Լիլի Ռեյբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Ռեյբ
Ռեյբը 2013-ի PaleyFest-ին Ամերիկյան սարսափ պատմության համար
Հասակը1,73 մ
Ծնվել էհունիսի 29, 1982(1982-06-29)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Հոթչքիս դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2001-այժմ
Ժանրերդրամա
սարսափ
թրիլեր
Ծնողներհայր՝ ԴԵիդ Ռեյբ, մայր՝ Ջիլ Քլեյբերգ
Համատեղ ապրող(ներ)Հեմիշ Լինքլեյթեր
IMDbID 1143816
ԿինոՊոիսկID 1897
lily-rabe.com

Լիլի Ռեյբ (անգլ.՝ Lily Rabe, հունիսի 29, 1982(1982-06-29)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նա ավելի հայտնի է Պորտիայի դերով, որը խաղացել է Շեքսպիրի Վենետիկի վաճառականը պիեսում, որի համար նա առաջադրվեց «Թոնի» մրցանակաբաշխության «Թատրոնի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ռեյբը նաև հայտնի է Ամերիկյան սարսափ պատմությունում խաղացած իր տարբեր դերերով։

Սկզբնական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Ռեյբը ծնվել է 1982 թվականին Նյու Յորքի հյուսիս-արևելյան մասում[3]։ Նա թատրոնի սցենարիստ Դեվիդ Ռեյբի և դերասանուհի Ջիլլ Քլեյբերգի դուստրն է։ Նրա կրտսեր եղբայր Մայքլ Ռեյբը դերասան է և սցենարիստ, իսկ ավագ խորթ եղբայր Ջեյսոն Ռեյբը, ով իր հոր առաջին ամուսնությունից է՝ երաժիշտ[4]։ Հայրը կաթոլիկ է[5], մայրական պապը հրեա է, իսկ տատը՝ բողոքական[6]։ Ռեյբը մեծացել է Բեդֆորդում, այնուհետև յոթերորդ դասարանում տեղափոխվել Լեյդվիլ, Կոնեկտիկուտ[3]։ Նա իր ուսումը ստացել է Հետչքիսս դպրոցում[7]։ Ավարտելով Հյուսիս-արևմտյան դպրոցը՝ նա սկսում է դերասանական կարիերան թատրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Լիլի Ռեյբն իր առաջին դերասանական քայլն արեց Բրոդվեյում, խաղալով «Պողպատե մագնոլիաներ» պիեսում Անեթի դերը[8]։ Իր ելույթի համար նա առաջադրվեց «Դրամա Դեսք» մրցանակաբաշխությանը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում»[9]։ Այնուհետև նա ելույթ ունեցավ «Ավելի սառը քան այնտեղ», «Ամերիկյան պլան» և «Քանդված տուն» պիեսներում[8]։ 2010 թվականին նա գովասանքի արժանացավ քննադատների կողմից և ստացավ անվանակարգեր «Թոնի» և «Դրամա Դեսք» մրցանակաբաշխություններում՝ «Վենետիկի վաճառականը» պիեսի դերի համար՝ Ալ Պաչինոյի հետ[10]։

Ռեյբը հայտնվեց մի քանի ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Մեծ էկրաններին նա իր առաջին քայլն արեց «Մոնա Լիզայի ժպիտը», «Կյանքի համը», «Մի անգամ Հոլիվուդում» և «Ամենայն բարիք» ֆիլմերում։ Նա եղավ այնպիսի սերիալների հյուր, ինչպիսիք են «Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ»-ը, «Մարմնի մասեր»-ը, «Լավ կինը»-ը և «Մեդիում»-ը, որտեղ դերասանուհին խաղացել է սերիական մարդասպանի դեր, ով ձևացնում էր որպես զոհ։ 2011 թվականին Ռայան Մըրֆին հրավիրեց Ռեյբին Նոռա Մոնթգոմերիի դերի համար, անտոլոգիա-սերիալի՝ «Ամերիկյան սարսափ պատմության» առաջին եթերաշրջանում։ Լավ կարծիքների համար դերասանուհին կանչվեց երկրորդ եթերաշրջան՝ խաղալու գլխավոր դերերից մեկը, որին մասնակցեցին առաջին եթերաշրջանի ևս չորս դերասան՝ լիովին նոր դերերով[11]։ Ինչպես նաև նա խաղաց սերիալի երրորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով հանելուկային Միսթի Դեյի դերը, ով կարողանում է մեռածներին ետ բերել կյանք։

2012 թվականի ամռանը հայտարարվեց, որ Լիլի Ռեյբը կխաղա Մերի Փիքֆորդի՝ Հոլիվուդի և համր կինոյի առաջին աստղի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերը[12][13][14]։ 2013 թվականին հաստատվեց, որ Ռեյբը կխաղա «Քաղցած խաղեր․ Ճայ-Ծաղրասայրակ-Մաս 1 և Մաս 2» ֆիլմերում[15], սակայն նա լքեց երկրորդ ֆիլմի նկարահանումները՝ Բրոդվեյան պիեսում զբաղված լինելու պատճառով[16]։ 2014 թվականին նա համաձայնեց խաղալ ABC-ի հեռուստասերիալ «Շշուկներ»-ի գլխավոր դերում[17][18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Ռեյբը հանդիպում է դերասան Հեմիշ Լինքլեյթերի հետ[19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 «Այլևս երբեք» Never Again Տեսս
2003 «Մոնայի Լիզայի ժպիտը» «Mona Lisa Smile» Ուսանողուհի
2006 «Հանցագործություն» «A Crime» Սոֆի
2007 «Կյանքի համը» «No Reservations» Բերնադեթ
2008 «Մի անգամ Հոլիվուդում» «What Just Happened» Դոն
2008 «The Toe Tactic»
2010 «Հետեևանք» «Aftermath» Սամանթա
2010 «Թուլություն» «Weakness» Քեթրին Բրաուն
2010 «Ամենայն բարիք» «All Good Things» Դեբրա Լերման
2011 «Նամակ Մեծ մարդուց» «Letters from the Big Man» Քափա
2012 «Առանց բռնվելու հույսի» Beyond Redemption Анна
2013 «Մարված արահետներով» «Redemption Trail» Աննա
2014 «Զոհելով զինվորը» «Pawn Sacrifice» Ջոան Ֆիշեր
2015 «Քողը» «The Veil» Սառա Հոուփ
2015 «Առաջինը» «The First» Մերի Փիքֆորդ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2005 Օրենք և կարգ Law & Order: Criminal Intent Սիենա Բոթմեն Սերիա - Scared Crazy
2006 Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ Law & Order: Special Victims Unit Նիքի Սերիա - Recall
2008 Մարմնի մասեր Nip/Tuck Լեննի Էյնգա Սերիա - Kyle Ainge
Մեդիում Medium Ջոաննա Ուիլլեր Սերիաներ - Wicked Game: Part One и Part Two
2009 Իններորդից վերջինը Last of the Ninth Մերի Բիրն օդաչու
2010 Փրկելով Գրեյսին Saving Grace Սառա Քալեն Սերիա - You Can’t Save Them All, Grace
2010 Օրենք և կարգ Law & Order Անդրեա Ուիթոն Սերիա - Crashers
2011 Լավ կինը The Good Wife Փտրա Մորից Սերիա - Wrongful Termination
2011 Ելքի ստրատեգիա Exit Strategy Նատալի Քլեյթոն օդաչու
2011 Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տունը American Horror Story: Murder House Նոռա Մոնթգոմերի 7 սերիա
2012-2013 Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան American Horror Story: Asylum քույր Մարիա Եվնիկի/Սատանա 10 սերիա
2013-2014 Ամերիկյան սարսափ պատմություն․ Կախարդների գիշերաժողով American Horror Story: Coven Միսթի Դեյ 10 սերիա
2014 Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak show քույր Մարիա Եվնիկի 1 սերիա
2014 Շշուկները The Whispers Քլեր Բեննիգան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Lawrence, Vanessa (2010 թ․ հուլիսի 15). «Լիլի Ռեյբը խոսում է «Վենետիկի վաճառական»-ի մասին». wwd.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  4. Miller, Griffin (2013 թ․ մայիսի 22). «Հայտնիների պռոֆիլ․ Լիլի Ռեյբ». nyluxury.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  5. https://journals.ku.edu/index.php/jdtc/article/viewFile/1716/1680
  6. http://www.jweekly.com/article/full/59910/the-plame-game-jill-clayburgh-a-jew-gyllenhaal-and-lambert/
  7. Smith, Krista (2013 թ․ հունվարի 24). «Բացման խաղերը». vanityfair.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  8. 8,0 8,1 «Լիլի Ռեյբ․ Կենսագրություն». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Lily Rabe at Internet Broadway Database». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. Ben Brantley (30 июня 2010). «Railing at a Money-Mad World». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. Lesley Goldberg (2 марта 2012). ««Ամերիկյան սարսափ պատմություն»․ Առաջին եթերաշրջանի ո՞ր դերասանները կվերադառնան։». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Nancy Tartaglione (17 мая 2012). «Լիլի Ռեյբը կխաղա Մերի Փիքֆորդի դերը». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. Diana Lodderhose (17 мая 2012). «Լիլի Ռեյբը կխաղա Մերի Փիքֆորդի դերը վավերագրական ֆիլմում». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. Gregg Kilday (17 мая 2012). «Կանն 2012․ Լիլը Ռեյբը կխաղա համր աստղ Մերի Փիքֆորդի դերը». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «Լիլի Ռեյբը միանում է «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասայրակ-Մաս 1»-ին». Deadline.com. 16 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  16. «'Game Of Thrones'-ի դերասանուհի Գվենդոլին Քրիստինը կփոփարինի Լիլի Ռեյբին «Քաղցած խաղեր»-ում». Deadline.com. 4 апреля 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  17. Lesley Goldberg (24 февраля 2014). «'American Horror Story's' Lily Rabe to Star in ABC's 'The Visitors'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  18. Nellie Andreeva (24 февраля 2014). «Lily Rabe To Topline In ABC Pilot 'The Visitors'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  19. Amoroso, Christina (2014 թ․ հունիսի 16). «Lily Rabe is really something in 'Much Ado About Nothing'». nypost.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Ռեյբ» հոդվածին։