Իրժի Պրոխասկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրժի Պրոխասկա
չեխ․՝ Jiří Procháska
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1749(1749-04-10)[1][2][3]
ԾննդավայրBlížkovice[3]
Մահացել էհուլիսի 17, 1820(1820-07-17)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[2]
ԳերեզմանՎիեննա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունակնաբույժ, բժիշկ, հոգեբույժ, պրոֆեսոր, նյարդաբան, ֆիզիոլոգ, անատոմ, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրՊրահայի Կարլի համալսարան և Վիեննայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the Order of Leopold (Austria)
 Jiří Procháska Վիքիպահեստում

Իրժի Պրոխասկա (չեխ․՝ Jiří Procháska, ապրիլի 10, 1749(1749-04-10)[1][2][3], Blížkovice[3] - հուլիսի 17, 1820(1820-07-17)[1][2][3], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2]), չեխ ֆիզիոլոգ, անատոմ։ Համարվում է Յան Եվանգելիստա Պուրկինյեի նախորդը։

Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1776)։ Եղել է Վիեննայի և Պրահայի համալսարանների պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի գործունեությանը։ Պրոխասկա ռեֆլեքսային տեսության ստեղծողներից է, նյարդաֆիզիոլոգիայի հիմնադիրներից, ֆիզիոլոգիայի ձեռնարկների հեղինակ։ Անատոմիայի բնագավառում կատարած աշխատանքները վերաբերում են մկանների կազմությանը, նյարդային համակարգին և արյան շրջանառությանը։ Միաժամանակ զբաղվել է գործնական ակնաբուժությամբ։

Հիմնել է անատոմիականթանգարաններ Վիեննայում և Պարհայում, գիտական բժշկական ընկերություն (1784, Պրահայում)։ Եղել է եվրոպական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի, Վիլնոյի բժշկական ընկերության, Կազանի համալսարանի պատվավոր անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 439

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Wurzbach D. C. v. Prochaska, Georg (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 23. — S. 333.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.