Հորաս Թատլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորաս Թատլ
Horace Tuttle
Ծնվել էմարտի 17, 1837(1837-03-17)[1]
Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1923(1923-08-16)[1] (86 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի աստղադիտարան,
Միացյալ Նահանգների
ռազմածովային աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պարգևներ
ՀայրMoses Tuttle?[2]
 Horace P. Tuttle Վիքիպահեստում

Հորաս Պառնել Թատլ (դասական տառադարձմամբ՝ Հորացիուս Պառնել Թուտլ, անգլ.՝ Horace Parnell Tuttle, մարտի 17, 1837(1837-03-17)[1], Newfield, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 16, 1923(1923-08-16)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին Թատլը սկսել է աշխատել Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, որպես օգնական։ Նա հայտնաբերել է մի քանի գիսաստղեր և հանդիսանում է 109P/Սվիֆթ-Թատլի (հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուրը) և 55P/Թեմպլ-Թատլի (հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուրը) գիսաստղերի համահայտնաբերողը։ Նրան օժանդակում էր Ասաֆ Հոլլը, ով հաշվարկում էր երկնային մարմինների ուղեծրերը։ Բացի այդ Թատլը հայտնաբերել է (66) Մայա և (73) Կլիտիա աստերոիդները։

1862 թ. նա թողեց Հարվարդը, որպեսզի 9 ամսով մասնակցի քաղաքացիական պատերազմում, որտեղ նա ծառայում էր որպես գանձապահ։ Հետագայում նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և մասնակցել է մի քանի աշխարհագրական ճանապարհորդությունների։

1884 թվականից նա շարունակել է աշխատել որպես աստղագետ և աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում, Վաշինգտոնում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Geni(բազմ․) — 2006.
  3. (5036) Թատլ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորաս Թատլ» հոդվածին։