձակը, և թերարժեքորեն է ուսումնասիրվել[20] Նրա բանաստեղծությունները ավելի հետաքրքիր էին, երբ նա ասմունքում էր կամ կատարում դրանք, և շատ քննադատներ նշել են նրա պոեզիայի հանրային բնույթը[159]։ Էնջելոուի քննադատության պակասը վերագրվել է ինչպես նրա բանաստեղծությունների հանրային բնույթին ու նրա հանրաճանաչ հաջողությանը, այլև քննադատներին պոեզիան բանավոր կատարողական ձևի փոխարեն որպես գրավոր ձևի նախապատվությանը տալու համար[160]։ Զոֆիա Բյուրը հակառակվել է Էնջելոուի քննադատներին՝ դատապարտելով նրանց Էնջելոուի գրելու ավելի լայնամաշտաբ նպատակները հաշվի չառնելու համար․ «լինել ներկայացուցիչ, այլ ոչ՝ անհատ, հեղինակային, այլ ոչ՝ դավանանքային»[161]։

Ոճը և ժանրը ինքնակենսագրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական արտահայտչամիջոցների, ինչպիսիք են երկխոսությունը, անձնավորումը, թեմայի, շրջապատի, սյուժեի զարգացումն ու լեզուն, օգտագործումը Էնջելոուի գրքերում հաճախ բերեց այդ գրքերի՝ ինքնակենսագրական գրականության շարքում հայտնվելուն[162]։ Էնջելոուն իր գրքերում հատուկ մարտահրավեր է նետում ինքնակենսագրության դասական հատկանիշներին՝ քննադատելով, փոխելով ու ընդլայնելով ժանրը։ Գրականագետ Մերի Ջեյն Լուպտոնը նշում է, որ Էնջելոուի բոլոր ինքնակենսագրությունները հակասում են ժանրի դասական կառուցվածքին. դրանք գրված են մի հեղինակի կողմից, դրանք ժամանակագրական են ու պարունակում են կերպարի որոշ տարրեր, տեխնիկա ու թեմա։ Էնջելոուն ընդունում է, որ իր գրքերում կան վեպի մասնիկներ։ Լուպտոնը համաձայնում է, ասելով, որ Էնջելոուն ձգտում էր «հեռանալ ինքնակենսագրության ընդունված հասկացությունից՝ որպես ճշմարտություն», ինչը զուգամիտում է շատ աֆրոամերիկյան ինքնակենսագրությունների հասկացությունների հետ, որոնք գրվել են ԱՄՆ-ի պատմության աբոլիցիոնիզմի տարիներին, երբ, ինչպես հաստատում են և՛ Լուպտոնը, և՛ աֆրոամերիկացի գրականագետ Քրիսպին Սարտվելը, ճշմարտությունը գրաքննվում էր ինքնապաշտպանական նկատառումներով[163][164]։ Գրականագետ Լիման Հեյգենը Էնջելոուին ներառում է աֆրոամերիկյան ինքնակենսագրության երկար ավանդույթի շարքում, բայց պնդում է, որ Էնջելոուն ստեղծել է ինքնակենսագրական ձևի եզակի մեկնաբանություն[165]։

Համաձայն աֆրոամերիկացի գրականագետ Պիեռ Ուոկերի՝ աֆրոամերիկյան պատմության մեջ գրականության մեծ մասի համար բարդություն էր այն, որ հեղինակները պետք է ստեղծագործությունը ճանաչեին որպես գրականություն, մինչ նրանք կկարողանային հասնել իրենց քաղաքական նպատակներին։ Այս պատճառով էլ Էնջելոուի խմբագիր Ռոբերտ Լումիսը կարողացավ դրդել նրան գրել «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»-ը, կոչ անելով գրել ինքնակենսագրություն, որը կհամարվեր «բարձր արվեստ»[166]։ Էնջելոուն ընդունում է, որ հետևում էր «առաջին դեպքի հոգնակիի մասին առաջին դեմքի եզակիով խոսելու, միշտ «ես» ասելիս «մենք» ի նկատի ունենալու» ստրկական պատմողական ավանդույթին[132] Գրականագետ Ջոն ՄըքՈւորթերն Էնջելոուի գրքերն անվանում է տրակտատներ,[137] որոնք պաշտպանում են աֆրոամերիկյան մշակույթն ու պայքարում են բացասական կարծրատիպերի դեմ։ Ըստ ՄըքՈւորթերի՝ Էնջելոուն կառուցել է իր գրքերը, (որոնք իր կարծիքով ավելի շատ գրված են երեխաների, քան՝ մեծերի համար), որ հենարան լինի սևական մշակույթի իր պաշտպանության համար։ ՄըքՈւորթերը դիտարկում է, որ Էնջելոուն գրքերում իրեն ներկայացնում է ինչպես «խռովալից ժամանակների սևամորթ ամերիկացու մարմնացում»։ ՄըքՈւորթերը դիտում է Էնջելոուի աշխատանքները, որպես ժամանակագրված, բայց ընդունում է, որ «նա օգնել է հող նախապատրաստել ժամանակակից սևամորթ գրողների համար, որ նրանք կարողանան վայելել ուղղակի անհատ, այլ ոչ ռասայի ներկայացուցիչ, միայն իրենք լինելու հաճույքը»[167]։ Գիտնական Լին Բլումը համեմատում է Էնջելոուի գործերը Ֆրեդերիկ Դուգլասի գրականության հետ, նշելով, որ երկուսն էլ նույն նպատակին են հասել՝ նկարագրել սևամորթ մշակույթն ու մեկնաբանել այն ավելի լայն սպիտակամորթ լսարանին[168]։

Ըստ գիտնական Սոնդրա Օ'նիլի՝ Էնջելոուի բանաստեղծությունները կարող են տեղ գտնել աֆրոամերիկյան բանավոր ավանդության մեջ, իսկ նրա արձակը «հետևում է Արևմուտքի ոչ արձակ դասական տեխնիկային»։ Օ'նիլը նշում է, որ Էնջելոուն խուսափել է «մոնոլիթիկ սևամորթ լեզու»[169] օգտագործելուց, և ուղղակի երկխոսության միջոցով հասել է, ինչպես Օ'նիլն է դա անվանում, «ավելի սպասելի գետտո արտահայտչականությանը»[169] ՄըքՈւորթերը գտնում է և՛ Էնջելոուի ինքնակենսագրություններում իր օգտագործած լեզուն, և՛ նրա ներկայացրած կերպարները ոչ իրական են և պատճառ են դառնում հեղինակի ու նրա ընթերցողի միմյանցից առանձնանացմանը։ Ինչպես ՄըքՈւորթերն է նշում, «ես երբեք ինքնակենսագրական ստեղծագործություն չեմ ընթերցել, որտեղ այդքան բարդ լիներ ի մի բերել այն, թե ինչպես է սուբյեկտը խոսում, կամ ով է իրականում սուբյեկտը»[170]։ ՄըքՈւորթերը հաստատում է, որ, օրինակ՝ Էնջելոուի գրքերում գլխավոր կերպարները, ինչպես ինքը՝ հեղինակը, իր որդի Գայն ու մայրը՝ Վիվիենը, չեն խոսում այնպես, ինչպես սպասելի էր, այլ նրանց խոսքը «մաքրված է» ընթերցողի համար[171]։ Գայը, օրինակ, ներկայացնում է երիտասարդ սևամորթ տղամարդու, մինչդեռ Վիվիենը ներկայացնում է մոր իդեալականացված կերպար, և նրանց օգտագործած թունդ լեզուն, ինչպես նաև Էնջելոուի տեքստերի լեզուն, նպատակ ունեն ապացուցելու, որ սևամորթ մարդիկ կարող են օգտագործել դասական անգլերենը իրազեկորեն[172]։

ՄըքՈւորթերն ընդունում է, որ Էնջելոուի ոճի գլխավոր պատճառներից է նրա ստեղծագործության «ապոլոգենիկ» բնույթը[137] Երբ Էնջելոուն գրեց «Թռչունը վանդակում»-ը 1960-ական թվականների վերջին, այդ ժամանակվա գրականության անհրաժեշտ ու ընդունված առանձնահատկություններից էր «օրգանական միությունը», ու նրա նպատակներից մեկն էր ստեղծել գիրք, որը կհամապատասխաներ այդ չափանիշին[166]։ Նրա գրքերի դեպքերը միջադեպային են ու ստեղծվել են որպես կարճ պատմությունների շարք, բայց դրանց հանգամանքները չեն հետևում հստակ ժամանակագրության։ Դրա փոխարեն դրանք պետք է ընդգծեին հեղինակի գրքերի թեմաները, որոնք ներառում են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքն ու ճանապարհորդությունը։ Անգլերեն գրականության մասնագետ Վալերի Սայերսը հաստատում է, որ «Էնջելոուի բանաստեղծություններն ու արձակը նման են իրար»։ Երկուսն էլ հիմնվում են նրա «անմիջական ձայնի» վրա, ինչը ընդմիջում է կարծրացած ռիթմերը բառամիջի սղումների մոդելով ու օգտագործում է համեմատություններ ու փոխաբերություններ (օրինակ՝ թռչուն վանդակում)[173]։ Ըստ Հեյգենի՝ Էնջելոուի աշխատանքները կրել են և՛ դասական գրականության, և՛ աֆրոամերիկյան հասարակության բանավոր ավանդույթների ազդեցությունը։ Օրինակ՝ իր գրքերում ու բանաստեղծություններում նա հղում է կատարում ավելի քան 100 գրական կերպարների[174]։ Ավելին՝ նա օգտագործել է բլյուզ երաժշտության տարրեր, ներառյալ որևէ մեկի կյանքի, տանջանքների մասին խոսելիս վկայություն տալը, հեգնական նվազեցումն ու բնական փոխաբերությունների, ռիթմերի ու ինտոնացիաների օգտագործումը[175]։ Սյուժեի վրա հիմնվելու փոխարեն, իր գիրքը ձևավորելու համար Էնջելոուն օգտագործել է անձնական փորձն ու պատմական դեպքեր[176]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. American National Biography — 1999.
  5. https://www.womenofthehall.org/inductee/maya-angelou/
  6. https://www.ccny.cuny.edu/lhf/medallion-recipients
  7. https://www.naacp.org/awards/spingarn-medal/winners/
  8. https://www.grammy.com/grammys/awards/38th-annual-grammy-awards-1995
  9. https://www.grammy.com/grammys/awards/45th-annual-grammy-awards-2002
  10. http://www.marianandersonaward.org/#/index.php/past-honorees/maya-a-and-norman-l/
  11. https://www.c-span.org/video/?298028-2/2010-medal-freedom-recipients
  12. http://www.nationalbook.org/literarian.html
  13. Member Profile – Horatio Alger Association
  14. https://www.arblackhalloffame.org/honorees/1993/angelou/
  15. North Carolina AwardsRaleigh: North Carolina Department of Natural and Cultural Resources. — Vol. 1987.
  16. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  17. «Maya Angelou». SwissEduc.com. 2013 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. Glover, Terry (2009 թ․ դեկտեմբեր). «Dr. Maya Angelou». Ebony. 65 (2): 67.
  19. Ferrer, Anne (2014 թ․ մայիսի 29). «Angelou's optimism overcame hardships». The Star Phoenix. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  20. 20,0 20,1 20,2 Լուպտոն, էջ 4
  21. Angelou (1969), էջ 67
  22. Angelou (1969), էջ 6
  23. Johnson, Claudia (2008). «Introduction». In Johnson, Claudia (ed.). Racism in Maya Angelou's I Know Why the Caged Bird Sings. Detroit, Michigan: Gale Press. էջ 11. ISBN 978-0-7377-3905-3.
  24. Angelou (1969), էջ 52
  25. Braxton, Ջոան Մ. (1999). Մայա Էնջելոուի «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում»։ Դիպաշար. Oxford University Press. էջ 121. ISBN 978-0-19-511607-6.
  26. Lupton, էջ 5
  27. «Maya Angelou I Know Why the Caged Bird Sings». World Book Club. BBC World Service. 2005 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  28. Gillespie, էջ 22
  29. McWhorter, John (2014 թ․ մայիսի 28). «Saint Maya Angelou: The Product of a Blissfully Bygone America». The New Republic. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  30. Gillespie, էջ 21–22
  31. 31,0 31,1 Էնջելոու (1969), էջ 13
  32. Gillespie, էջ 23
  33. 33,0 33,1 Լուպտոն, էջ 15
  34. Gillespie, էջ 28
  35. Long, Richard (2005 թ․ նոյեմբերի 1). «35 Who Made a Difference: Maya Angelou». Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  36. Hagen, էջ. xvi.
  37. Gillespie et al., էջեր. 29, 31.
  38. Powell, Dannye Romine (1994). «Maya Angelou». Parting the Curtains: Interviews with Southern Writers. Winston-Salem, North Carolina: John F. Blair Publisher. էջ 10. ISBN 0-89587-116-5.
  39. 39,0 39,1 Էնջելոու (1993), էջ. 95.
  40. Gillespie et al., էջեր. 36–37.
  41. Gillespie et al., էջ. 38.
  42. Gillespie et al., էջ. 41.
  43. Hagen, էջեր. 91–92.
  44. 44,0 44,1 44,2 Miller, John M. «Calypso Heat Wave». Turner Classic Movies. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  45. Gillespie et al., էջ. 48.
  46. Angelou (2008), էջ. 80.
  47. Gillespie et al., էջեր. 49–51.
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 48,6 48,7 Als, Hilton (2002 թ․ օգոստոսի 5). «Songbird: Maya Angelou takes another look at herself». The New Yorker. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  49. Hagen, էջ. 103.
  50. Gillespie et al., էջ. 57.
  51. Gillespie, էջ 64
  52. Gillespie, էջ 59
  53. Gillespie, էջ 65
  54. Gillespie, էջ 71
  55. Gillespie, էջեր 74, 75
  56. Braxton, էջ 3
  57. Gillespie, էջեր 79–80
  58. Boyd, Herb (2010 թ․ օգոստոսի 5). «Maya Angelou Remembers James Baldwin». New York Amsterdam News. 100 (32): 17.
  59. Gillespie, էջեր 85–96
  60. 60,0 60,1 Գիլլսփի, էջ 98
  61. «Blacks, Blues, Black!»-ի բոլոր 10 մասերը կարելի է դիտել առցանց. https://diva.sfsu.edu/collections/sfbatv/10287.
  62. Angelou, Maya (1982 թ․ փետրվար). «Why I Moved Back to the South». Ebony. No. 37. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  63. Smith, Dinitia (2007 թ․ հունվարի 23). «A Career in Letters, 50 Years and Counting». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  64. Brown, Avonie (1997 թ․ հունվարի 4). «Maya Angelou: The Phenomenal Woman Rises Again». New York Amsterdam News (88): 2.
  65. Gillespie et al., էջ. 105.
  66. Angelou, Maya (1997). Even the Stars Look Lonesome. New York: Random House. էջ. 1. 978-0-553-37972-3.
  67. Gillespie et al., էջ. 119.
  68. Feeney, Nolan (2014 թ․ մայիսի 28). «Roberta Flack Remembers Maya Angelou: 'We All Have Been Inspired'». Time Magazine. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  69. Gillespie et al., էջ. 110.
  70. 70,0 70,1 Moore, Lucinda (2003 թ․ ապրիլ). «Growing Up Maya Angelou». Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  71. Wolf, Matt (2012 թ․ մարտի 20). «The National Theatre's Global Flair». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  72. Winfrey, Oprah (2000 թ․ դեկտեմբեր). «Oprah Talks to Maya Angelou». O Magazine. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  73. Angelou(1993)
  74. Glover, Terry (2009 թ․ դեկտեմբեր). «Dr. Maya Angelou». Ebony. No. 65. էջ 67.
  75. 75,0 75,1 75,2 75,3 Hewlett, Michael (2014 թ․ մայիսի 28). «Maya Angelou, famed poet, writer, activist, dead at 86». The Winston-Salem Journal. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  76. Cohen, Patricia (host) (2008 թ․ հոկտեմբերի 1). «Book Discussion on Letter to My Daughter». CSPAN Video Library (Documentary). The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  77. Gillespie et al., էջ. 126.
  78. McGrath, Kim (2014 թ․ հունիսի 2). «Remembering Dr. Maya Angelou». News Center. Wake Forest University. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  79. 79,0 79,1 79,2 Manegold, Catherine S. (1993 թ․ հունվարի 20). «An Afternoon with Maya Angelou; A Wordsmith at Her Inaugural Anvil». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  80. 80,0 80,1 80,2 Younge, Gary (2002 թ․ մայիսի 24). «No surrender». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  81. 81,0 81,1 Gillepsie et al., էջ. 9.
  82. Berkman, Meredith (1993 թ․ փետրվարի 26). «Everybody's All American». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  83. Gillespie et al., էջ. 142.
  84. Long, էջ. 84.
  85. 85,0 85,1 Gillespie et al., էջ. 144.
  86. Letkemann, Jessica (2014 թ․ մայիսի 28). «Maya Angelou's Life in Music: Ashford & Simpson Collab, Calypso Album & More». Billboard Magazine. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  87. Gillespie et al., էջ. 10.
  88. Williams, Jeannie (2002 թ․ հունվարի 10). «Maya Էնջելոուpens her sentiments for Hallmark». USA Today. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  89. 89,0 89,1 89,2 89,3 Alter, Alexander (2014 թ․ մայիսի 28). «Author, Poet Maya Angelou Dies». The Wall Street Journal.
  90. Gillespie et al., էջ. 175.
  91. 91,0 91,1 Minzesheimer, Bob (2008 թ․ մարտի 26). «Maya Էնջելոուcelebrates her 80 years of pain and joy». USA Today. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  92. Mooney, Alexander (2008 թ․ դեկտեմբերի 10). «Clinton camp answers Oprah with Էնջելոու». CNN Politics.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  93. Williams, Krissah (2008 թ․ հունվարի 18). «Presidential candidates court S.C. black newspaper». The Washington Post. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  94. Zeleny, Jeff; Marjorie Connelly (2008 թ․ հունվարի 27). «Obama Carries South Carolina by Wide Margin». New York Times. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  95. Parker, Jennifer (2009 թ․ հունվարի 19). «From King's 'I Have a Dream' to Obama Inauguration». ABC News. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  96. Waldron, Clarence (2010 թ․ նոյեմբերի 11). «Maya ԷնջելոուDonates Private Collection to Schomburg Center in Harlem». Jet Magazine. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  97. Lee, Felicia R. (2010 թ․ հոկտեմբերի 26). «Schomburg Center in Harlem Acquires Maya ԷնջելոուArchive». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  98. Weingarten, Gene; Ruane, Michael E. (2011 թ․ օգոստոսի 30). «Maya Էնջելոուsays King memorial inscription makes him look 'arrogant'». The Washington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  99. Sayers, Valerie (2013 թ․ մարտի 27). «'Mom & Me & Mom,' by Maya Angelou». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  100. Gates, Jr., Henry L. (host) (2008). «African American Lives 2: The Past is Another Country (Part 4)». PBS. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  101. Gates, Jr., Henry L. (host) (2008). «African American Lives 2: A Way out of No Way (Part 2)». PBS. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  102. Lupton, էջ 2
  103. Wolf, Linda (Winter 1995). «Laugh and Dare to Love». In Context Magazine. Vol. 43. էջ 45.
  104. Gillespie et al., էջ 156
  105. Gillespie et al., էջ 155
  106. Beyette, Beverly (1986 թ․ հունիսի 12). «Angelou's 4-Year Search for Grandson: Kidnapping Spurs Emotional Odyssey». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  107. Younge, Gary (2013 թ․ նոյեմբերի 13). «Maya Angelou: 'I'm fine as wine in the summertime». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  108. Chapman, Michael W (2014 թ․ մայիսի 28). «Maya Angelou: 'God Loves Me' – 'That's Why I Am Who I Am'». CNS News.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  109. 109,0 109,1 Younge, Gary (2009 թ․ նոյեմբերի 13). «Maya Angelou: 'I'm fine as wine in the summertime'». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  110. 110,0 110,1 Yee, Vivian (2014 թ․ մայիսի 29). «Maya Angelou Often Left New York, but She Always Came Back». The New York Times. էջ A23. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  111. Gillespie et al, էջ 150
  112. Pierce, Donna (2005 թ․ հունվարի 5). «Welcome to her world: Poet-author Maya Angelou blends recipes and memories in winning style». Chicago Tribune. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  113. Crea, Joe (2011 թ․ հունվարի 18). «Maya Angelou's cookbook 'Great Food, All Day Long' exudes cozy, decadence». Northeast Ohio Media Group. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  114. Sarler, Carol (1989). «A Day in the Life of Maya Angelou». In Elliot, Jeffrey M (ed.). Conversations with Maya Angelou. Jackson, Mississippi: University Press. էջ 217. ISBN 978-0-87805-362-9.
  115. 115,0 115,1 115,2 115,3 «Maya Angelou I Know Why the Caged Bird Sings». World Book Club (interview). BBC World Service. 2005 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  116. «Dr. Maya Angelou dead at 86». Winston-Salem, North Carolina: WXII12.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  117. Johnson, Guy (2014 թ․ հունիսի 7). «Full Remarks: Angelou's son, Guy Johnson». WXII12.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  118. «Maya Angelou 'the brightest light' says Barack Obama». BBC News. 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  119. Jenkins, Colleen; Trott, Bill (2014 թ․ մայիսի 28). «U.S. author, poet Maya Angelou dies at 86». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  120. WBTV Web Staff (2014 թ․ մայիսի 29). «Dr Maya Angelou remembered at public memorial service». Winston-Salem, NC, U.S.: Worldnow and WDAM TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  121. «Poet Maya Angelou remembered at memorial service». News & Record. Associated Press. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  122. Tobar, Hector (2014 թ․ հունիսի 4). «Maya Angelou's memorial service to be live-streamed». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  123. «PROGRAM NOTE: Maya Angelou, French Open». WXII. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  124. «Maya Angelou memorial service set for Saturday, will be shown live on FOX8 and MyFOX8.com». WGHP. 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  125. Smith, Christie; Cestone, Vince (2014 թ․ հունիսի 15). «Maya Angelou Remembered as 'Daughter of San Francisco' at Glide Memorial Church». NBC Bay Area.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  126. 126,0 126,1 O'Neal, Lonnae (2015 թ․ ապրիլի 6). «Maya Angelou's new stamp uses a quote that may not be entirely hers». The Washington Post.
  127. Ian Crouch, "Maya Angelou and the Internet's stamp of approval", The New Yorker, April 10, 2015.
  128. «Maya Angelou's 90th Birthday Honored By Google With Star-Studded 'Still I Rise' Doodle Tribute». People Magazine. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  129. Լուպտոն, էջ 98
  130. Lupton, էջ 1.
  131. Gilmor, Susan (2013 թ․ ապրիլի 7). «Angelou: Writing about Mom emotional process». The Winston-Salem Journal. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  132. 132,0 132,1 132,2 «Maya Angelou». Poetry Foundation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  133. Italie, Hillel (2011 թ․ մայիսի 6). «Robert Loomis, Editor of Styron, Angelou, Retires». The Washington Times. Associated Press. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  134. Martin, Arnold (2001 թ․ ապրիլի 12). «Making Books; Familiarity Breeds Content». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  135. Tate, էջ 155.
  136. McPherson, Dolly A. (1990). Order Out of Chaos: The Autobiographical Works of Maya Angelou. New York: Peter Lang Publishing. էջեր 10–11. ISBN 0-8204-1139-6.
  137. 137,0 137,1 137,2 McWhorter, էջ. 40.
  138. 138,0 138,1 Braxton, էջ. 4.
  139. Long, էջ. 85.
  140. Feeney, Nolan (2014 թ․ մայիսի 28). «A Brief History of How Maya Angelou Influenced Hip Hop». Time Magazine. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  141. Moyer, Homer E (2003). The R.A.T. Real-World Aptitude Test: Preparing Yourself for Leaving Home. Herndon, New York: Capital Books. էջ 297. ISBN 978-1-931868-42-6.
  142. Brozan, Nadine (1993 թ․ հունվարի 30). «Chronicle». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  143. «Maya Angelou, I Know Why the Caged Bird Sings». National Coalition Against Censorship. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  144. Foerstel, Herbert N. (2006). Banned in the USA: A Reference Guide to Book Censorship in Schools and Public Libraries. Westport, Connecticut: Information Age Publishing. էջեր 195–6. ISBN 978-1-59311-374-2.
  145. «The 100 Most Frequently Challenged Books of 1990–2000». American Library Association. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  146. «Top 100 Banned/Challenged Books: 2000–2009». American Library Association. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  147. Maughan, Shannon (2003 թ․ մարտի 3). «Grammy Gold». Publishers Weekly. Vol. 250, no. 9. էջ 38.
  148. «Past Winners». Tony Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  149. «National Commission on the observance of International Women's Year, 1975 Appointment of Members and Presiding Officer of the Commission». The American Presidency Project. 1977 թ․ մարտի 28. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  150. «Spingarn Medal Winners». NAACP. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  151. «Sculptor, Painter among National Medal of Arts Winners». CNN.com. 2000 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  152. Norton, Jerry (2011 թ․ փետրվարի 15). «Obama awards freedom medals to Bush, Merkel, Buffett». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  153. Stanley, Alessandra (1992 թ․ մայիսի 17). «Whose Honor Is It, Anyway». The New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  154. Glazier, Jocelyn A. (Winter 2003). «Moving Closer to Speaking the Unspeakable: White Teachers Talking about Race» (PDF). Teacher Education Quarterly. California Council on Teacher Education. 30 (1): 73–94. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  155. Challener, Daniel D. (1997). Stories of Resilience in Childhood. London, England: Taylor & Francis. էջեր 22–3. ISBN 978-0-8153-2800-1.
  156. Boyatzis, Chris J. (1992 թ․ փետրվար). «Let the Caged Bird Sing: Using Literature to Teach Developmental Psychology». Teaching of Psychology. 19 (4): 221–2. doi:10.1207/s15328023top1904_5.
  157. DeGout, էջ. 122.
  158. Bloom, Lynn Z. (1985). «Maya Angelou». Dictionary of Literary Biography African American Writers after 1955. Vol. 38. Detroit, Michigan: Gale Research Company. էջեր 10–11. ISBN 0-8103-1716-8.
  159. Burr, էջ. 181.
  160. Bloom, Harold (2001). Maya Angelou. Broomall, Pennsylvania: Chelsea House Publishers. էջ 9. ISBN 978-0-7910-5937-1.
  161. Burr, էջ. 183.
  162. Lupton, էջեր 29–30.
  163. Lupton, էջ 34
  164. Sartwell, Crispin (1998). Act Like You Know: African-American Autobiography and White Identity. Chicago: University of Chicago Press. էջ 26. ISBN 978-0-226-73527-6.
  165. Hagen, էջեր 6–7
  166. 166,0 166,1 Walker, էջ 92
  167. McWhorter, էջ 41
  168. Bloom, Lynn Z. (2008). «The Life of Maya Angelou». In Johnson, Claudia (ed.). Racism in Maya Angelou's I Know Why the Caged Bird Sings. Detroit, Michigan: Gale Press. էջ 17. ISBN 978-0-7377-3905-3.
  169. 169,0 169,1 O'Neale, էջ 34
  170. McWhorter, էջ 39
  171. McWhorter, էջ 38
  172. McWhorter, էջեր 40–41
  173. Sayers, Valerie (2008 թ․ սեպտեմբերի 28). «Songs of Herself». Washington Post. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  174. Hagen, էջ 63
  175. Hagen, էջ 61
  176. Lupton, էջ 142

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էնջելոուի ամուսնու անվան ճիշտ հունարեն ուղղագրությունը հավանաբար «Anastasios Angelopoulos» է[38]։
  2. Գրախոս Ջոն Միլլերն անվանում է «All That Happens in the Marketplace» երգի Էնջելոուի կատարումը «ֆիլմի ամենաանկեղծ երաժշտական մաս»[44]։
  3. Էնջելոուի էսսեների երրորդ գրքում՝ Նամակ Դստերս-ում (2009), նա նշում է Կուբացի արվեստագետ Սելիա Կրուզին որպես իր երաժշտական կարիերայի ամենամեծ ազդեցություններից մեկը, իսկ ավելի ուշ հիշատակում է Կրուզին, երբ խոսում է Էնջելոուի պոետիկ ներկայացնումների ու գրականության էֆեկտիվության ու ազդեցության մասին[46]։
  4. Ստոկհոլմում Էնջելոուի ձեռք բերած փորձի համար տե՛ս Մայրիկը և ես և մայրիկը, էջեր. 168—178:
  5. Էնջելոուն նկարագրել է իրենց ամուսնությունը, որը նա անվանել է «ստեղծված դրախտում»[66],։ իր էսսեների երկրորդ գրքում՝Նույնիսկ աստղերը միայնակ են թվում (1997).
  6. Էնջելոուն եղել է Flygi 1988 թվականի Oasis ալբոմի «And So It Goes» երգի համահեղինակը[68]
  7. Էնջելոուն նվիրել է 1993 թվականի էսսեների գիրքը՝ Այս անգամ ճանապարհորդությանս համար հետս ոչինչ չէի վերցնի, Ուինֆրիին[73]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Էնջելոու» հոդվածին։