Կլիմենտ Տիմիրյազև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիմենտ Տիմիրյազև
Климент Тимирязев
Ծնվել էմայիսի 22 (հունիսի 3), 1843
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 28, 1920(1920-04-28)[1] (76 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան, գյուտարար, բուսաբան, ֆիզիոլոգ և գիտության պատմություն
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (1875)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարՎլադիմիր Պալադին, Վասիլի Սապոժնիկով և Եվգենի Վոտչալ
Պարգևներ
Երեխա(ներ)Արկադի Տիմիրյազև
ՀայրQ112625396?
ՄայրQ112625438?
 Kliment Timiryazev Վիքիպահեստում

Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազև (ռուս.՝ Климент Аркадьевич Тимирязев, մայիսի 22 (հունիսի 3), 1843, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 28, 1920(1920-04-28)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս բնախույզ-դարվինիստ, բուսաբան-ֆիզիոլոգ, բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական գիտության դպրոցի հիմնադիրներից, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1890

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1865 թ. ավարտել է, որպես ազատ ունկնդիր Պետերբուրգի համալսարանը 1861 թ. հեռացվել էր ուսանողական հավաքներին մասնակցելու համար։ Տիմիրյազևի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ռուս հեղափոխական սոցիալ–դեմոկրատների մատերիալիստական–փիլիսոփայական հայացքները, 1868–1870 թթ. Տիմիրյազևը գործուղվել է Գերմանիա, Ֆրանսիա, ուր աշխատել է Գ․ Կիրխհոֆի, Հ․ Հելմհոլցի, Կ․ Բեռնարի, Ժ․ Բուսենգոյի և այլոց լաբորատորիաներում։ 1870–1892 թթ. դասավանդել է Պետրովյան երկրագործության և անտառային, իսկ այժմ՝ Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղ ակադեմիայում, ուր նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիա, և կառուցվել 1872 թվականին առաջին վեգետացիոն տնակը Ռուսաստանում։ 1871 թվականից նշված ակադեմիայի էքստրաօրդինար պրոֆեսոր էր, 1875 թվականից՝ օրդինար պրոֆեսոր։ 1878 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից՝ օրդինար պրոֆեսոր։ Զբաղվել է նաև գրական–հրապարակախոսական գործունեությամբ։ Տիմիրյազևի հիմնական գիտության աշխատությունները վերաբերում են ֆոտոսինթեզի ուսումնասիրմանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմիրյազևը պարզել է, որ բույսերը օդի ածխաթթու գազի ածխածինը յուրացնում են արևի էներգիայի հիմնականում կարմիր և կապույտ ճառագայթների հաշվին։ Նա առաջինն է կարծիք հայտնել, որ քլորոֆիլը ոչ միայն ֆիզիկապես, այլև քիմիապես է մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին, ենթարկվելով օքսիդավերականգնման փոխարկումների։ Բացահայտել է այդ պրոցեսի արագության ուղիղ համեմատականությունը կլանված էներգիայից լույսի փոքր ինտենսիվությունների դեպքում և լուսային հագեցման երևույթը, էներգետիկական օրինաչափությունները։ Տիմիրյազևն ապացուցել է հանքային պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը, գործնական միջոցառումներ նշել երաշտի դեմ պայքարելու համար։ Տիմիրյազևը էվոլյուցիոնիստ–դարվինիստ էր, նա Դարվինի ուսմունքը դիտում էր որպես մատերիալիստական աշխարհայացքի հաստատումը կենսաբանության մեջ։ Տիմիրյազևը դարվինիզմի տեսանկյունից բացատրեց բույսերի ֆունկցիաների, մասնավորապես ֆոտոսինթեզի էվուլյուցիան։ Նա գտնում էր, որ օրգանիզմների ժամանակակից ձևերը արդյունք են հարմարվողական էվոլյուցիայի, նշում պատմական Մեթոդի դերը կենսաբանության օրենքները, կյանքի բազմազան դրսևորումները և դրանք կառավարելու հնարավորությունները ճիշտ հասկանալու համար։ Տիմիրյազևը Լոնդոնյան թագավորական ընկերության (1911) անդամ էր, Գլազգոյի (1901), Քեմբրիջի (1909), Ժնևի (1909) համալսարանների պատվավոր դոկտոր, Էդինբուրգի բուսաբանական ընկերության թղթակից անդամ (1911), ռուսական շատ համալսարանների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Տիմիրյազևի անունով էր կոչվում ԽՍՍՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тимирязев Климент Аркадьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 354.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 9