Հուստինոս Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուստինոս Բ
Բյուզանդական կայսրության կայսր
Իշխանություն565-578
ՀունարենΙουστίνος Β'
ԼատիներենFlavius Iustinus Iunior Augustus
Ծնվել է՝մոտ 520
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է՝հոկտեմբերի 4, 578 կամ հոկտեմբերի 5, 578
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՀարստությունՀուստինիանոսներ
ՆախորդՀուստինոս Ա
ՀաջորդողՏիբերիոս Բ
ՏոհմՀուստինիանոսների հարստություն
քաղաքական գործիչ
ՄայրVigilantia?
ԵրեխաներԱրաբիա և Տիբերիոս Բ
Հավատքուղղափառություն
Առողջական վիճակխելագարություն

Հուստինոս Բ, Բյուզանդական կայսրության կայսր։ Կառավարել է 565578 թթ.։ Գահակալության սկզբնական շրջանում թեթևացրել է ժողովրդի ծանր կացությունը՝ մարելով պետությանը տրվելիք պարտքերի մի մասը։ Անհաջող փորձ է կատարել հարթելու երկաբնակների ու միաբնակների հակամարտությունը։ Նրա օրոք լանգոբարդները նվաճել են Իտալիայի զգալի մասը։ Պարսիկների դեմ 572-ին Հայաստանում բռնկած Վարդան Մամիկոնյանի (Կարմիր) ապստամբությունը և Կովկասի լեռնանցքների պահպանության համար Պարսկաստանին տրվելիք տարեկան 36000 դահեկանը վճարելուց կայսրության հրաժարվելը առիթ հանդիսացան բյուզանդա–պարսկական նոր պատերազմի։ Պարսիկները 573-ին Մծբինի մոտ ջարդեցին բյուզանդական զորքերը, գրավեցին Դարա սահմանամերձ կարևոր ամրոցը։ Բյուզանդական բանակը զգալի հաջողություններ ունեցավ, երբ այն գլխավորեցին «կեսար» (կայսերակից) Տիբերիոսը, ապա՝ զորավար Մավրիկիոսը (ապագա կայսրը) և նրա օգնական հայազգի զորավար Նարսեսը։ 575-ին Խոսրով I Անուշիրվանը ծանր պարտություն կրեց Մելիտենեում, բյուզանդական զորքերը մտան Հայաստան և Աղվանք, որը 576-ին հպատակություն հայտնեց կայսրությանը։ Գահակալման օրոք կորցրել է Հուստինիանոս Ա-ի նվաճումների մեծ մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 683