Իվան Մոսկվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մոսկվին
Ծնվել էհունիսի 6 (18), 1874[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 16, 1946(1946-02-16)[2][1] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
IMDbID 0608805
 Ivan Moskvin Վիքիպահեստ

Մոսկվին Իվան Միխայլովիչ (հունիսի 6 (18), 1874[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 16, 1946(1946-02-16)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893-1896 թվականներին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Ի․ Մ․ Մոսկվին երաժշտադրամատիկական ուսումնարանի դրամատիկական բաժնում։ 1896-1898 թվականներին աշխատել է Յարոսլավլի և Կորշի (Մոսկվա) թատրոններում։ 1898 թվականից՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան (1943 թվականից՝ տնօրեն)։ Նախասովետական շրջանի դերերից են Ֆեոդոր (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Լուկա (Գորկու «Հատակում»), Պրոտասով Ի․ Մոսկվինը Սնեգիրյովի դերում («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու, 1910) (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Մոսկվինի արվեստի կատակերգական-երգիծական տարերքը հատկապես դրսևորվել է խորհրդային շրջանի դերակատարումներում։ Մոսկվինը ստեղծել է Խլինովի և Պրիբիտկովի (Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ», «Վերջին զոհը»), Չերվակովի (Լեոնովի «Ունտիլովսկ»), Նոզդրյովի (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Զագորեցկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս») և այլոց կերպարները։ Մեծ հաջողությամբ խաղացել է Պուգաչովի, Դորնոստաևի (Տրենյովի «Պուգաչովշչինա», «Լյուբով Յարովայա»), Իվան Դոռլովի (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ») դերերը։ Մոսկվինը հանդես է եկել նաև իբրև ռեժիսոր։ Նկարահանվել է կինոյում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1943, 1946)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 39
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մոսկվին» հոդվածին։