Կիմ Չեն Ըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կիմ Ջոնգ Ունից)
Կիմ Չեն Ըն
김정은
Դրոշ
Դրոշ
ԿԺԴՀ գերագույն առաջնորդ
 Դեկտեմբերի 17, 2011
Նախորդող Կիմ Ջոնգ Իլ
Հաջորդող
Դրոշ
Դրոշ
(1-րդ) Կորեայի բանվորական կուսակցության քարտուղար
 Ապրիլի 11, 2012
Դրոշ
Դրոշ
Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ
 Ապրիլի 13, 2012
Դրոշ
Դրոշ
Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար
 Դեկտեմբերի 30, 2011
Նախորդող Կիմ Ջոնգ Իլ
Դրոշ
Դրոշ
Կենտրոնական զինվորական հանձնաժողովի նախագահ
 Ապրիլի 11, 2012
Դրոշ
Դրոշ
Կենտրոնական զինվորական հանձնաժողովի փոխնախագահ
Սեպտեմբերի 28, 2010 - Ապրիլի 11, 2012
 
Կուսակցություն՝ Կորեայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Կիմ Իլ Սոնգի համալսարան, Կիմ Իր Սենի ռազմական համալսարան և Liebefeld-Steinhölzli State School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունվարի 8, 1984(1984-01-08)[2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Դինաստիա Կիմ հարստություն
Քաղաքացիություն  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Հայր Կիմ Ջոնգ Իլ
Մայր Կիմ Յոնգ Հի
Ամուսին Ռի Սոլ Չժու
Զավակներ Կիմ Ջու Է և Kim Jong-ju?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կիմ Ջոնգ Ուն (նաև՝ Կիմ Չեն Ըն[4], կորեերեն՝ 김정은, Գիմ Ջոնգ-ըն), հայտնի նաև «Մեծ Հաջորդող» պատվանունով (հունվարի 8, 1984(1984-01-08)[2][3], Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ։ Երկրի նախկին գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին և հաջորդողն է։

Կիմ Ջոնգ Ունի կյանքի մանրամասները գաղտնի էին պահվում ամբողջատիրական վարչակարգի կողմից մինչև 2010 թվականը։ Իննսունական թվականներին Պակ Չոլ ծածկանունով սովորել է Շվեյցարիայի մասնավոր դպրոցներից մեկում։ 2002 - 2007 թվականներին եղել է Կիմ Իր Սենի անվան Զինվորական Ակադեմիայի ուսանող։ 2010 թվականին ստանձնել է բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում և բանակում, ինչի հետևանքով ժառանգորդության փաստը պաշտոնաբար հաստատվել է։ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին, հոր հուղարկավորությունից մեկ օր անց, Կիմ Յոնգ Նամի կողմից հայտարարվել է որպես «մեր կուսակցության, բանակի և երկրի գերագույն առաջնորդ»։

Ծննդյան ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջոնգ Ունի, ինչպես նաև իր հայր Կիմ Ջոնգ Իլի ծննդյան տարեթիվն անհայտ է։ Տարբեր աղբյուրներ առաջարկում են 1982, 1983 կամ 1984 թվականները։ Ըստ հետախուզական տվյալների, նա ծնվել է 1984 թվականին։ Նրա ծննդյան օրը, հունվարի 8-ը հայտարարվել է Հյուսիսային Կորեայի պետական տոն և նշվել է պաշտոնաբար առաջին անգամ 2011 թվականին։

Դպրոցական տարիները Շվեյցարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջոնգ Ունի կյանքի մանրամասները, անունը և լուսանկարները գաղտնի էին պահվում մինչև ժառանգորդության գործընթացի սկիզբը։ Նա իննսունական թվականներին ուսանում էր Շվեյցարիայում։ Շվեյցարական մամուլը, ինչպես նրա դասընկերները փոխանցել են տվյալներ նրա դպրոցական տարիների մասին։

Ըստ «Լ'Էբդո» վերնագրով շվեյցարական թերթի, նա Պակ Չոլ ծածկանունով մասնավոր դպրոց էր հաճախում Բեռն քաղաքում մինչև 1998 թվականը։ Ուսանում էր անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները։ Ըստ նրա դասընկերների, վախկոտ և քչախոս էր, սակայն սիրում էր դահուկասպորտը և բեյսբոլը, ինչպես նաև տարված էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայով և հատկապես Մայքլ Ջորդանով։

Կիմ Ջոնգ Ունը սովորում էր նաև Լիբեֆելդի պետական դպրոցում։ Նա Շվեյցարիայում էր մինչև 1999 թվականի ավարտը կամ 2000 թվականի սկիզբը։ Ըստ նրա դասընկերների, Կիմն անհետացել էր անսպասելիորեն։

Ժառանգորդության աստիճանական հայտարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կորեան աշխարհի վերջին կոմունիստական պետություններից է։ Երկիրը դե ֆակտո «գերագույն առաջնորդ» ունի, որը պետք է զբաղեցնի մի քանի բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում (Կորեայի բանվորական կուսակցություն), բանակում և պետական ուրիշ մարմիններում։ Գերագույն առաջնորդի պաշտոնը ժառանգական է։ Նախորդ առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի ժառանգորդության գործընթացը մոտ քսան տարի տևեց։ Այդ ընթացքում նա նախապատրաստվում էր իր հայր Կիմ Իր Սենի կողմից (հավանաբար 1976 թվականից մինչև 1994 թ.) ու զանազան պաշտոններ ստանձնեց (1980 - 1997 թթ.)։ Իսկ Կիմ Ջոնգ Ունը միայն իր հոր վերջին տարիներին է ընտրվել և ընդամենը 2 տարի տևեց իր նախապատրաստությունը։

Նրա հայրը սկզբից Կիմ Ջոնգ Նամին (իր ավագ որդուն) էր նախընտրում որպես ժառանգորդ։ Սակայն վերջինը 2001 թվականին Ճապոնիայի սահմանապահների կողմից ձերբակալվել է կեղծ անձնագրի պատճառով։ Թեև քիչ անց ազատվել է, Կիմ Ջոնգ Իլը փոխեց իր նախագիծը և հավանաբար իր միջնեկ որդի Կիմ Ջոնգ Չուլին ընտրեց որպես հաջորդ ժառանգորդ։ Բայց ըստ Կիմ Ջոնգ Իլի նախկին խոհարար Կենջի Ֆուջիմոտոյի, Կիմ Ջոնգ Չուլը չափազանց «աղջկաբարո» էր համարվում երկիրը ղեկավարելու համար։

2008 թ. օգոստոսին ու կրկին նոյեմբերին, ըստ հետախուզական տեղեկությունների, Կիմ Ջոնգ Իլը ուղեղի կաթված է ստացել։ Հետագայում պետական տոնակատարություններին ավելի հազվադեպ էր երևում։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, 2009 թվականին Կիմ Ջոնգ Իլը Կիմ Ջոնգ Ունին ներկայացրեց երկրի պետական մարմիններին, որպես հաջորդող։ Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին ներկայացվում էր որպես «Ճաճանչավառ Ընկեր» (영명한 동지, Յոնգմյոնգհան Տոնգջի

2010 թ. սեպտեմբերի 28-ին գումարվեց Հյուսիսային Կորեայի կոմունիստական կուսակցության խորհրդաժողովը և Կիմ Ջոնգ Ունն ընտրվել է Կենտրոնական Կոմիտեի անդամ։ 17 տարեկան ընդմիջումից հետո, գումարվեց նաև Կենտրոնական Կոմիտեի լիագումար նիստը, որպեսզի Կիմ Ջոնգ Ունը նշանակվի Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի փոխնախագահ։ 2010 թ. հոկտեմբերի 10-ին Կիմ Ջոնգ Ունը իր հոր կողքին մասնակցեց կոմկուսի 65-ամյակի տոնակատարմանը, ինչը ժառանգորդության միանշանակ արտահայտություն էր համարվում։

2011 թվականին Կիմ Ջոնգ Ունը ուղեկցում էր իր հորը երկրի տարբեր վայրերում անցկացվող պաշտոնական այցերին։ 2011 թ. ընթացքում Կիմ Ջոնգ Ունի մրցակիցներից շատերը հեռացվել են իշխանությունից։

Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. դեկտեմբերի 17-ին մահացավ Կիմ Ջոնգ Իլը։ Նրա մահվան լուրը հայտարարվեց Հյուսիսային Կորեայի զլմ-ներում դեկտեմբերի 19-ին, ու Կիմ Ջոնգ Ունը ներկայացվեց որպես «Մեծ Հաջորդող»։ Դեկտեմբերի 28-ին նա ղեկավարեց իր հոր թաղման արարողությունը։

Հյուսիսային Կորեայի մամուլը 2011 թ. դեկտեմբերի 24-ին Կիմ Ջոնգ Ունին հիշատակեց որպես Կորեայի Ժողովրդական Բանակի գերագույն հրամանատար։ Դեկտեմբերի 30-ին Կորեայի Բանվորական Կուսակցության Քաղաքական Գրասենյակը հայտարարեց, որ Կիմ Ջոնգ Ունը ստանձնեց Կորեական Ժողովրդական Բանակի գերագույն հրամանատարության պաշտոնը։ 2012 թ. հունվարի 9-ին Հյուսիսային Կորեայի զինված ուժերը տոնական հավաքման ժամանակ արտահայտել են բանակի հավատարմությունը նոր ղեկավարի հանդեպ։

2011 թ. դեկտեմբերի 29-ին Կիմ Յոնգ Նամը հայտարարեց, որ Կիմ Ջոնգ Ունն է երկրի կուսակցական, ռազմական և պետական գերագույն ղեկավարը։ Այնուամենայնիվ, չնայած արդեն զբաղեցնում է զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, մյուս երկու անհրաժեշտ պաշտոնը (կոմկուսի գլխավոր քարտուղար և Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի նախագահ) դեռ չի ստանձնել, այդտեղ ճանաչված է միայն պաշտոնակատար։ Դա նշանակություն չունի, քանի որ Կիմ Ջոնգ Իլը միայն իր հոր մահից երեք տարի անց կարողացավ ստանձնել այդ երկու պաշտոնը։

2011 թ. դեկտեմբերի 29-ից Կիմ Ջոնգ Ունը համարվում է Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ ըստ համաշխարհային դիվանագիտական աղբյուրների։

Կիմ Ջոնգ Ունի պատվանունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջոնգ Ունի ամենահաճախ կիրառվող պատվանուններն են «Մեծ Հաջորդող», «Ճաճանչավառ Ընկեր», «Արուսյակ Հրամանատար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]