Հիլարի դյու Պրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլարի դյու Պրե
Ծնվել է1942[1]
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներաժիշտ, գրող և ֆլեյտահար

Հիլարի դյու Պրե (անգլ.՝ Hilary du Pré, 1942[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆլեյտահարուհի։

Թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյու Պրեների մայրը պրոֆեսիոնալ դաշնակահարուհի էր, իսկ Հիլարին և Ժաքլինը մանկուց տիրապետում էին իրենց գործիքներին՝ ֆլեյտային և թավջութակին։ Նրանք մանուկ հասակից արժանացել են տարբեր մրցանակներ։ Բայց Ժաքլինի տաղանդը ավելի մեծ էր, և նա, առաջ անցնելով իր քրոջից, դարձավ տաղանդավոր թավջութակահարուհի։ Հիլարին հիանալի ֆլեյտահարուհի է և նվագել է տարբեր նվագախմբերում։ Ժաքլինի անժամանակ մահվանից հետո Հիլարի դյու Պրեն իր եղբոր՝ Փիերսի հետ միասին գրել է իրենց ընտանիքի և հիմանկանում Ժաքլին դյու Պրեի մասին պատմող կենսագրական գիրք «Հանճարը» անվանումով։ Նա ամուսնացել է դիրիժոր Քրիստոֆեր «Քիֆֆեր» Ֆինցի հետ և ունի չորս երեխա։ Ֆինցը ռոմանտիկ հարաբերության մեջ եղել է նաև Ժաքլինի հետ, բայց այս կապը թավջութակահարուհուն բավական տանջանք է պատճառել և նույնիսկ ինքնասպանության փորձի է հասցրել։

Ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանճարը» գրքի իրադարձությունների վրա 1998 թվականին նկարահանվել է ֆիլմ, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների և ներկայացվել է ամերիկյան «Օսկար» հեղինակավոր մրցանակին։

Այս ամենին հակառակ՝ ֆիլմը նաև արժանացել է մեծ քննադատության՝ հիմնականում Ժաքլին դյու Պրեի մտերիմ ընկերների կողմից, այդ թվում նաև թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի։ Ըստ նրանց, ֆիլմի տեղեկությունները ճիշտ չեն։ Ֆիլմը պատմում է դյու Պրե քույրերի շատ մոտ կապի և նրանց հարաբերությունների լարվածության մասին։ Ֆիլմի վերլուծելու ժամանակ Հիլարի դյու Պրեն ասել է, որ բոլոր տեղեկությունները ճիշտ են և իր քույր Ժաքլինը իր հետ համաձայն կլիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]