Իվան Պիրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Պիրև
Ծնվել էնոյեմբերի 4 (17), 1901[1]
ԾննդավայրՕբի Կամեն, Barnaulskiy Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 7, 1968(1968-02-07)[2][3][4] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և քաղաքական գործիչ
Ոճ(եր)կատակերգություն և դրամա
ԱմուսինԱդա Վոյցիկ, Մարինա Լադինինա և Լիոնելլա Պիրևա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Grand Officer of the Order of the White Lion[5]
Ստալինյան մրցանակ
և Գեորգիևյան խաչ
IMDbID ID 0701576

Իվան Ալեքսանդրովիչ Պիրև (ռուս.՝ Иван Алекса́ндрович Пырьев, նոյեմբերի 4 (17), 1901[1], Օբի Կամեն, Barnaulskiy Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 7, 1968(1968-02-07)[2][3][4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականից աշխատել է կինոյում։ Պիրևի առաջին ֆիլմերից են՝ «Օտար կինը» (1929 թ.), «Պետական պաշտոնյան» (1931 թ.) երգիծական կոմեդիաները։ 1933 թվականին ստեղծել է «Մահվան կոնվեյեր» հակաֆաշիստական, 1936 թվականին՝ «Կուսակցական տոմս» կինոնկարները։

Պիրևի «Հարուստ հարսնացուն» (1938 թ.), «Պատերազմից հետո երեկոյան ժամը վեցին» (1944 թ.), «Կուբանի կազակները» (1950 թ.) այլ կինոնկարները ներթափանցված են կենսահաստատ պաթոսով, քնարականությամբ, տեմպերամենտով, երաժշտական են, մոտ ռուսական ժողողովրդական ստեղծագործությանը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Պիրևն ստեղծել է «Շրջկոմի քարտուղարը» (1942 թ.) ֆիլմը՝ նվիրված պարտիզանական շարժմանը։ 1950-1960-ական թվականներին նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Մենք խաղաղության կողմնակից ենք», 1195, «Հեռավոր աստղի լույսը», 1965 թ. և այլն)։ Ըստ Դոստոևսկու, Պիրևի սցենարներով ստեղծած «Ապուշը» («Նաստասյա Ֆիլիպովնա», 1958 թ.), «Սպիտակ գիշերներ» (1960 թ.), «Կարամազով եղբայրներ» (1969 թ., երեք մասով) ֆիլմերը վկայում են ռեժիսորի՝ սոցիալական կոնֆլիկտներ բացահայտելու հակումը։ 1957-1965 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահ, գլխավորել «Մոսֆիլմ» կինոստուդիան, ապա՝ նրա «Լուչ» ստեղծագործական միավորումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1942, 1943, 1946, 1948, 1951 թթ.)։

Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #121662853 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Пырьев Иван Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/8117-rbl.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պիրև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 306