Հերման Օբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Օբերտ
գերմ.՝ Hermann Julius Oberth
Ծնվել էհունիսի 25, 1894(1894-06-25)[1][2][3][…]
Սիբիու, Ռումինիա
Մահացել էդեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1][2] (95 տարեկան)
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՆյուրնբերգ
Բնակության վայր(եր)Մյունխեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Ռումինիա և  Գերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, ակնարկագիր, սցենարիստ, ճարտարագետ և Q10497074?
Գործունեության ոլորտՏիեզերագնացություն և ֆիզիկա
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա[5]
Ալմա մատերԲաբեշ-Բոլյաի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարAugustin Maior?
Հայտնի աշակերտներՎերներ ֆոն Բրաուն[6]
Ազդվել էԺյուլ Վեռն
Պարգևներ
ԿուսակցությունThe Homeland?
 Hermann Oberth Վիքիպահեստում

Հերման Յուլիուս Օբերտ (գերմ.՝ Hermann Julius Oberth, հունիսի 25, 1894(1894-06-25)[1][2][3][…], Սիբիու, Ռումինիա - դեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս և ինժեներ, հրթիռային տեխնիկայի և տիեզերագնացության հիմնադիրներից։

Սովորել է Մյունխենի (1913-1914, 1919-1920), Կլուժի (1919), Գյոթինգենի (1920-1921), Հայդելբերգի (1921-1923) համալսարաններում։

Աշխատել է Ռումինիայում, Ավստրիայում, Գերմանիայում (1940-1945, մասնավորապես Պենեմյունդեում), Իտալիայում, ԱՄՆ-ում (մասնակցել է ամերիկացի ԵԱԱ-ների և մի շարք հրթիռների ստեղծման աշխատանքներին), 1958-ից՝ ԳՖՀ–ում։

Օբերտը մշակել է հրթիռների թռիչքի տեսության և մթնոլորտի հետազոտման համար դրանց օգտագործման մի շարք հարցեր։ Հրթիռային տեխնիկայի և տիեզերական թռիչքների գերմանական ընկերության (1963 թվականից կոչվում է Օբերտի անվամբ) հիմնադիրներից է։ 1951 թվականին ընկերությունը սահմանել է Օբերտի անվամբ մեդալ, որը շնորհվում է հրթիռային տեխնիկայի և տիեզերագնացության բնագավառի հիմնարար հետազոտությունների և ակնառու նվաճումների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 507
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Օբերտ» հոդվածին։