Կոնստանտին Ֆեոկտիստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ֆեոկտիստով
Константин Феоктистов

Ֆեոկտիստովը 1965 թվականին
Բնօրինակ անուն ազգանուն Константин Феоктистов
Ի ծնե Константин Петрович Феоктистов
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց
Տիեզերքում անցկացրած ժամանակը 1 օր 17 րոպե
Ծնվել է 1926 փետրվարի 7
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վորոնեժ, ՌԽՖՍՀ ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 21, 2009(2009-11-21) (տարիքը 83)
Մահվան վայրը Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
Ազգություն Ռուսաստան Ռուս
Պարգևներ

Կոնստանտին Պետրովի Ֆեոկտիստով (ռուս.՝ Константи́н Петро́вич Феокти́стов, փետրվարի 7, 1926(1926-02-07)[4][3], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - նոյեմբերի 21, 2009(2009-11-21)[1][2][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1964), տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Ն․ է․ Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1949)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել սկսած 1964 թվականից։ 1964-ի հոկտեմբերի 12-ից 13-ին, Վլադիմիր Կոմարովի և Բորիս Եգորովի հետ, որպես գիտաշխատող, տիեզերք է թռել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ։ Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի հերոս։ Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ֆեոկտիստովը եղել է աշխարհում առաջին առանց զինվորական կոչումի տիեզերագնացը և միակը տիեզերք թռած ԽՍՀ տիեզերագնացների մեջ, ով չի եղել կուսակցական[5]։ Նրա անունով է կոչվում լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Կոնստանտին Ֆեոկտիստովի է հետ է կապված ուշագրավ է մի փաստ, 1964 թվականին նա տիեզերք է թռել Նիկիտա Խրուշչովի օրոք, և երկիր վերադառնալուց թռիչքի արդյունքները զեկուցել է Լեոնիդ Բրեժնևին, քանի որ այդ նույն օրը Խրուշչովը ԽՄԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը զիջել էր Բրեժնևին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dv.kp.ru/daily/24398/575089/
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Феоктистов Константин Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Скончался космонавт Константин Феоктистов

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константин Феоктистов, Игорь Бубнов. О космолётах. Подзаголовок на тит. листе։ Книга о жизни и работе космонавта-инженера, диалоги о появлении первых космических кораблей, о путях и проблемах развития пилотируемых космических полётов, о космическом будущем человечества. (Серия «Люди и космос»). М.։ Молодая гвардия, 1982.
  • Феоктистов К. П. Траектория жизни. Между вчера и завтра. М.։ Вагриус, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։