Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու
պորտ.՝ João Cabral de Melo Neto
Ծնվել էհունվարի 9, 1920(1920-01-09)[1][2][3]
ԾննդավայրՌեսիֆի, Բրազիլիա
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1999(1999-10-09)[1][2][3][…] (79 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5]
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, գրող և դրամատուրգ
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա[6][5]
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինMarly de Oliveira?
 João Cabral de Melo Neto Վիքիպահեստում

Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու (պորտ.՝ João Cabral de Melo Neto, հունվարի 9, 1920(1920-01-09)[1][2][3], Ռեսիֆի, Բրազիլիա - հոկտեմբերի 9, 1999(1999-10-09)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5]), բրազիլացի պոետ, դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և կրթությունն ստացել է Ռեսիֆում (Պեռնամբուկո նահանգում)։

1940 թ. հարում է մայրաքաղաքային պոետ-ավանգարդիստների խմբին (Ժորժի դը Լիմա, Կառլոս Դրումմոնդ ջի Անդրադե)։ Բանաստեղծությունների առաջին՝ Երազաքար ժողովածուն, որ լույս տեսավ 1942 թ., նշանակալիորեն ազդված էր Մուրիլո Մենդեսի և Կառլոս Դրումմոնդա ջի Անդրեադի ստեղծագործությունների կողմից։ 1946 թվականին դիվանագիտական ծառայության է անցնում, որով զբաղվում է ողջ կյանքում. դիվանագիտական ծառայության մեջ է գտնվել Իսպանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ 1940-ական թթ. վերջին ապրում և աշխատում էր Բարսելոնայում, մտերմանում է Խոան Միրոյի, Ժոան Բրոսսայի և Dau al Set (Անտոնի Տապիես, Մոդեստ Կուշարտ) խմբի այլ անդամների հետ։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջից՝ Ստելլա Մարիա Բարբոազա ջի Օլիվեյրայից (Stella Maria Barbosa de Oliveira), ունեցել է հինգ զավակ։ 1986 թ. երկրորդ անգամ ամուսնանում է բանաստեղծուհի Մարլի ջի Օլիվեյրայի (Marly de Oliveira) հետ։

1999 թ.՝ մահվանից հետո, շատ-շատերը համոզմունք էին արտահայտում, որ նա կարող էր լինել գրականության բնագավառում Նոբելյան դափնեկրի հաղթող թեկնածուն[9]։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների մեջ հակված է օբյեկտիվիստական, ոչ անձնական պոեզիային (Մալլարմե, Վալերի) և խիստ ձևերը, ինչը քննադատներին տեղիք տվեց խոսել նրա ինքնօրինակ կոնստրուկտիվիզմի մասին

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pedra do Sono (1942)
  • Os Três Mal-Amados (1943)
  • O Engenheiro (1945)
  • Psicologia da Composição com a Fábula de Anfion e Antiode (1947)
  • O Cão Sem Plumas (1950)
  • O Rio ou Relação da Viagem que Faz o Capibaribe de Sua Nascente à Cidade do Recife (1954)
  • Dois Parlamentos (1960)
  • Quaderna (1960)
  • A Educação pela Pedra (1966)
  • Museu de Tudo (1975)
  • A Escola das Facas (1980)
  • Auto do Frade (1984)
  • Agrestes (1985)
  • Crime na Calle Relator (1987)
  • Primeiros Poemas (1990)
  • Sevilha Andando (1990)

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Consideração sobre o Poeta Dormido (1941)
  • Prática de Mallarmé (1942)
  • Joan Miró (1942)
  • Poesia e Composição (1952)
  • Carta a Murilo Mendes (1972)
  • Prosa (1998)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա Morte e Vida Severina պոեմը անգլերենով թարգմանում է Էլիզաբեթ Բիշոփը, որի հիման վրա երաժշտական դրամա է գրում Շիկո Բուարկեն։

Բրազիլիական գրական ակադեմիայի անդամ (1968). Մամոենսի մրցանակ (1990), Նեյշտադյան գրական մրցանակ (1992), Իբերոամերիկյան պոեզիայի մրցանակ՝ թագուհի Սոֆիի կողմից (1994).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու» հոդվածին։