Լայզա Մինելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայզա Մինելլի
անգլ.՝ Liza Minnelli
Ծնվել էմարտի 12, 1946(1946-03-12)[1][2][2][…] (78 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, ԱՄՆ[3]
ԿրթությունChadwick School?, High School of Performing Arts?, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Scarsdale High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերփոփ[4], ավանդական փոփ երաժշտություն և ջազ
Ծնողներհայր՝ Վինսենթ Մինելլի, մայր՝ Ջուդի Գառլենդ
Ամուսին(ներ)Փիթեր Ալեն, Jack Haley Jr.? և David Gest?
Պարգևներ և մրցանակներ

Լայզա Մինելլի (անգլ.՝ Liza Minnelli, (մարտի 12, 1946(1946-03-12)[1][2][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուդի Գառլենդի և նրա երկրորդ ամուսնու՝ ռեժիսոր Վինսենթ Մինելլիի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայզան ծնվել է 1946 թվականին Բեվերլի Հիլսում (ԱՄՆ)։ Մայրը՝ վաղամեռիկ դերասանուհի և երգչուհի Ջուդի Գառլենդն էր, հայրը՝ ռեժիսոր Վինսենթ Մինելլին, որի շնորհիվ էլ ձևավորվում է դստեր կատարողական դեմքը։ Առաջին անգամ հանդես է եկել Ալբերտ Ֆինեյի «Չարլզ Բուբըլս» ֆիլմում (1969), ապա նկարահանվում է Օտտո Պրեմինջերի «Ասա, որ ինձ սիրում ես» (1969), Ալան Պակուլայի «Պուքի» (1970): 1972 թվականին դերասանուհին խաղաց Բոբ Ֆոսսի «Կաբարե» ֆիլմում, ճանաչվեց տարվա լավագույն դերասանուհին, պարգևատրվեց «Օսկար» մրցանակով։ 1973 թվականին նա առաջին անգամ նկարահանվում է հոր՝ Վինսենթ Մինելլիի «Հիշողության ֆիլմ» կինոնկարում, որից հետո «Ժամանակի խնդիր» կինոնկարում» (1976): 1977 թվականին Մինելլին հանդես եկավ «Ֆրանսիական կանկան» ֆիլմում։ Նկարահանվել է նաև Սթիվ Գորդոնի «Արթուր» (1980) և Թոնի Պալմերի «Մյուզիք-հոլլը» (1981) կինոնկարներում։

Խաղացել է 25-ից ավելի ֆիլմերում, մեծ ճանաչում է նրան բերել «Կաբարե» ֆիլմը, մյուս նշանավոր ֆիլմերից են՝

  • 1977 - «Նյու Յորք, Նյու Յորք»
  • 1981 - «Արթուր»
  • 1988 - «Ոստիկան վարձով»
  • 1988 - «Արթուր 2. Քարի վրա»
  • 1991 - «Բեմական նորամուտ»
  • 1994 - «Զուգահեռ կյանքեր»
  • 1995 - «Վեսթսայդյան վալս»

Օսկար մրցանակ է ստացել «Կաբարե» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում[8]։ Ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, 1 Էմմի, 2 Դավիդ դի Դոնատելլո, 1 BAFTA և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայզա Մինելլի» հոդվածին։