Հերման Գոլդշմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Գոլդշմիդտ
Hermann Goldschmidt
Ծնվել էհունիսի 17, 1802(1802-06-17)[1]
Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1866(1866-08-30)[2] (64 տարեկան)
Ֆոնտենբլո
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Ֆրանկֆուրտ
Մասնագիտությունաստղագետ և նկարիչ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և ֆրանսերեն
Պարգևներ
 Hermann Mayer Salomon Goldschmidt Վիքիպահեստում

Հերման Գոլդշմիդտ (գերմ.՝ Hermann Mayer Salomon Goldschmidt, հունիսի 17, 1802(1802-06-17)[1], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - օգոստոսի 30, 1866(1866-08-30)[2], Ֆոնտենբլո), գերմանացի աստղագետ և նկարիչ, կյանքի մեծ մասը ապրել է Ֆրանսիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանկֆուրտում Մայնի վրա, հրեա վաճառականի ընտանիքում։ Մեկնել է Փարիզ գեղարվեստ ուսուցանելու համար, որտեղ նկարել է մի շարք կտավներ, որից հետո հետաքրքրվել է աստղագիտությամբ։

1861 թվականի ապրիլին հայտարարել է Սատուրնի իններորդ արբանյակի հայտնաբերման մասին, որը պտտվում էր Տիտանի և Հիպերիոնի միջև, որը նա անվանեց Քիրոն։ Այնուամենայնիվ, նա սխալվում էր, արբանյակը գոյություն չուներ։ Այսօր Քիրոն անունը կրում է այլ մարմին՝ արտասովոր աստերոիդ/գիսաստղ (2060) Քիրոնը[3]։

Գոլդշմիդտին են վերագրում ստվերային ալիքների առաջին դիտարկումները (1820), որոնք հայտնվում են ամբողջական Արևի խավարումից մի քանի րոպե առաջ։

1861 ստացել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ։ Նրա պատվին են անվանվել Գոլդշմիդտի խառնարանը Լուսնի վրա և (1614) Գոլդշմիդտ աստերոիդը։

Գոլդշմիդտը փոխել է կրոնը, դառնալով քրիստոնեա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գոլդշմիդտ» հոդվածին։