Լակտանտիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լակտանտիոս
Դիմանկար
Ծնվել էմոտ 240[1]
ԾննդավայրRoman Africa[2]
Մահացել էմոտ 320[3][4][1]
Մահվան վայրԹրիեր[5]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերDe mortibus persecutorum?
Մասնագիտությունգրող, apologist և հռետոր
 Lucius Caecilius Firmianus Lactantius Վիքիպահեստում

Լակտանտիոս (լատին․՝ Lucius Caecilius Firmianus Lactantius, մոտ 250325 թթ.), քրիստոնյա հեղինակ, ճարտասան (հռետոր)։ Կոչվել է «Քրիստոնեության Կիկերոն»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է III դարի կեսերին Աֆրիկայում հեթանոս ընտանիքում։ 290 թ. Դիոկղետիանոս կայսեր կողմից հրավիրվել է Նիկոմիդիա` հռետորական դպրոցում դասախոսելու համար։ Ենթադրվում է, որ մոտավորապես այդ ժամանակ դարձել է քրիստոնյա։ 303 թ., երբ Դիկղետիանոսը հրատարակում է քրիստոնյաների հանդեպ հալածանքների իր հրամանը, Լակտանտիոսը թողնում է իր պաշտոնը և սկսում զբաղվել գրական ստեղծագործությամբ` պաշտպանելով քրիստոնեական կրոնը։

Շուրջ 317 թվականին Կոստանդիանոս կայսրը հրավիրում է նրան Գաղիայի Տրևերս (Տրիր) քաղաք՝ իբրև իր որդու՝ Կրիսպոսի ուսուցիչ։ Այդ թվականից հետո Լակտանտիոսի մասին որևէ հիշատակում մեզ հասած աղբյուրներում բացակայում է։

Գրվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակտանտիոսը գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ հասել են հետևյալ գործերը.

  • Աստվածային ուսմունքներ (7 գիրք, լատին․՝ Divinae Institutiones)։ Համարվում է Լակտանտիոսի ամենակարևոր աշխատությունը, գրվել է 304-313 թթ. միջև։ Հանդիսանում է լատիներեն լեզվով գրված քրիստոնեական հավատքի շարադրության առաջին փորձը։ Այն քրիստոնեական ջատագովական բնույթի երկ է և քրիստոնեական վարդապետության հիմնական հարցերի ներածություն։
  • Աստծո արարչագործության մասին (լատին․՝ De Opificio Dei)։ Գրվել է 303-304 թթ.։ Ուղղված է այդ ժամանակ իշխող փիլիսոփայական ուղղությունների՝ մարդու մասին ունեցած տեսությունների դեմ։ Հեղինակը փորձում է ապացուցել, որ մարդկային մարմինն ու հոգին ստեղծված են Աստծո կողմից։
  • Աստծո զայրույթի մասին (լատին․՝ De Ira Dei)։ Գրվել է 313 թվականից առաջ, ուղղված է էպիկուրյաննների և ստոիկյանների վարդապետության դեմ։ Հեղինակը փորձում է հիմնավորել, որ Աստվածային զայրույթը անհրաժեշտություն է չարիքի պատժման համար, քանի որ Աստված որքան բարի է, նույնքան և արդարադատ։
  • Հալածողների մահվան մասին (լատին․՝ De mortibus persecutorum)։ Գրվել է 314-317 թթ. միջև։ Լակտանիտիոսը ներկայացնում է քրիստոնեության հալածողների թշվառ վախճանը Ներոնից սկսած մինչև Մաքսիմինոս։
  • Փյունիկ թռչունի մասին (լատին․՝ de Ave Phoenice)։ Չափածո բանաստեղծություն, ուր պատմվում է Փյուիկ թռչունի առասպելը, ըստ որի Փյունիկը հազար տարին մեկ անգամ գալիս է հեռավոր Արևելքից Փյունիկե, ուր նստում է արմավենու մի տերևի վրա և մահանում, իսկ նրա անկենդան մարմինը բռնկվում է ու ինքնիրեն այրվում։ Մոխրից ծնվում է նոր Փյունիկ թռչուն, որը թռչում է Եգիպտոս, իսկ այնուհետև նորից Արևելք։ Փյունիկը քրիստոնեական վերածննդի և մեռելների հարության խորհրդանիշն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Oxford Classical DictionaryOUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
  2. https://books.google.be/books?id=dOfCplxDzmwC&pg=PA457
  3. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. Encyclopædia Britannica
  5. https://books.google.be/books?id=dOfCplxDzmwC&pg=PA458
  6. Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Հայրաբանություն (Ա մաս, Բ-Գ դդ), Էջմիածին, 1996, էջ 230։