Կարլ Լանդշտայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Լանդշտայներ
Karl Landsteiner
Ծնվել էհունիսի 14, 1868(1868-06-14)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] կամ Բադեն, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 26, 1943(1943-06-26)[5][1][2][…] (75 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
բնական մահով
ԳերեզմանProspect Hill Cemetery[6]
Բնակության վայր(եր)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  ԱՄՆ
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունֆիզիոլոգ, իմունաբան, բժիշկ, պրոֆեսոր, արյունաբան, ախտաբան, կենսաբան և հետազոտող
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Ժնևի համալսարան և Ռոքֆելլերի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիենայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Ինչով է հայտնիարյան խմբերի համակարգ
պոլիվիրուս
ռեզուս գործոն
Պարգևներ
Ամուսին(ներ)Leopoldine Helene Wlasto?
ՀայրLeopold Landsteiner?[11]
Ստորագրություն
Изображение автографа
 Karl Landsteiner Վիքիպահեստում

Կարլ Լանդշտայներ (գերմ.՝ Karl Landsteiner, հունիսի 14, 1868(1868-06-14)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] և Բադեն, Ավստրո-Հունգարիա - հունիսի 26, 1943(1943-06-26)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ավստրիացի բժիշկ, կենսաբան։ Ռոյալ հասարակության արտասահմանյան անդամ (ForMemRS)։

1900 թվականին առաջինն է հայտնաբերել արյան հիմնական խմբերը և մշակել է դրանց ժամանակակից դասակարգման համակարգը։ 1940 թվականին Ալեքսանդր Վիների հետ հայտաբերել է Ռեզուս գործոնը՝ հնարավորություն ընձեռելով բժիշկներին կատարելու արյան փոխներարկում, առանց հիվանդի կյանքը վտանգելու։

1909 թվականին Կոնստանտին Լևադիտի և Էրվին Փոպերի հետ հայտնաբերել է պոլիո վիրուսները (Poliovirus)։ 1930 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիա և բժշկություն անվանակարգում։ 1946 թվականին արժանացել է «Լասկեր մրցանակի» և հետմահու ճանաչվել է փոխներարկվող բժշկության հայրը[12][13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշտայների հայրը՝ Լեոպոլդը (1818–1875), հայտնի վիեննացի լրագրող, Die Presse-ի գլխավոր խմբագիրը, մահացել է 56 տարեկանում, երբ Կարլը 6 տարեկան էր։ Մեծացել է մոր՝ Ֆաննի հետ (1837–1908)։ Վիեննայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիեննայի համալսարանում և 1891 թվականին գրել է դոկտորական թեզը։ Ուսանողական տարիներին հրատարակել է էսսեյ արյան բաղադրության վրա դիետաների ազդեցության մասին։

1891-1893 թվականներին Վյուրցբուրգում Հերման Էմիլ Ֆիշերի լսարանում ուսուցանել է քիմիա, Մյունիխում՝ Բամբերգերի (Eugen Bamberger) և Ցյուրիխում՝ Արթուր Ռուդոլֆ Հանզշի մոտ։ Այդ տարիների նրա հրատարակած հոդվածներից ակնհայտ էր, որ չի սահմանափակվել միայն դասընթացների լսումներով։ Եվրոպայում, հաղթահարելով մի շարք դժվարություններ, ԱՄՆ-ում պաշտոն է ստանձնում Ռոքֆելեր ինստիտուտում, որտեղ կարող էր անցկացնել իր գիտական հետազոտությունները։

Հետազոտական աշխատանքներ Վիեննայում, պոլիո վիրուսների հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշտայների բրոնզե դիմաքանդակը «Պոլիո հռչակի պատ»-ում

Վիեննա վերադառնալով՝ Լանդշտայները դառնում է Մաքս վոն Գրուբերի օգնականը Hygienic Institute-ում։ Իր ուսումնասիրություններում Լանդշտայները կենտրոնանում է իմունային մեխանիզմի և հակամարմինների բնույթի վրա։ 1897 թվականի նոյեմբերից 1908 թվականը Լանդշտայները Վիեննայի համալսարանի պաթոլոգիական-անատոմիական ինստիտուտում եղել է օգնական Անտոն Վիշելբաումի ենթակայության ներքո, որտեղ հրատարակել է 75 աշխատանք, որոնք վերաբերվում են շճաբանությանը (serology), մանրէաբանությանը, վիրուսոլոգիայի և պաթոլոգիական անատոմիային[14]։ 1911 թվականից պաթոլոգիական անատոմիայի երդվյալ պրոֆեսոր։ Այս ժամանակաշրջանում Էրվին Փոպերի հետ բացահայտում է պոլիոմիլիթի (Poliomyelitis) ինֆեկցիոն բնույթը և տարանջատում է պոլիո վիրուսը։ Ընդունելով պոլիոյի դեմ պայքարի այս բացահայտումը որպես հենք, Լանդշտայները ընդգրվեց «Պոլիո հռչակի պատ»-ում (Polio Hall of Fame)։

Արյան խմբերի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Լանդշտայները հայտաբերել է, որ կոնտակտի ժամանակ երկու մարդկանց արյունը ագլուտինացվում է։ 1901 թվականին նա բացահայտում է, որ սա կատարվում է արյան շիճուկի հետ արյան կոնտակտից։ Նա դասակարգում է արյան երեք խմբեր A, B և O, որը անվանում է C։ Լանդշտայները նաև բացահայտում է, որ մինևնույն արյան խումբ ունեցող մարդկանց միջև արյան փոխներրակումից արյան բջջիջները չեն ոչնչանում, մինչդեռ տարբեր խմբերի փոխներարկման ժամանակ բջիբները ոչնչանում էին։ Այս հայտագործության վրա հիմնվելով՝ 1907 թվականին Նյու Յորքում Ռուբեն Օտերբերգը Մանհեթանի Mount Sinai Hospital-ում բարեհաջող կատարեց արյան փոխներարկումը։

Այսօր բոլորին է հայտնի, որ AB խմբի արյունն արյուն է ընդունում բոլոր խմբերից, O խմբի արյուն ունեցողները կարող են արյուն տալ բոլոր խմբերին։ AB արյունակիր խմբերը համընդհանուր ընդունողներ են, O խմբերը՝ համընդհանուր դոնորներ։ Այս հայտնագործության համար 1930 թվականին Լանդշտայները ստանում է Նոբելյան մրցանակ՝ հետագայում համարվելով փոխներարկվող բժշկության հայրը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118726226 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ландштейнер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Find A Grave — 1996.
  7. The Nobel Prize in Physiology or Medicine 1930Nobel Foundation.
  8. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  9. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 210.
  10. https://laskerfoundation.org/award/clinical/
  11. Karl Landsteiner (գերմ.) // Wien Geschichte WikiWien: 2014.
  12. Կարլ Լանդշտայներ, կենսագրական
  13. «Կարլ Լանդշտայներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  14. Karl Landsteiner Papers, 1892-1984
  15. 30 մտածողներ ու գործիչներ, որոնք փոխել են պատմության ընթացքը(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լանդշտայներ» հոդվածին։