Կոնստանտին Սիմոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սիմոնով
Ծննդյան անունռուս.՝ Кирилл Михайлович Симонов
Ծնվել էնոյեմբերի 15 (28), 1915[1]
ԾննդավայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 28, 1979(1979-08-28)[1][3][4][…] (63 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[5]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, սցենարիստ, գրող, արձակագիր, քաղաքական գործիչ և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1938), Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Ժանրերվեպ, վիպակ, քնարապատմողական, բանաստեղծություն, պիես, ակնարկ և բանաստեղծություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինՆատալյա Սոկոլովա, Վալենտինա Սերովա և Լարիսա Ժդանովա
Изображение автографа
 Konstantin Simonov Վիքիպահեստում

Կոնստանտին (Կիրիլ) Միխայլովիչ Սիմոնով (ռուս.՝ Константин Михайлович Симонов, նոյեմբերի 15 (28), 1915[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 28, 1979(1979-08-28)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1938)։ Վերահաս պատերազմի զգացողությամբ են գրված «Հաղթողը» (1937), «Սառցաջարդ» (1938), «Սուվորով» (1939) պոեմները։ Նախապատերազմյան շրջանում է ձևավորվել Սիմոնովի ստեղծագործության հիմնական՝ արիության ու հերոսության թեման («Մի սիրո պատմություն», 1940, «Մեր քաղաքի երիտասարդը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, համանուն կինոնկար, 1942)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Կրասնայա Զվեզդա» («Красняя звезда») թերթի ռազմաճակատային թղթակիցը։ Առաջիններից մեկն է, որ դիմել է պատերազմում ռուս մարդու թեմային («Ռուս մարդիկ», 1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943, պիես․ «Օրեր և գիշերներ», 1943-1944, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1945, հայկական հրատարակություն 1949)։ Պատերազմի տարիներին ժողովրդականություն են վայելել Սիմոնովի քնարական բանաստեղծությունները («Քեզ հետ և առանց քեզ», 1942, հայկական հրատարակություն 1943, «Պատերազմ», 1944 և այլ ժողովածուներ)։ «Սառը պատերազմի» շրջանում Սիմոնովը գրել է գաղափարապես հրատապ գործեր («Ռուսական հարց», 1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, «Ուրիշի ստվերը», 1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950, պիեսներ․ «Բարեկամներ և թշնամիներ», 1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայկական հրատարակություն 1950, բանաստեղծությունների գիրք)։ 1950-ական թվականների կեսերից Սիմոնով ստեղծել է «Ողջերն ու մեռածները» (լենինյան մրցանակ, 1974) եռերգությունը՝ «Ողջերն ու մեռածները» (1954-1959), համանուն կինոնկար, 1964, հայկական հրատարակություն 1971), «Զինվոր չեն ծնվում» (1963-1964, կինոնկար՝ «Հատուցում», 1969, հայկական հրատարակություն 1975) և «Վերջին ամառը» (1970-1971, հայկական հրատարակություն 1979) վեպերը՝ Երկրորդ աշխարհամարտում խորհրդային ժողովրդի հաղթանակի ուղու մասին գեղարվեստական հետազոտությունը։ Եռերգությանը նյութով հարում են «Հարավային պաամվածքներ>-ը (1956-1961), «Լոպալոինի գրառումներից» (1965), «Քսան օր առանց պատերազմի» (1972) վիպակները։ Հրատարակվել են նաե Սիմոնովի «Հայրենիքի ծուխը» (1947) վիպակը, «Չորրորդը» (1961) և շատ այլ պիեսներ, գեղարվեստական ու վավերագրական սցենարներ, պոեմներ և այլ գործեր։ Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Բազմակողմանի է Սիմոնովի հասարակական գործունեությունը, եղել է «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета», 1938, 1950-1954) թերթի, «Նովի միր» («Новый мир», 1946-1950, 1954-1958) ամսագրի խմբագիրը, ԽՍՀՄ գրողների միության վարչության գլխավոր քարտուղարի տեղակալը (1946-1954)։ ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1952-1956), ԽՄԿԿ ԿՎՀ անդամ (1956-1961 թվականներին և 1976-79 թվականներին)։ ԽՍՀՄ 2-3 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ (1949 թվականից)։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-1959 թվականներին և 1967 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 3 և 5 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Симонов Константин Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118614533 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Սիմոնով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 379