Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, 1846 թվականին՝ Ժ․ Լ․ Մասսարի ջութակի, 1850 թվականին՝ Ի․ Կոլլետի կոմպոզիցիայի դասարանները։ 1848 թվականից հանդես է եկել եվրոպական շատ երկրներում, 1872-1874 թվականներին՝ ԱՄՆ-ում (Ա․ Գ․ Ռուբինշտեյնի հետ)։ 1860-1872 թվականներին՝ պալատական մենակատար Պետերբուրգում։ 1862-1868 թվականներին՝ Պետերբուրգի, 1875-1877 թվականներին՝ Բրյոաելի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Վենյավսկի ռոմանտիկական կատարողական ոճի խոշորագույն ներկայացուցիչներից էր։ Նրա նվագում վիրտուոզ թափը, ռիթմական ուժը, երևակայության թռիչքը զուգակցվում էին ջերմ երգայնության հետ։ Իր երկերով Վենյավսկին հարստացրել է ջութակի նվագացանկը, նպաստել հատկապես ջութակի ժանրային պիեսների և գեղարվեստական էտյուդի զարգացմանը։ Մահացել է Ռուսաստանում համերգային շրջագայության ժամանակ։ Վենյավսկիի անունն են կրում երաժշտական մրցույթներ (ջութակահարների՝ Վարշավայում1935 թվականից, վերականգնված են 1952 թվականից Պոզնանում, իսկ 1957 թվականից՝ նաև կոմպոզիտորների և ջութակի վարպետների)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 377)։