Խուլիո Կորտասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուլիո Կորտասար
իսպ.՝ Julio Cortázar
Ծնվել էօգոստոսի 26, 1914(1914-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա[4]
Վախճանվել էփետրվարի 12, 1984(1984-02-12)[1][2][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Գրական անունJulio Denis
Մասնագիտությունգրող
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունԱրգենտինա և  Ֆրանսիա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և գրականագիտության ֆակուլտետ
Ժանրերմոգական ռեալիզմ և պոեզիա
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԿլասս խաղալ
Պարգևներ
ԱմուսինUgnė Karvelisehebeb?, Aurora Bernárdez? և Կարոլ Դանլոպ
Изображение автографа
 Julio Cortázar Վիքիպահեստում

Խուլիո Կորտասար (իսպ.՝ Julio Cortázar, ծնյալ՝ Խուլիո Ֆլորենսիո Կորտասար [Julio Florencio Cortázar][5] Ամերիկյան իսպաներեն՝ [ˈxuljo korˈtasar] ( ), օգոստոսի 26, 1914(1914-08-26)[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա[4] - փետրվարի 12, 1984(1984-02-12)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4]), արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ։ Համբավվել է որպես 1960-1970-ական թվականների լատնաամերիկյան գրական բումի ստեղծողներից մեկը, ում ստեղծագործությունները հսկայական ազդեցություն են գործել իսպանախոս գրողների ու ընթերցողների մի ամբողջ սերնդի վրա Ամերիկայում ու Եվրոպայում։ Համարվելով իր ժամանակի առավել նորարար ու ինքնատիպ հեղինակներից մեկը և լինելով պատումի, քնարական արձակի և հատկապես կարճ արձակի վարպետ՝ ստեղծել է այնպիսի երկեր, որոնք բեկել, կոտրել են հնացած կաղապարները և նոր ուղի են բացել իսպանալեզու գրականության ասպարեզում։

1951 թվականից ապրել է Փարիզում, որտեղ էլ գրել է իր նշանակալի, կարևորագույն երկերից մի քանիսը[6]։ 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951 թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Ցատկախաղ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական
  5. Montes-Bradley, Eduardo. "Cortázar sin barba". Editorial Debate. Random House Mondadori. p. 35, Madrid. 2005.
  6. «Julio Cortazar – Pagina Oficial». 2009 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663