Լանա Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանա Վուդ
անգլ.՝ Lana Wood
Ծնվել էմարտի 1, 1946(1946-03-01)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունHollywood Professional School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մանկական դերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Jack Wrather Jr.?, անհայտ, Stephen Oliver?, անհայտ, անհայտ և անհայտ
Համատեղ ապրող(ներ)Alan Feinstein?

Լանա Վուդ (անգլ.՝ Lana Wood, ի ծնե անունը՝ Սվետլանա Նիկոլայևնա Գուրդին (անգլ.՝ Svetlana Nikolaevna Gurdin, մարտի 1, 1946(1946-03-01)[1], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, գրող։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդները հավերժ են» և «Որոնողները» ֆիլմերից։

Հայտնի դերասանուհի Նատալի Վուդի կրտսեր քույրն է[2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանա Վուդը ծնվել է ռուս տարագիրներ Նիկոլայ Ստեփանովիչ Զախարենկոյի՝ ծնունդով Վլադիվաստոկից, և Մարիա Ստեփանովիչ Զուդիլովայի՝ Բառնաուլից, ընտանիքում, ովքեր դառնալով ԱՄՆ քաղաքացիներ, ընտրել էին Գուրդին ազգանունը։ Այնպես, ինչպես իր ավագ քույրը՝ Նատալի Վուդը, իր կարիերան սկսեց երեխա հասակից, բայց չուներ իր քրոջ հաջողության մակարդակը։ Նրա առաջին խոշոր նշանավոր դերը եղել է 1956 թվականին՝ «Որոնողները» վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմում, որտեղ նկարահանվել է իր քույրը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդին տասը տարի է պահանջվել 20th Century Fox ստուդիայի հետ պայմանագիր կնքելու համար, որից հետո նա խաղացել է «Երկար շոգ ամառ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը, դրանից հետո Վուդը 1966-1967 թվականներին նկարահանվել է «Փեյթոն Փլեյս» սերիալի «փրայմ-թայմ»-ում՝ Սենդի Ուեբերի դերում[2]։

1971 թվականին Լանա Վուդը ներկայացել է «Փլեյբոյ» ամսագրի համար, հակառակ իր քրոջ առարկություններին, բայց դա դարձավ պատճառներից մեկը, որով նա ստացավ «Ադամանդներն հավերժ են» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհիների դերը[3]։ Չնայած ֆիլմի հաջողությանը, դերասանուհու ծավալուն կարիերան անհաջող էր ընթանում, և նա հիմնականում նկարահանվում էր ցածր բյուջետային ֆիլմերում, հեռուստասերիալների դրվագներում, ինչպիսին էին «Բժիշկ Մարկուս Ուելբի», «Բարետտա», «Ստաչսկին և Հաթչը» հեռուստասերիալները, ինչպես նաև փոքր դերեր է խաղացել իր քրոջ ֆիլմերում։

1981 թվականի նոյեմբերի 29-ին Նատալի Վուդը տարօրինակ հանգամանքներում խեղդվել է Կատալինա կղզու մոտ։ 1984 թվականին Լանան գրեց գիրք՝ «Նատալի. Հուշեր իր քրոջից», որտեղ հայտարարել է, որ իր քրոջ ամուսինը՝ Ռոբերտ Վագները, դադարեց շփվել նրա հետ Նատալիի մահից անմիջապես հետո։ 2002 թվականին նա հրատարակեց երկրորդ գիրքը իր քրոջ կյանքի մասին՝ «Նատաշա. Նատալի Վուդի կենսագրությունը»։ 2004 թվականին Լանա Վուդը հանդես է եկել որպես պրոդյուսեր և ռեժիսոր փայտե ամբիոն

«Նատալի Վուդի առեղծվածը» կենսագրական-վավերագրական ֆիլմի հեղինակներից մեկը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանա Վուդը ամուսնացել է չորս անգամ, Ռիչարդ Սմեդլիի հետ վերջին ամուսնությունից նա ունի դուստր։ Նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ուորեն Բիթի, Ռայան Օ’ Նիլ, Ալեն Դելոն և Շոն Քոնների դերասանների հետ, որը նա նկարագրում է ինքնակենսագրության մեջ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լանա Վուդ։ Նատալի Վուդ։ Հուշեր իր քրոջից. — Նյու Յորք։ G. P. Putnam's Sons, 1984. — ISBN 0-399-12903-0
  • Սյուզան Ֆինսթադ Նատաշա։ Նատալի Վուդի կենսագրությունը. — Նյու Յորք։ Three Rivers Press, 2002. — ISBN 978-0609809570

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 «Լանա Վուդ։ Կենսագրություն». MSN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  3. David Wallace (1983 թ․ հոկտեմբերի 10). «A Sister Remembers». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  4. «Bogdanovich focuses on Natalie Wood». MSN. 2004 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանա Վուդ» հոդվածին։