Ժան Օնորե Ֆրագոնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Օնորե Ֆրագոնար
ֆր.՝ Jean-Honoré Fragonard
Ծնվել էապրիլի 5, 1732(1732-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաս[4][5]
Վախճանվել էօգոստոսի 22, 1806(1806-08-22)[6][7][8][…] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[9][4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[10] և  Ֆրանսիայի թագավորություն
ԿրթությունÉcole royale des élèves protégés?, Հռոմի ֆրանսիական ակադեմիա և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող և գծագրող
Ոճռոկոկկո[4]
Ժանրդիմապատկեր[11] և բնանկար[11]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՃոճանակը, Սողնակ և Երիտասարդ ընթերցող
ՈւսուցիչԺան Բատիստ Շարդեն և Ֆրանսուա Բուշե
ԱշակերտներԺան Բատիստ Լը Բրյուն
Պարգևներ
ԱմուսինMarie-Anne Fragonard?[12]
ԶավակներAlexandre-Évariste Fragonard?[12]
ԱզգականներHonoré Fragonard?
 Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում

Ժան Օնորե Ֆրագոնար (ֆր.՝ Jean-Honoré Fragonard, ապրիլի 5, 1732(1732-04-05)[1][2][3][…], Գրաս[4][5] - օգոստոսի 22, 1806(1806-08-22)[6][7][8][…], Փարիզ[9][4][5]), ֆրանսիացի գեղանկարիչ։

Սովորել է Ժան Բատիստ Շարդենի և Ֆրանսուա Բուշեեի մոտ։ 1756–1761 թվականներին, 1773–74 թվականներին ստեղծագործել է Իտալիայում։

Շարունակելով Բուշեի արվեստի ավանդույթները, երբեմն տուրք տալով ռոկոկո ոճին, Ֆրագոնարը միաժամանակ, հասել է առօրյա (նաև ժող․) կյանքի քնարական տեսարանների, մարդկային ինտիմ զգացմունքների, բնության բանաստեղծականության վերարտադրման։ Կոլորիտի թարմությամբ ու նուրբ դեկորատիվությամբ, նկարելակերպի թեթևությամբ, սահուն կոմպոզիցիոն ռիթմերով աչքի ընկնող Ֆրագոնարի ստեղծագործությունները լի են զգայականությամբ, կյանքի հաճույքի պոեզիայով («Ճոճքի երջանիկ պատահականությունները», 1766, Ուոլլես հավաքածու, Լոնդոն, «Լողացող կանայք», 1775, Լուվր, Փարիզ), ներթափանցված են կերպարների սեթևեթ տվայտանքների նկատմամբ հազիվ նկատելի ծաղրով («Գողունի համբույր», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ հերոսների ճակատագրի հանդեպ անկեղծ, որոշ չափով սենտիմենտալ համակրանքով («Աղքատ ընտանիք», Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Լուսաստվերի նրբին էֆեկտները բնորոշ են նրա բազմաթիվ գծանկարներին և օֆորտներին։

Այլ նշանավոր գործերից են Ճոճանակ և Սողնակ կտավները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]