Կաբիր Բեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբիր Բեդի
Ծնվել էհունվարի 16, 1946(1946-01-16)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԼահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունԴելիի համալսարան և Շերվուդ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան և մոդել
Ծնողներհայր՝ Baba Bedi XVI?, մայր՝ Freda Bedi?
Ամուսին(ներ)Նիկի Բեդի և Պրոտիմա Բեդի
Երեխա(ներ)Pooja Bedi? և Adam Bedi?
Պարգևներ և մրցանակներ
Knight of the Order of Merit of the Italian Republic
kabirbedi.com

Կաբիր Բեդի (հինդի कबीर बेदी, հունվարի 16, 1946(1946-01-16)[1], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան և հեռուստահաղորդավար։ Բոլիվուդի առաջին դերասաններից է, ով աշխատել է Հոլիվուդում և հայտնի դարձել Եվրոպայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբիր Բեդիի ծնողները եղել են քաղաքական պայքարի ակտիվ մասնակիցներ, ովքեր պայքարում էին անգլիական գաղութարարներից Հնդկաստանի անկախության համար։ Նրա հայրը Օքսֆորդի շրջանավարտ Բաբա Պյարելալ Բեդին էր, ով հայտնի էր Բաբա Բեդի 16-րդ անունով և հանդիսանում էր միջազգային ճանաչում ստացած հոգևոր ուսուցիչ։ Բեդիները անմիջապես սերում էին սիկհերի կրոնական հիմնադիր Գուրու Նանակից։ Մայրը Դերբիշիրում ծնված Ֆրեդա Բեդին՝ բուդդիզմի մոլի հետևորդ էր։

Կաբիր Բեդին սովորել է տեղի դպրոցներից մեկում, իսկ հետո ընդունվել Նայնիտալի Շերվուդյան քոլեջ։ Այնուհետև տեղափոխվել է Դելի և պատմություն ուսումնասիրելու նպատակով ընդունվել Սուրբ Ստեփանոսի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Բոմբեյում։ Այնտեղ նրան հրավիրել են նկարահանվել «Will» ծխախոտի գովազդային հոլովակում, որը ցուցադրվում էր կինոթատրոններում ` կինոցուցադրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ նրան նկատել է թատերական ռեժիսորներից մեկը և հրավիրել թատրոնում աշխատելու։ Թատրոնում Կաբիր Բեդին հանդես էր գալիս ամենաբազմազան դերերով։ Նկատելով թատրոնում նրա հաջողությունները, շուտով նրան հրավիրում են կինոնկարահանման հրապարակ։ Կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին՝ «Իրարանցում» ֆիլմում։

1976 թվականին Կաբիր Բեդին հրավիրվել է նկարահանվելու իտալացի ռեժիսոր Սերջո Սոլիմայի «Սանդոկան` յոթ ծովերի վագրը» ֆիլմում։ Ֆիլմի հաջողությունից հետո, 1977 թվականին նա նկարահանվել է «Վագրը դեռ կենդանի է, Սանդոկանը վերադառնում է», իսկ 1996 թվականին՝ «Սանդոկանի վերադարձը» ֆիլմերում։

1982 թվականին նկարահանվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպի մոտիվներով Ս. Մուրադյանի նկարահանած համանուն ֆիլմում ` կատարելով Գաբրիել Բագրատյանի դերը։ 1983 թվականին խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ութոտնուկը» ֆիլմում ` չարագործ Գոբինդի դերում։ Ֆիլմը նրան հայտնի դարձրեց Ամերիկայում։ Այնուհետև նկարահանվել է ամերիկյան հեռուստասերիալներում («Դինաստիա», «Նա գրել է սպանություն», «Մասնավոր խուզարկու Մագնումը», «Ճանապարհների ասպետը», «Լեռնցին», «Հանդուգն են և գեղեցիկ» և այլն)։ 1988 թվականին նկարահանվել է ավստրալիական «Վերադարձ Էդեմ» մինի-սերիալի ռեմեյքում ` «Վրեժի ծարավ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին հայտնի դերասանուհի Ռեքհան է։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբիր Բեդին ամուսնացել է երեք անգամ և ունի երեք երեխա։ Երկար ժամանակ սիրավեպ է ունեցել դերասանուհի Փարվին Բաբիի հետ։

2010 թվականին Իտալիայի հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել է «Իտալիայի հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշանով։ 1982 թվականից հանդիսանում է ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ և արժանիներին ներկայացնում է «Օսկար» մրցանակի։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1971 Իրարանցում Hulchul Մահեշ Ջաթլեյ
1972 Կավատը Rakhi Aur Hathkadi Սուրաջ
1973 Խորթ եղբայրները Kuchhe Dhaage Ռուպա, Պանդիտ Տուլսիրամ
1974 Սիրո մեղեդին Ishq Ishq Ishq Դիվանա, Ռավիկանտ Վյաս
1976 Սանդոկան` յոթ ծովերի վագրը Sandokan Սանդոկան
1976 Կոբրա Nagin Ուդայ
1976 Սև ծովահենը Il corsaro nero ծովահեն Ներո
1976 Գնդակը Bullet Դուրգա Պրասադ
1977 Վագրը դեռ կենդանի է. Սանդոկանը վերադառնում է La tigre è ancora viva: Sandokan alla riscossa! Սանդոկան
1977 Դավաճանություն Vishwasghaat Ուդայ
1978 Բաղդադի գողը The Thief of Baghdad արքայազն Թաջ
1979 Աշանտի Ashanti Մալիկ
1979 Վերջին երդումը Aakhri Kasam Կիշան, Բադալ
1980 Մասնավոր խուզարկու Մագնումը Magnum, P.I. Մալքոլմ
1981 Դինաստիա Dynasty Ֆարուք Ահմեդ
1982 Էլեոնորա. Աշխարհի առաջին լեդին Eleanor, First Lady of the World -
1982 Ճանապարհների ասպետը Knight Rider Վասկուն
1982 Սատանայի սիրեցյալը Satan's Mistress Սպիրիտ
1982 Մուսա լեռան քառասուն օրը Forty Days of Musa Dagh Գաբրիել Բագրատյան
1983 Ութոտնուկը Octopussy Գոբինդա
1983 Գլխավոր հոսպիտալը General Hospital լորդ Ռամա
1984 Վարպետը The Master Կրուգեր
1984 Որսորդը Hunter Լեո Զուկոֆ
1984 Նա գրել է սպանություն Murder, She Wrote Վիկրամ Սինգհ
1985 Պատանդների չվերթը Hostage Flight Խատիբ Նասիֆ
1985 Ստինգրեյ Stingray Դաուսաու
1986 Արծվի թևեր On Wings of Eagles Մոհամադ
1986 Մեկ կյանք` ապրելու համար One Life to Live Կառլոս Դեմիտրի
1987 Հանդուգն են և գեղեցիկ The Bold and the Beautiful արքայազն Օմար Ռաշիդ
1987 Մոլլի Դոդի օրերն ու գիշերները The Days and Nights of Molly Dodd Բիրմանի
1988 Վերջնակետ Terminal Entry հրամանատար
1988 Գազանը The Beast of War Աքբար
1988 Վրեժի ծարավ Khoon Bhari Maang Սանջայ Վերմա
1991 Մթին ջունգլիների գաղտնիքները I misteri della giungla nera Կամմամուրի
1991 Սիրելին Kurbaan տեսուչ Սուրաջ Սինգհ
1991 Արդարադատությունն անզոր է Beyond Justice Մաուլետ
1991 Անապատի արքայազնը Il principe del deserto Մաուլետ Բենի-Զաիր
1992 Լեռնցին Highlander Կամիր
1992 Սիրո մեծությունը Yalgaar Ռաջ Պրատապ Սինգհալ
1992 Կաբարեի պարուհին Dil Aashna Hai (...The Heart Knows) Ռայ Բահադուր Դիգիվիջայ Սինգհ
1993 Զինակիրը Kshatriya Թհակուր Գանգա Սինգհ
1993 Փրկարարը Yugandhar Կոլ Կանիր
1994 Սալամ Salaami կապիտան
1994 Գոտեմարտ առյուծների հետ Lie Down with Lions Կաբիր
1994 Մահառաջայի դուստրը The Maharaja's Daughter Չանդրագուպտա
1995 Թոմ Կլենսիի օպերատիվ կենտրոնը OP Center Աբդուլ
1995 Ամենուր խուճապ է Aatank Hi Aatank ոստիկանության տեսուչ
1995 Ճակատագիր Kismat Ռաջան
1996 Սանդոկանի վերադարձը Il ritorno di Sandokan Սանդոկան
1997 Մենք հրեշտակներ ենք Noi siamo angeli Նապոլեոն
1997 Արդարադատության ասպետները Team Knight Rider Արիստոտել Դրագո
1997 Արգելված տարածք Forbidden Territory: Stanley's Search for Livingstone Խամիս Բին Աբդուլա
1998 Ընտանեկան բժիշկ Un medico in famiglia Կաբիր
1999 Կյանքն իտալական ձևով Vivere Ամիր Իբրահիմ
1999 Դատաստան Kohram Բրիգ Բեդի
2001 Կապիկների թագավորը The Lost Empire Ֆրիար Սանդ
2002 Այրվող սիրտը Kranti Մահենդրա Պրատապ Ռանա
2002 Իմ սիրտը պատկանում է քեզ Maine Dil Tujhko Diya միսթր Վարմա
2002 Անիտան ու ես Anita & Me Յուտի
2003 Հատուցում փնտրելիս Talaash: The Hunt Begins Չհոտի Պատհան
2003 Հիշողություններից The Hero: Love Story of a Spy միսթր Զաքարիա
2004 Սրբազան համայիլ Rudraksh Վեդ Պուջան
2004 Բախտի կամոք Kismat Ռաջ Մալյա
2004 Ճանապարհ` ետդարձով A/R: Andata+ritorno Տոլստոջ
2004 Ես քեզ հետ եմ Main Hoon Na Ամարջիտ Բակշի
2005 Թաջ Մահալ. Սիրո հավերժական պատմություն Taj Mahal: An Eternal Love Story Շահ Ջահան
2009 Երկնագույն անդունդ Blue կապիտան Ջագատ Մալհոտրա
2010 Օդային օձեր Kites Բոբ Գրովեր
2010 Չգիտեմ ինչու Dunno Y Na Jaane Kyun -
2011 Սեր` ի հեճուկս Yaara O Dildaara Կարամ Սինգհ Սանդհա
2011 Հանդիպեցինք մենք... Miley - Naa Miley - Hum Սիդհարթհ Մեհրա
2013 Բուդդա Buddha: Rajaon ka Raja Ասիտա Մունի
2015 Անարկալի Anarkali Ջաֆար Իմամ
2015 Սիրահարվածները Dilwale Դև Մալիկ
2016 Ձեր ուրախությունները Teraa Surroor Խան
2016 Մոհենջո Դարո Mohenjo Daro Մահամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբիր Բեդի» հոդվածին։