Հերբերտ Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Ռիդ
Ծննդյան անունանգլ.՝ Herbert Edward Read
Ծնվել էդեկտեմբերի 4, 1893(1893-12-04)[1][2][3][…] կամ նոյեմբերի 4, 1893(1893-11-04)[4]
ԾննդավայրՄասկոուտս, Nunnington, Ryedale, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 12, 1968(1968-06-12)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՍքոունգրեյվ, Ryedale, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունարվեստագետ, բանաստեղծ, գրող, փիլիսոփա, անարխիստ և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼիդսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներEducation Through Art?
ԱնդամակցությունԲելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Yorkshire Philosophical Society?
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Ուեսլեական համալսարան և Էդինբուրգի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՄարգարետ Ռիդ
ԶավակներՓիրս Փոլ Ռիդ[5], John Read? և Benedict Read?
 Herbert Read Վիքիպահեստում

Սըր Հերբերտ Ռիդ (անգլ.՝ Herbert Read, դեկտեմբերի 4, 1893(1893-12-04)[1][2][3][…] կամ նոյեմբերի 4, 1893(1893-11-04)[4], Մասկոուտս, Nunnington, Ryedale, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 12, 1968(1968-06-12)[1][2][3][…], Սքոունգրեյվ, Ryedale, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), գրող, արվեստաբան, գրականության, փիլիսոփայության տեսաբան, մանկավարժ։ 1920-1950-ական թվականներին Մեծ Բրիտանիայում գեղարվեստական կյանքի հեղինակավոր և խոշորագույն կազմակերպիչներից, Լոնդոնում ժամանակակիչ արվեստի ինստիտուտի համահիմնադիրներից մեկը։ Դասախոսել է Էդինբուրգի, Լիվերպուլի, Լոնդոնի, Հարվարդի, Ուեսլեյան համալսարաններում։ Վարչապետ Ունստոն Չերչիլի առաջարկությամբ իր մեծ վաստակի համար արժանացել է ասպետական-ազնվականական տիտղոսի։ Բրիտանացի գրող Փիրս Փոլ Ռիդի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Յորքշիր կոմսության Գրեյնջ գավառակի Մասքոութս գյուղում[6], ագարակապանի ընտանիքում։ Ջորջ Վուդքոքն իր Herbert Read- The Stream and the Source (1972) գրքում գրել է, որ գրողի հայրենի գյուղում, նրանց ընտանիքի տեղափոխվելուց վեց տասնամյակ անց, տեղացիներն իրեն հայտնել են, որ Ռիդերը սնոբներ էին, նաժիշտ էին պահում, որսաշներով որսի գնում[7]։ Հոր մահից հետո Հերբերտն ընկել է Արևմտյան Յորքշիրի Հալիֆաքս քաղաքի որբանոց, որի դպրոցում էլ սովորել է[8][9]։ Հերբերտի մայրը գյուղը լքելուց հետո Լիդսում աշխատել է որպես լվացքատան կառավարիչ[10]։ Հերբերտի ուսումնառությունը Լիդսի համալսարանում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ընդհատվել է. նա զորակոչվել է 1915 թվականի հուվարին[11], 1915–1918 թթ. կռվել է Ֆրանսիայում և Բելգիայում, արժանացել մարտական շքանշանների[12], ստացել կապիտանի կոչում[13]:

Պատերազմի վերջին տարում Ֆրենկ Ռութերի հետ համատեղ հիմնել է Arts & Letters ամսագիրը, որտեղ առաջին անգամ լույս են ընծայվել Թոմաս Էլիոթի գործերից մի քանիսը[14]։

Հերբերտ Ռիդը որպես գրող առավելապես հայտնի է իր պատերազմական բանաստեղծություններով։ Նրա հանրահայտ տեսական աշխատություններից են

  • «Կրթություն արվեստի միջոցով»
  • «Արդի նկարչության համառոտ պատմություն»[15]

Իր հայացքներով հարել է պլյուրալիզմին, անարխիզմին, արվեստի բնագավառում՝ էքզիստենցիալիզմին։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 'What is a Poem' (1926)
  • 'Phases of English Poetry' (1928)
  • Form in Modern Poetry (1932)
  • The True Voice of Feeling (1953)
  • Essays in Literary Criticism (1969)

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Collected Poems (1966)

Ինքնակենսագրական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Innocent Eye (1933). A childhood autobiography
  • The Contrary Experience (1963). Autobiography

Արձակ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Art and Industry (1919)
  • Education Through Art (1925)
  • In Retreat (1930)
  • Ambush (1931)
  • Arp (The World of Art Library) (1931)
  • Art and Alienation (1932)
  • The Redemption of the Robot – My Encounter with Education through Art (1933)
  • Art Now (1933)
  • My Anarchism (1934)
  • Art & Industry (1934)
  • The Green Child (1935)
  • Unit One (1935), editor
  • To Hell With Culture (1937)
  • Eric Gill (1938)
  • The Contrary Experience: autobiographies (1938)
  • Introduction to Hubris: A Study of Pride by Pierre Stephen Robert Payne (1940)
  • The Tenth Muse (1941)
  • Icon and Idea (1943)
  • Revolution & Reason (1945)
  • The Art of Sculpture (1949)
  • Education for Peace (1950)
  • Existentialism, Marxism and Anarchism, Chains of Freedom (1951)
  • Art and Society (1953)
  • Education Through Art (1954)
  • The Paradox of Anarchism (1955)
  • Philosophy of Anarchism (1957)
  • Anarchy & Order; Poetry & Anarchism (1959)
  • Collected Essays in Literary Criticism (1960)
  • The Grass Roots of Art (1963)
  • Art Now (1963)
  • Wordsworth (1966)
  • The Meaning of Art (1966)
  • English Prose Style (1966)
  • Naked Warriors (1967)
  • A Concise History of Modern Painting (1968)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Lundy D. R. The Peerage
  6. Harrod, Tanya (2004 թ․ սեպտեմբերի 23). «Read, Sir Herbert Edward (1893–1968), poet, literary critic, and writer on art». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/35695. ISBN 978-0-19-861412-8. OCLC 56568095.
  7. Herbert Read- The Stream and the Source, George Woodcock, 1972 (2008 reprint), Black Rose Books, p. 11
  8. Herbert Read Reassessed, David Goodaway, Liverpool University Press, 1998, p. 1
  9. A Tribute to Herbert Read, 1893-1968, Bradford Art Galleries and Museums, 1975, p. 64
  10. Herbert Read: A Vision of World Art, ed. Benedict Read et al, Leeds City Art Galleries, 1993, p. 147
  11. London Gazette|issue=29031 |supp=y| date=5 January 1915 |page=250
  12. London Gazette|issue=30813 |supp=y| date=23 July 1918 |page=8749 }}
  13. Cite news |title=Sir Herbert Read, Critic, Is Dead; Early Champion of Abstract Art; Poet and Literary Essayist Explored Effect of Industrial Society on Esthetic Values |work=The New York Times |date=1968-06-13 |url=https://www.nytimes.com/1968/06/13/archives/sir-herbert-read-critic-is-dead-early-champion-of-abstract-art-poet.html |language=en-US |issn=0362-4331 |df=mdy-all
  14. James King, Herbert Read – The Last Modern (London: Weidenfeld & Nicolson, 1990.
  15. Արդի Նկարչության Համառոտ Պատմության (հայերեն). Սարգիս Խաչենց. Երևան. 2002. էջ Նախաբանը՝ Վիգեն Ղազարյանի.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)

Գրականություն Հերբերտ Ռիդի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հերբերտ Ռիդ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Ռիդ» հոդվածին։