Ժան Ֆրանսուա Ռենյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ֆրանսուա Ռենյար
ֆր.՝ Jean-François Regnard
Ծնվել էփետրվարի 7, 1655(1655-02-07)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1709(1709-09-04)[1][5][2][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԴուրդան, arrondissement of Étampes, Էսոն, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և գրող ճանապարհորդ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Jean-François Regnard Վիքիպահեստում

Ժան Ֆրանսուա Ռենյար (ֆր.՝ Jean-François Regnard, փետրվարի 7, 1655(1655-02-07)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 4, 1709(1709-09-04)[1][5][2][…], Դուրդան, arrondissement of Étampes, Էսոն, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսիացի դրամատուրգ։ 1688 թվականից սկսած ստեղծել է ֆարսեր՝ երաժշտությամբ ու պարերով հանդերձ (մեծ մասը գրել է Շ․ Ռ․ Դյոլֆրենիի հետ)։ Ճանաչվել է «Խաղամոլը» (բեմադրվել է 1696, հրատարակվել է 1697) չափածո կատակերգությամբ։ Պչավտոսի սյուժեներով են գրված «Անսպասելի վերադարձը» (բեմադրվել և հրատարակվել է 1700) և «Մենեխմները» (բեմադրվել է 1705, հրատարակվել է 1706) կատակերգությունները։ Ռեյնարի ամենանշանավոր չափածո կատակերգության («Միակ ժառանգը», հրատարակվել է 1708) կենտրոնում խորամանկ և խելացի ծառայի կերպարն է։ Նրա կատակերգությունները, չունենալով Մոլիերին հատուկ փիլիսոփայական խորություն և երգիծական սրություն, հիմնականում զվարճացնող բնույթի են, լի անսպառ զավեշտական հնարամտություններով։ Գրել է «Պրովանսուհին» (հրատարակվել է 1731) ինքնակենսագրական վեպը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Реньяр Жан Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Реньяр, Жан-Франсуа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Реньяр Ж. Ф. Одноактные комедии. М., 1940 (стеклогр.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։