Իերոնիմ Ուբորևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իերոնիմ Ուբորևիչ
ռուս.՝ Иероним Уборевич
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1896(1896-01-14)
ԾննդավայրAntandraja, Daugailiai, Utena District Municipality, Լիտվա
Մահացել էհունիսի 12, 1937(1937-06-12) (41 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  Հեռավոր Արևելքի հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունConstantine Artillery School?
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Ieronim Uborevich Վիքիպահեստում

Իերոնիմ Պետրովիչ Ուբորևիչ (լիտ.՝ Jeronimas Uborevičius, ռուս.՝ Иерони́м Петро́вич Уборе́вич, հունվարի 14, 1896(1896-01-14), Antandraja, Daugailiai, Utena District Municipality, Լիտվա - հունիսի 12, 1937(1937-06-12), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, 1-ին կարգի բանակային հրամանատար (1935 թ.)։

Ծնվել է լիտվացի գյուղացու ընտանիքում։ Ավարտել է հրետանային ուսումնարանը (1916 թվականին)։ Մասնակցել է 1914–1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո եղել է Բեսարաբիայում Կարմիր գվարդիայի կազմակերպիչներից։ Եղել է հրետանու հրահանգիչ, Դվինայի բրիգադի հրամանատար՝ Հյուսիսային, ռազմաճակատում, 1918 թ. դեկտեմբերից՝ 6-րդ բանակի 18-րդ հրաձգային դիվիզիայի պետ։ 1919 թ. հոկտեմբերից 1920 թ. փետրվարը՝ 14-րդ բանակի հրամանատար (գեներալ Դենիկինի զորքերի ջախջախման ժամանակ)։ 1920 թ. մարտ–ապրիլին՝ 9-րդ բանակի հրամանատար Հյուսիսային Կովկասում։ 1920 թ. մայիս–հուլիսին և նոյեմբեր–դեկտեմբերին՝ 14-րդ բանակի, հուլիս–նոյեմբերին՝ 13-րդ բանակի հրամանատար։ 1921 թվականին՝ Ուկրաինայի և Ղրիմի զորքերի հրամանատարի օգնական, Տամբովի նահանգի զորքերի հրամանատարի տեղակալ, Մինսկի նահանգի զորքերի հրամանատար, ղեկավարել է Մախնովկայի, Անտոնովկաի և Բուլակ–Բալախովիչի բանդաների ջախջախումը։ 1921 թ. օգոստոսից՝ 5-րդ բանակի և Արևելյան Սիբիրի ռազմական օկրուգի հրամանատար, 1922 թ. օգոստոս–դեկտեմբերին՝ Հեռավոր արևելյան հանրապետության ռազմական մինիստր և ժողովրդական-հեղափոխական բանակի հրամանատար Հեռավոր Արևելքի ազատագրման ժամանակ։ Եղել է Հյուսիսային–Կովկասյան (1925 թվականից), Մոսկովյան (1928 թվականից), Բելառուսական (1931 թվականից) զինվորական օկրուգների հրամանատար։

1926 թվականից դարձել է ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի անդամ, 1930–1931 թթ.՝ նախագահի տեղակալ և ԲԴԿԲ–ի զինվածության պետ։ 1934 թվականից Պաշտպանության ժողկոմատի Ռազմական խորհրդի անդամ։ Մեծ ներդրում է կատարել ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման, հրամկազմի ու զորքերի ուսուցման և դաստիարակության գործում։ 1930–1937 թթ.՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամության թեկնածու։ 1922 թվականից՝ ԿԴԿ–ի անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իերոնիմ Ուբորևիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 176