Հոլգեր Թիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլգեր Թիլե
Holger Thiele
Ծնվել էսեպտեմբերի 25, 1878(1878-09-25)
Մահացել էհունիսի 5, 1946(1946-06-05) (67 տարեկան)
Ալամիդա, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Դանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, ոչ գեղարվեստական գրող, գիտնական և գյուտարար
Հաստատություն(ներ)Համբուրգի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1], Փոքր մոլորակ[1], գիսաստղ[1], discoveries and inventions?[1] և astronomical observation?[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1] և անգլերեն[1]
ՀայրԹորվալդ Նիկոլայ Թիլե

Հոլգեր Թիլե (դան․՝ Holger Thiele, սեպտեմբերի 25, 1878(1878-09-25) - հունիսի 5, 1946(1946-06-05), Ալամիդա, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով դանիացի ամերիկյան աստղագետ, աշխատել է Լիկի աստղադիտարանում։

Գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, մաթեմատիկոս և ակտուար[2]։ 1914 թվականից 1916 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 4 աստերոիդ[3]։ Բացի դրանից հայտնաբերել է C/1906 V1 երկար պարբերությամբ գիսաստղը, և մասնակցել է այլ գիսաստղերի ուղեծրերի հաշվարկներում։

Հանդիսանում է մեկ այլ հայտնի դանիացի աստղագետ Տորվալդ Թիլեյի որդին։ Ի սկզբանե 1900 թվականից 1901 թվականներն աշխատել է Բամբերգ քաղաքում, հետո 1901 թվականից 1908 թվականները Կոպենհագենի համալսարանի աստղադիտարանում և դրանից հետո սկսել է աշխատել Համբուրգի աստղադիտարանում, որտեղ և կատարել է աստերոիդների հայտնաբերումերը[4]։

1912 թվականին մեկնել է ԱՄՆ մշտական բնակության[5], որտեղ 1917 թվականից աշխատել է Լիկի աստղադիտարանում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «California Death Records». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. SAO/NASA Astrophysics Data System (ADS)
  5. The Statue of Liberty-Ellis Island Foundation, Inc
  6. Google Books: American astronomy: community, careers, and power, 1859—1940 af John Lankford og Ricky L. Slavings

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]