Իշտվան Սեչենյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշտվան Սեչենյի
հունգ.՝ Széchenyi István
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1791(1791-09-21)[1]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[2]
Մահացել էապրիլի 8, 1860(1860-04-08)[1][3] (68 տարեկան)
Մահվան վայրԴյոբլինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[2]
ԳերեզմանNagycenk
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ավստրիայի էրցհերցոգություն և  Հունգարիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերLovakrul? և Q1036981?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
ԱմուսինCrescence Seilern?
Ծնողներհայր՝ Ferenc Széchényi?, մայր՝ Julianna Festetics?
Զբաղեցրած պաշտոններMinister of Public Works and Transport of Hungary?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներÖdön Széchenyi? և Béla Széchenyi?
Ստորագրություն
Изображение автографа
 István Széchenyi Վիքիպահեստում

Կոմս Իշտվան Սեչենյի (հունգ.՝ Gróf Széchenyi István, սեպտեմբերի 21, 1791(1791-09-21)[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2] - ապրիլի 8, 1860(1860-04-08)[1][3], Դյոբլինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[2]), հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ։ Եղել է Բատթյանյիի կառավարության հասարակական երթևեկության նախարար։ Իր ժամանակակիցների կողմից արդեն արժանացել է «մեծագույն հունգարացի» կոչմանը, որը նրան տվել է Լայոշ Կոշութը։ Սեչենյին եղել է արդիական Հունգարիայի ստեղծողներից մեկը։ Նա Հունգարիայի քաղաքական պատմության ամենանշանավոր դեմքերից էր, բարեփոխելով Հունգարիայի տնտեսությունը, երթևեկությունը, ինչպես նաև քաղաքական, գիտական և մարզական կյանքը։ Նա նախաձեռնեց Բուդապեշտի առաջին կամրջի կառուցումը, որը 1915 թվականից կրում է նրա անունը (Սեչենյիի շղթայակապ կամուրջ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Իշտվան Սեչենյին ծնվել է 1791 թ. սեպտեմբերի 21-ին Վիեննայում։ Նրա հայրը եղել է կոմս Ֆերենց Սեչենյին, Հունգարիայի Ազգային Թանգարանի հիմնադիրը։ Իր մանկությունն անցկացրել է Նադյցենկում և Վիեննայում։ 1808-1826 թթ. ծառայել է Ավստրիայի բանակում, մասնակցել է Նապոլեոնյան պատերազմում, մեծ դեր է խաղացել մանավանդ Լայպցիգի և Տոլենտինոյի ճակատամարտում։ Արձակուրդներն անցկացնում էր ճանապարհորդություններով Ֆրանսիայում, Անգլիայում՝ ուսումնասիրելով տեղական մշակույթը և արդիական տեխնիկայի նվաճումները։ Եղել է նաև Իտալիայում, Հունաստանում և Օսմանյան կայսրությունում։ Վերադառնալով Հունգարիա, նկատել է հայրենիքի մշակութային, տնտեսական և տեխնիկական հետամնացությունը և նախաձեռնել է մի շարք հիմնական բարեփոխում մարզական, գիտական, երթևեկային և տնտեսական ասպարեզի վրա։ 1836 թ. ամուսնացել է։ Հունգարիայի 1848-1849 թթ. հակաավստրիական հեղափոխության ժամանակ դարձավ հասարակական երթևեկության և հանրային աշխատանքի նախարար 1848 թ. մարտի 23-ին։ Առողջական վիճակը ստիպեց արձակուրդ վերցնել սեպտեմբերի 5-ին, սակայն այլևս չի վերադարձել։ Կյանքի մնացած մասն անցկացրել է Դյոբլինի հոգեբուժարանում, որտեղ դանդաղ լավանում էր իր առողջական վիճակը։ Բարձր պաշտոն ունեցող հյուրեր էր ընդունում, որի պատճառով Ավստրիայի ոստիկանությունը խուզարկություն անցկացրեց նրա սենյակում։ 1860 թ. ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ինքնասպանություն գործեց։

Նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեչենյին 1822 թ. հունվարի 31-ին գրավոր դիմում ներկայացրեց Ֆրանցիսկ Ա թագավորին Հունգարիայում ձիարշավներ կազմակերպելու մասին։ Նույն նպատակով մի քանի ամիս անցկացրեց Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, որպեսզի ձիաբուծությունն ուսումնասիրի։ 1827 թվականին հիմնադրել է Արշավային Ընկերակցությունը, որը 1830 թվականին վերանվանվեց որպես Անասնաբուծական Ընկերակցություն, 1835 թվականին որպես Հունգարիայի Տնտեսական Ընկերակցություն։ 1842 թվականին դրանից առանձնացավ Ձիարշավային Ընկերակցությունը։ Վերջինիս գլխավոր հովանավորը դարձավ նադոր Հովսեփը։

Հունգարիայի Գիտությունների Ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի 1791 թվականի Ազգային Ժողովն արդեն զբաղվում էր Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման հարցով։ 1825 թվականի, այնպես կոչված «բարեփոխական Ազգային Ժողովի» ժամանակ Սեչենյին իր բոլոր հողերի մի տարվա եկամուտը տրամադրեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման գործին։ Առաջարկին հետևեցին մյուսների առաջարկները, այդ թվում նաև նադոր Հովսեփինը։ Թագավորական համաձայնություն ձեռք բերելուց հետո Ազգային Ժողովը 1827 թվականին օրենք ընդունեց Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման մասին։

Ազգային Կասինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 թվականին Սեչենյին այցելեց հերցոգ Մետտերնիխին, որպեսզի վերջինին համոզեր իր քաղաքական բարեփոխական նախագծերի մասին։ Մետտերնիխը զգուշացրեց նրան, որ «շատ հեռու է գնում»։ Այնուամենայնիվ Սեչենյին 1825 թվականի Ազգային Ժողովին բազմաթիվ անգամ ելույթ ունեցավ հունգարերեն լեզվի, ազատությունների և կրոնական հանդուրժողության մասին։ Ազգային Ժողովի ընթացքում առաջարկեց Ազգային Կասինոյի հիմնադրումը՝ քաղաքական, տնտեսական և հասարակական հարցեր քննարկելու նպատակով, բայց նաև իր գաղափարները տարածելու հեռանկարով։ 1827 թվականին հիմնադրվել է Ազգային Կասինոն։ 1830 թվականին նաև Մետտերնիխին համոզել է, որ անդամագրվեր։

Շոգենավարկություն և գետերի կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեչենյիի արձանը

1830 թվականին Սեչենյին իր նավով ճանապարհորդեց Պեշտից մինչև Կոստանդնուպոլիս, որպեսզի իր իսկ փորձից տեղեկանա Դանուբ գետը նավարկելի դարձնելու հետ կապված անելիքների մասին։ 1833 թվականին նադոր Հովսեփից ստացել է հանձնարարություն, որ Դանուբ գետն ամբողջ երկարությամբ նավարկելի դարձնի։ Տասը տարով ղեկավարում էր Դանուբի հունի կարգավորման աշխատանքները։ 1845 թվականին նախաձեռնել և սկսել է Տիսա գետի հունի կարգավորումը։ Սեչենյին է ստեղծել շոգենավարկությունը նաև Բալատոն լճի վրա, որտեղ առաջին շոգենավը մեկնարկվել է 1846 թվականին։

Տնտեսական և քաղաքական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական, ֆինանսական և քաղաքական բարեփոխումների վերաբերող իր տեսակետները լուսաբանել է Վարկ (1830 թ.), Լույս (1831 թ.) գործերում, որոնց հրապարակությունն այդ տարիների մեծագույն իրադարձությունն էր համարվում. բանավեճեր սկսվեցին Հունգարիայի ամբողջ հասարակությունում՝ նկարագրված բարեփոխումների շուրջ։ 1833 թվականին հրապարակեց Փուլ վերնագրով աշխատությունը, որում 12 կետում ամփոփեց իր ֆինանսական, տնտեսական և քաղաքական գաղափարները (հավասարություն օրենքի առջև, ոչ ազնվականների պաշտպանություն, մենաշնորհների վերացում և այլն)։ 1834 թվականին սկսել է գրել մի աշխատություն հունգարերենի պաշտոնական լեզու դարձնելու մասին (Հունգարիայի պաշտոնական լեզուն եղել է լատիներենը մինչև 1844 թ.)։

Շղթայակապ կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեչենյիի շղթայակապ կամուրջ

Սեչենյին 1828 թվականից զբաղվում էր Դանուբի վրա կամուրջ կառուցելու նախագծով։ Անգլիա է մեկնել, որպեսզի արդիական կամուրջներն ուսումնասիրի, այդտեղ համոզվեց, որ կախովի կամուրջ է կառուցելու։ 1832 թվականին հիմնադրել է Կամրջային Միությունը, որի բաժինները զբաղվում էին քաղաքական, տեխնիկական և ֆինանսական պայմանները ստեղծելու գործերով։ 1836 թվականին օրենք է ընդունվել կամուրջը կառուցելու մասին։ 1837 թվականին նախաձեռնել է Շղթայակապ Կամրջի Բաժնետիրական Ընկերության հիմնադրումը։ Շինարարությունը սկսվել է 1840 թվականին, Սեչենյին վերահսկում էր աշխատանքները մինչև իր հիվանդանալը և քաղաքական կյանքից հեռացումը (1848 թ. սեպտեմբերի 4)։ 1849 թ. նոյեմբերի 20-ին գործարկվել է Շղթայակապ կամուրջը, որը 1915 թվականին վերանվանվել է Սեչենյիի անունով։

Գլխավոր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lovakrul («Ձիերի մասին»), Պեշտ 1828։
  • Hitel («Վարկ»), Պեշտ 1930։
  • Világ, vagyis felvilágosító töredékek némi hiba s előítélet eligazítására

(«Լույս։ Լուսավորական հատվածներ ինչ-որ սխալ և նախապաշարմունք ուղղելու համար»), Պեշտ 1931։

  • Stadium («Փուլ»), Լայպցիգ 1833։
  • A Kelet népe («Արևելքի ժողովուրդը»), Պեշտ 1841։
  • Balatoni gőzhajózás («Բալատոնի շոգենավարկություն»), Պեշտ 1846։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Сеченьи Иштван // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Széchenyi, Stephan (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 41. — S. 251.
  4. https://adt.arcanum.com/hu/view/Kisalfold_2006_08/?pg=356