Հեյդար Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիև Հեյդար Ալիրզա օղլու
Heydər Əlirza oğlu Əliyev
Դիմանկար
Հեյդար Ալիևը ԱՄՆ-ում 1997 թ
Ծնվել է1923 մայիսի 10
ԾննդավայրՆախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 2003(2003-12-12) (տարիքը 80)
Մահվան վայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Ազգությունքուրդ[1][2][3]
Մայրենի լեզուադրբեջաներեն
Կրոնշիա իսլամ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1941) և Բաքվի պետական համալսարան (1967)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԶարիֆա Ալիևա
Ծնողներհայրը Ալիզար Քերաբահլի Ջաֆար օղլու Ալիև
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի փոխնախագահ, member of the Supreme Soviet of the Russian Soviet Federative Socialist Republic?, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և Member of the Politburo of the CPSU Central Committee?
ԿուսակցությունԽՄԿԿ և Նոր Ադրբեջան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
ԵրեխաներԻլհամ Ալիև
Կայքheydar-aliyev-foundation.org
Ստորագրություն
Изображение автографа
 Heydar Aliyev Վիքիպահեստում

Հեյդար Ալիրզա օղլու Ալիև (ադրբեջաներեն՝ Heydər Əlirza oğlu Əliyev, ռուսերեն՝ Гейдар Алиевич Алиев; մայիսի 10, 1923[5]։ – դեկտեմբերի 12, 2003), ադրբեջանցի քաղաքական գործիչ, Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և անկախ Ադրբեջանի երրորդ նախագահ։ Նա Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրն է[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդար Ալիև ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին Նախիջևան քաղաքում[5]։ Ալիևի հայրը՝ Ալիրզա Ալիևը մինչև 1915 թվականը ապրել է Սիսիանի շրջանի Ջոմարթլու (այժմ՝ Թանահատ) գյուղում, ինչից հետո տեղափոխվել է Նախիջևան[8][9]։ Ունեցել է չորս եղբայր և երեք քույր։

Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում։ Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել։ 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախիջևանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու։ Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում։ Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[10]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիևը որպես Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից։
Ալիև 2001 թ․ նոյեմբերի 30-ին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում։

Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար։ 1982 թ. դեկտեմբերին ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ և նշանակվել է Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։ Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ։ 1987 թ. հոկտեմբերին Ալիևը հրաժարվել է Նախարարների Խորհրդի փոխնախագահի իր զբաղեցրած պաշտոնից և անցել է թոշակի՝ իբր առողջական խնդիրների պատճառով։ Իրականում Ալիևը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբոչովի հրահանգով։

1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում։ Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1990 կամ 1991 թ․ հեռացել է Կոմունիստական կուսակցության շարքերից։ Նա 1991-1993 թթ. եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ։ 1992 թ. «Նոր Ադրբեջան» կուսակցության՝ Նախիջևան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[11]։

1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ։ 1994 թ․ մայիսին համաձայնել է դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ 1998 թ. հոկտեմբերի 11-ին վերընտրվել է նախագահի պաշտոնում։

1999 թվականից ի վեր Ալիևը մի քանի անգամ հանդիպել և բանակցել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։

Առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է մասնակցել 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններին[12]։ Խնդրահարույց ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնում ընտրվել է Հեյդար Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը։

Ալիևը մահացել է 2003 թ․ դեկտեմբերի 12-ին, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում բուժման համար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История захвата власти и страны курдскими кланами(ռուս.)
  2. https://www.youtube.com/watch?v=PjKlkdYwngk(հայ.)
  3. КУРДСКАЯ КАРТА ИЛЬХАМА АЛИЕВА(չաշխատող հղում)(ռուս.)
  4. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  5. 5,0 5,1 «Հեյդար Ալիևի կենսագրությունը (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11–ին-ին.
  6. Պաշտոնական կայքեջը
  7. Հեյդար Ալիևի ձայնը(չաշխատող հղում)
  8. Двоюродный брат Гейдара Алиева: Мы жили в Сисианском районе Армении, потом отец Гейдара переехал в Нахиджеван
  9. Հակոբյան, Թաթուլ (2015 թ․ մայիսի 10). «Թանահատ (Ջոմարթլու). այս գյուղը ծնել է աշխարհի ամենահայտնի ադրբեջանցուն` Հեյդար Ալիևին». aniarc.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. "Heydar Aliyev biography"
  11. Представление к присвоению воинского звания генерал-майора (SSRİ Nazirlər Soveti yanında Dövlət Təhlükəsizliyi Komitəsinin 30 oktyabr 1967-ci il, 136 №-li məxfi əmri).
  12. Ирада Гусейнова. Гейдар Алиев - от политического руководителя к общенациональному лидеру. Баку, "Тахсил", 2005. стр. 67.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 171