Հաֆեզ ալ-Ասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Հաֆեզ ալ–Ասադ
արաբ․՝ حافظ الأسد ‎‎
Սիրիա 10-րդ
Կուսակցություն՝Բաաս կուսակցություն (Սիրիա)
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 6, 1930(1930-10-06)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ալ-Կարդահա, Alawite State, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Վախճանի օր՝հունիսի 10, 2000(2000-06-10)[1][2][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրը՝Դամասկոս, Սիրիա
Ամուսին ՝Անիսա Մախլուֆ
Երեխաներ՝Ասադ Բասիլ, Բաշշար ալ-Ասադ, Բուշրա ալ-Ասադ, Մահեր ալ-Ասադ և Մաջդ ալ-Ասադ
Հայր՝Ali al-Assad?
Մայր՝Նասա
Պարգևներ՝
Изображение автографа

Հաֆեզ ալ-Ասադ (արաբ․՝ حافظ الأسد‎‎‎, հոկտեմբերի 6, 1930(1930-10-06)[1][2][3][…], Ալ-Կարդահա, Alawite State, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - հունիսի 10, 2000(2000-06-10)[1][2][3][…], Դամասկոս, Սիրիա), սիրիացի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Սիրիայի Զինված ուժերի գեներալ, պաշտպանության նախարար (1966-1972 թթ.), Սիրիայի վարչապետ (1970-1971 թթ.), Սիրիայի 15-րդ նախագահ (1971-2000 թթ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆեզ ալ-Ասադը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 6-ին Լաթակիա քաղաքի մոտ գտնվող փոքր Կարդահա գյուղում, բազմազավակ գյուղական ընտանիքում։ Ի ծնե ազգանունը եղել է ալ-Վահշ[4][5][6]։ Նրա ընտանիքը պատկանում էր ալավիների կրոնական համայնքին։

1946 թվականից Բաաս կուսակցության անդամ է եղել։

1955 թվականին ավարտել է Հալեպի ռազմական ավիացիայի ուսումնարանը, այնուհետև պրակտիկա անցկացրել ԽՍՀՄ-ում՝ Ղրղզստանի Քանդ քաղաքում։ Միացյալ Արաբական Հանրապետության (Սիրիայի և Եգիպտոսի միացյալ պետություն) կազմավորումից հետո գործուղվել է Կահիրե, որտեղ ծառայել է որպես ռեակտիվ կործանիչների ստորաբաժանման հրամանատար։ Հանդես էր գալիս Եգիպտոսի հետ միության դեմ, և այդ պատճառով հեռացվել է զինված ուժերից։

1963 թվականին մասնակցել է ռազմական հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվեց Սիրիայի նախկին կառավարությունը և Սիրիայում իշխանության եկավ Բաաս կուսակցությունը։

1964-1970 թվականներին եղել է Ռազմաօդային և հակաօդային զորքերի հրամանատար, 1966 թվականից՝ Սիրիայի պաշտպանության նախարար։

1970 թվականի նոյեմբերի 16-ին, Հաֆեզ ալ-Ասադի գլխավորած հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվել է նախագահ Սալահ Ջադիդը, և 1971 թվականի մարտի 12-ին ալ-Ասադը դարձել է Սիրիայի նոր նախագահը։

Հաֆեզ ալ-Ասադի իշխանությունը փաստացի բռնապետություն էր։ Գլխավորում էր Բաաս կուսակցության սիրիական բաժանմունքը։ Նրա իշխանության տարիներին Սիրիան ձգտում էր սահմանափակել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։ 1973 թվականին Սիրիան և Եգիպտոսը կրկին պատերազմել են Իսրայելի հետ և կրկին պարտություն կրել (տե՛ս Արաբա-իսրայելական պատերազմ

1982 թվականի փետրվարին Սիրիայի Հոմս քաղաքում բռնկել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության գլխավորած ապստամբություն Հաֆեզ ալ-Ասադի իշխանության դեմ։ Ապստամբության ճնշման հետևանքով սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ և ավերվել է Հոմս քաղաքի մի զգալի հատվածը։

Հաֆեզ ալ-Ասադը վախճանվել է 2000 թվականի հունիսի 10-ին Դամասկոսում։ Նախագահի պաշտոնում նրան հաջորդել է իր որդին՝ Բաշշար ալ-Ասադը, որը մինչև օրս զբաղեցնում է այդ պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
  4. Bengio, Offra (ed.) (1998). Minorities and the State in the Arab World. էջ 135. ISBN 978-1555876470. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  5. Jessup, John E. (1998). An Encyclopedic Dictionary of Conflict and Conflict Resolution, 1945-1996. Westport, CT: Greenwood Press. էջ 41. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Великие правители XX века. Авторы-составители Островцов А. А., Островцова М. А. — М.: Мартин, 2002 — 28 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆեզ ալ-Ասադ» հոդվածին։