Ժան Ռենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ռենո
ֆր.՝ Jean Reno
Ծնվել էհուլիսի 30, 1948(1948-07-30)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրԿասաբլանկա, Մարոկկո[4]
ԿրթությունԿարնոյի լիցեյ, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Lyautey երկրորդական վարժարան
Քաղաքացիություն Ֆրանսիա[5] և  Իսպանիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Genevieve Reno?, Nathalie Dyszkiewicz? և Zofia Borucka?[6]
Երեխա(ներ)Sandra Moreno?
Պարգևներ և մրցանակներ

Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno [ˈʒɑ̃ ʁeˈno] (իրական անունը՝ Խուան Մորենո ի Էռերա Խիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez)), հուլիսի 30, 1948(1948-07-30)[1][2][3][…], Կասաբլանկա, Մարոկկո[4]), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։ Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Այդ ֆիլմը միանգամից փառքի արժանացրեց և Ժան Ռենոյին և Լյուկ Բեսոնին։ Շատերը Ռենոյին հիմա ճանաչում են որպես Լեոն, բայց Ռենոյի դերերը բազմազան են։ Նա այն եզակի դերասաններից է, ով կարողանում է հիանալի կերպով մարմնավորվել առնական հերոսների՝ որոնցից են Վիկտոր (Նիկիտա), Լեոն (Լեոն) և Շառլ Մաթեյի (22 փամփուշտ. Անմահը) և այնպիսի սենտիմանտալ և կատակերգական հերոսների, որոնցից են կոմս Գոդֆրուա դը Մոնտմիրալը (Եկվորները, Եկվորները 2. Ժամանակի միջանցքները), Հուբերտ Ֆիոերենիտին (Վասաբի

Ժան Ռենոն իր կինոկարիերան սկսել է մոտ երեսուն տարեկան հասակում և կարճ ժամանակում մեծ ճանաչման է հասել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ և Հոլիվուդում։ Չնայած, որ Հոլիվուդում Ռենոյին բազմաթիվ հետաքրքիր դերեր են առաջարկում, Ռենոն հնարավորինս նախընտրում է նկարահանվել իր հայրենի Ֆրանսիայում։ Բացի այդ Ռենոյին այնքան էլ հետաքրքիր չէ հոնարարները։ Հետաքրքիր դերի կամ լավ նկարահանման անձնակազմի դեպքում հոնարարը մնում է հետին պլանում։

Դերասանը մեծ ժողովրդականություն է վայելում հանդիսատեսի մոտ և չնայած այն հանգամանքին, որ Ժան Ռենոն խոստացել էր նկարահանվել մինչև 60 տարեկանը, նա մինչև հիմա էլ նկարահանվում է և պատրաստվում է նկարահանվել։ Ինչպես ասում է մեծն դերասանը՝ ինքը չի կարողանում մերժել իր ընկերներին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, Մարոկկո։ Նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են Հյուսիսային Աֆրիկա։ Երբ տղան 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ։ Նրա հայրը՝ Խուանը աշխատում էր լինոտիպիտի (տողաշար մեքենա) վրա աշխատող։ Ռենոյի մայրը դերձակուհի էր և մահացել է, երբ Ռենոն դեռևս 17 տարեկան էր[9]։ Ռենոն ունի փոքր քույր՝ Մարի Թերեզա անունով։

Ֆրանսիայում նորմալ կյանք ունենալու համար անհրաժեշտ էր այնտեղի քաղաքացիություն և այն ձեռք բերելու համար Ռենոն ստիպված ծառայության անցավ ֆրանսիական բանակում[9]։

Մինչ դերասան դառնալը Ռենոն օրվա ապրուստ վաստակելու համար զբաղվել է զանազան աշխատանքներով։ Նա վաճառել է երաժշտական գործիքներ, եղել է վարորդ, հաշվապահ և նույնիսկ ծառայել է մաքսատանը։ Այն ժամանակ նա օրական 10 դոլարից ոչ ավել էր կարողանում էր վաստակել։ Նրա առաջին դերասանական հոնարարը եղել է 100 դոլար, իսկ հիմա Ռենոյի կարողությունը գերազանցում է 100 միլիոն դոլարը[10]։

Դերասանությամբ Ռենոն որոշել է զբաղվել դեռ վաղ տարիներից։

Ես միշտ ուզեցել եմ դերասան լինել և ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ մտածել։ Ես պաշտում եմ իմ մասնագիտությունը և երբեք էլ չեմ կասկածել, որ այն կկերակրի ինձ։ Ես ինքս ինձ ասել եմ, որ ինձ մոտ կհաջողվի եթե ոչ կինոյում, ապա գոնե բեմում
- Ժան Ռենո

Փարիզում նա սկսեց այցելել թատերական դպրոց, որտեղ ժամանակին սովորել էին այնպիսի աստղեր, որոնք էին Կլոդ Բրասերը, Դիդյե Ֆլամանը։ Բացի այդ նա ցանականալով օգնել իր հորը աշխատել է ամենատարբեր ոլորտներում՝ վարորդ, մաքսատան աշխատող և հաշվապահ։ Դերասանական ուղին ընտրելով դերասանը որոշեց կրճատել իր երկար "Խուան Մորենո-ի-Էրերա Հիմենես" անունը, քանի որ այն ֆրանսիական դերասանի անվան նման չէր։ Նա իսպանական Խուանը փոխարինեց ֆրանսիական Ժանով, իսկ իր Մորենո ազգանվան առաջին երկու տառերը կրճատեց և արդյունքում հայտնվեց Ժան Ռենո անունը[9]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ, թատրոնով տարվելով, Ժան Ռենոն դերասանական վարպետության դասընթացներ է առավ Ռենե Սիմոնի դրամատիկական թատրոնում և 1974 թ.-ից նա արդեն հաջողությամբ խաղում էր հեռուստատեսությունում, իսկ ապա և "Ecce Homo"-յի թատերական բեմում։ Էկրանի վրա նրա առաջին աշխատանքը եղավ «Օրական մի գաղտնիք» հեռուստասերիալում մարմնավորած փոքրիկ դերը։ Իսկ լայնամետրաժ կինոյում դերասանի դեբյուտը հանդիսացավ «Գողացված նկարի հիպոթեզ» ֆիլմում տարած դերը։ Դրանից հետո հետևեցին տարբեր մասշտաբի դերեր քիչ նշանակալից ֆիլմերում։ Բարձր հասակի պատճառով սկզբում նրան միայն տալիս էին կոպիտ, դաժան կերպարների դերեր։ 1980-1985 թթ. նա նկարահանվեց 18 ֆիլմերում։ Բայց դա այն չէր։ Չնայած թատերական դերերում ունեցած հաջողությանը, Ժանի կինոկարիերան չէր ստացվում։ Երկար ժամանակ նա ստվերում մնաց։ Նա ոչ մի ռեժիսորի կողմից ուշադրության չէր արժանանում տարօրինակ արտաքին տեսքի պատճառով։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ կլիներ Ժան Ռենոյի ճակատագիրը, եթե նա չհանդիպեր Լյուկ Բեսոնի հետ և չդառնար նրա թալիսման աստղը։

1981 թ.-ին նկարահանելով Ժան Ռենոյին «Նախավերջինը», իսկ այնուհետև 1983 թ.-ին «Վերջին մարտը» ֆիլմերում, 26-ամյա ռեժիսորը, որը տարիքով փոքր էր Ռենոյից, ի դեմս նրա գտավ համախոհի և ընկերոջ։ 1985 թ.-ին նրան «Մետրո» ֆիլմում թմբկահարի դեր տալով, միանգամից մի քանի աստիճանով նպաստեց դերասանի հաջողության բարձրացմանը։ Այդ դերը ոչ միայն ճանաչում բերեց երիտասարդ Ժան Ռենոյին, այլ նաև նրա լուրջ կարիերայի զարգացման հիմքը դարձավ, չնայած այն հանգամանքին, որ նա միայն երկրորդ պլանի դերասան էր։ Այդ ֆիլմում հիմնականում համբավը հասավ գլխավոր դերակատարին՝ «անմահ լեռնցի» Քրիստոֆեր Լամբերին։

Նկարահանվելով «Հեռախոսը միշտ զանգում է երկու անգամ», «Զուտ անձնական գործ է» և «Կարմիր գոտի» ֆիլմերում, Ռենոն Բեսոնի «Երկնագույն անդունդ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսներից մեկին՝ սուզորդ Էնցո Մոլինարիին, որն իր չեմպիոնի կորցրած տիտղոսը վերականգնելու համար առանց ակվալանգի խորասուզվում է և մահանում։ Կենսուրախ Էնցոն աստիճանաբար դառնում է ֆիլմի գլխավոր հերոսը, որի մահով ֆիլմը կորցնում է իր դինամիկան, իսկ հանդիսատեսը՝ հետաքրքրությունը։ Այս դերի համար Ժան Ռենոն ներկայացվել է Սեզար մրցանակի[9]։

1990-ական թվականները[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ.-ին լույս տեսած վարձու մարդասպան աղջկա մասին պատմող «Նիկիտա» ֆիլմում Ժան Ռենոն առաջին անգամ մարմնավորեց պրոֆեսիոնալ մարդասպանի կերպար, որի կերպարը նրա համար դարձավ հարազատ։ Այս դերից հետո նրան շատերն անվանում էին «կապույտ էկրանի լավագույն մարդասպան»։ «Մինչ «Նիկիտան» ես ոչ մի նկարահանման առաջարկ չէի ստանում։ Իսկ այդ ֆիլմից հետո ինձ հրավիրում էին մասնակցելու խելագար մարդասպանի դերերի։ Ես բոլորին մերժեցի և անգամ Մայքլ Մանին, որն ինձ հրավիրեց խաղալու «Ձեռնամարտ» ֆիլմում։ Իրականում սրիկաների դերեր խաղալը վտանգավոր թակարդ է, երբ դեռ չես հասցրել քեզ ցույց տալ, որ դեռ ինչերի ես ընդունակ». ասել է Ժան Ռենոն։ Էկրանում ընդամենը 15 րոպե հայտնված հոգեհիվանդ «հավաքարարի» կերպարը այնքան էր տպավորել Բեսոնին, որ նա որոշեց վերամշակել այդ կերպարի բնավորությունը և նրան նվիրել մի ամբողջ ֆիլմ։ Ժան Ռենոյի կերպարը՝ պրոֆեսիոնալ մարդասպան Վիկտորը, այնքան էր տպավորել հանդիսատեսներին, որ նրա մահվան տեսարանի ժամանակ նրանք արտասվում էին։ Հենց Վիկտորն էր նախատիպ հանդիսացել չորս տարի անց հայտնի Լեոնի կերպարի ստեղծելուն Լյուկ Բեսոնի համանուն ֆիլմում, որը 45-ամյա Ժան Ռենոյի բերեց համաշխարհային ճանաչման։

Չսափրված, անգրագետ և միայնակ, բարի, տխուր աչքերով վարձու մարդասպանը մինչև հիմա հանդիսանում է դերասանի այցեքարտը։ Նրա էկրանի հերոսը չնայած իր մեծ ուժերին, ունենալով նաև որոշ թուլություն, դարձավ թմրամոլ ոստիկանի որբացած աղջկա՝ Մաթիլդայի միակ ընկերը։ Մաթիլդայի դերը հիանալիորեն խաղում էր Նատալի Փորտմանը։ Պրոֆեսիոնալ մարդասպանի և փոքրիկ անպաշտպան աղջկա հարաբերությունների հուզիչ տեսարանը չկարողացավ աննկատ մնալ ո՜չ կինոքննադատների աչքերից, ո՜չ էլ հանդիսատեսների։ Ժան Ռենոն «Լեոն» ֆիլմի համար Ֆրանսիական կինոակադեմիայի կողմից արժանացավ պարգևի։ Այսպես Լյուկ Բեսոնի և Ժան Ռենոյի համար ճանապարհ բացվեց դեպի Հոլիվուդ։

90-ական թվականների սկզբերին Ժան Ռենոն նկարահանվել է նաև «Ոսկե դիմակով մարդը», «Փախուստ արդարադատությունից», «Խելացնորություն» և «Ժլատը» ֆիլմերում, որոնք նրան այնքան էլ հաջողություն չբերեցին։ Այդ տարիներին նա հնչյունավորել է նաև Մուֆասա կերպարին «Առյուծ արքան» մուլտֆիլմի ֆրանսիալեզու տարբերակում։ Բնօրինակի հնչյունավորման վրա աշխատել էր Ջեյմ Էրլ Ջոնսը։ Այդ ժամանակաշրջանում նրա հաջողված ֆիլմերից եղան նաև Մեգ Ռայանի և Քևին Քլայնի մասնակցությամբ «Ֆրանսիական համբույր» (1995), «Հիմարները» (1995) և «Յագուար» (1996) ֆիլմերը։ Իսկ 1993 թ.-ին նա Քրիստեան Կլավյեի հետ նկարահանվեց «Եկվորները» ֆիլմում, որի համար նրան ներկայացրեցին Սեզար կինոմրցանակի, իսկ 5 տարի անց նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասը՝ «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները», իսկ ևս երեք տարի անց նկարահանվեց «Եկվորներն Ամերիկայում» (2001) ֆիլմը, որը հանդիսանում էր նախորդ երկու ֆիլմերի ամերիկյան տարբերակը։

Կարիերայի սկիզբը Հոլիվուդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ռենոն և Ժուլիետ Բինոշը կինոփառատոնում

«Առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ նկարահանվել Հոլիվուդում, երբ նկարահանում էինք «Լեոն» ֆիլմը։ Մենք ընկերներով գնացինք Լոս-Անջելոսյան ռեստորան և այնտեղ մի մատուցող ինձ մատնացույց արեց և ասաց «Նի-կի-տա»։ Այդ մատուցողն առաջին անձն էր, որ իմ մեջ ցանկություն առաջացրեց կարիերա սկսել Հոլիվուդում». հիշում է Ժան Ռենոն։

Առաջին դերը, որ դերասանին Հոլիվուդում առաջարկեցին, դա Մոնտակլմի դերն էր «Վերջին մոհիկանը» ֆիլմում, բայց այդ դերը վերջում տվեցին Պատրիս Շերոյին։ «Նրանք նրբաճաշակ մարդ էին որոնում։ Ամերիկայում Ֆրանսիայի նկատմամբ կարծիքն աղավաղված է։ Մենք միշտ ստիպված ենք լինում ապացուցել, որ ունենք հումորի զգացում, քանի որ ֆրանսիացիներին նրանք համարում են չափազանց լուրջ». ասել է Ռենոն։

Մի տարի անց Բրայան դե Պալման իր ֆիլմի համար տպավորիչ ֆրանսիացի էր ման գալիս։ Դիտելով Ռենոյի մասնակցությամբ «Վերջին մարտը» ֆիլմը, նա հասկացավ, որ Ռենոն այն դերասանն է՝ ով կարող է տպավորություն գործել առանց մի բառ իսկ ասելու։ Նա անմիջապես Ռենոյին առաջարկեց Ֆրանց Կրիգերի դերը «Առաքելությունն անիրագործելի է» (1996) ֆիլմում որտեղ գլխավոր որպես գլխավոր դերակատար հանդես էր գալու Թոմ Քրուզը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։

Դերասանը կարճ ժամանակում հոլիվուդյան փառքի արժանացավ։ Լյուկ Բեսոնը գրեց «Հինգերորդ տարրը» ֆիլմի սցենարը, որպես գլխավոր դերակատար ի նկատի ունենալով Ռենոյին, բայց պրոդյուսերները այդ դերի համար առաջարկեցին ամերիկյան «ամուր ընկույզին՝» Բրյուս Ուիլիսին։ Բայց ճակատագիրը նրան մի տարի հետո հետաքրքիր անակնկալ մատուցեց։ Նրան առաջարկեցին նկարահանվել «Գոձիլա» (1998) ֆիլմերում, հանուն որի Ռենոն հրաժարվեց «Մատրիցա» ֆիլմում իրեն առաջարկած «Գործակալ Սմիթի» դերից։ «Գոձիլա» ֆիլմն ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան «Հինգերորդ տարրը»։ «Գոձիլլայում ես մարմնավորում էի ամենադրական տղաներից մեկին։ Իմ խնդիրն էր ուղղել չարիքը, որը կատարվել էր Ֆրանսիայում Խաղաղ օվկիանոսում ատոմային փորձարկումների ժամանակ։ Նրանց պայթյուններն արթնացրել են Գոձիլային և վերջինս գնացել է Նյու Յորքն ավերելու։ Ի միջի այլոց, Ֆրանսիան իսկապես փորձարկումներ է արել Խաղաղ օվկիանոսում». ասել է Ժան Ռենոն։

1990-ականների ժամանակաշրջանում Ժան Ռենոյի ամենալուրջ աշխատանքը համարվում է Վինսենտի դերը «Ռոնին» (1998) ֆիլմում, որտեղ դերասանի խաղընկերն էր հանճարեղ Ռոբերտ Դե Նիրոն։ Ժան Ռենոյի հերոսը մաքսիմալ կերպով ձգտում էր այն կերպարին, որը Ժան Ռենոն ստեղծում և կատարելագործում էր իր կինոկարիերայի ընթացքում՝ մահվան սահմանագծին գտնվող լռակյաց պրոֆեսիոնալ։ Զգացմունքներ արտահայտվելու ժլատությունը հատուկ էմոցիոնալ ազդեցություն է ստեղծում, որի հետևանքով Ժան Ռենոն անխուսափելիորեն իրեն է ձգում հանդիսատեսներին։

Այս ժամանակաշրջանում Ռենոն նաև նկարահանվել է «Սոլեյ քույրերը» (1997), «Տեղ գերեզմանոցում» (1997) և «Կախարդական սերը» (1997) ֆիլմերում[9]։

Կարիերան 2000-ականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ռենոն իր կնոջ՝ Սոֆիա Բորուկայի հետ

2000 թ.-ին լույս տեսավ «Բոսորագույն գետեր» ֆիլմը, որը համանուն վեպի էկրանավորումն էր։ Ֆիլմում Ժան Ռենոն մարմնավորում է հմուտ ոստիկանի, որը երիտասարդ գործընկերոջ հետ հետաքննում է Գրենոբեյլից քիչ հեռու գտնվող սարերում խորհրդավոր սպանությունների շարքը։ «Նկարահանումները բավականին դժվար էին և լարված։ Մենք ֆիզիկապես էին հոգնում, քանի որ նկարահանումներն իրականացվում են սառցե տարածքներում։ Ֆիլմի հանգուցալուծումը իրականացել է բավականին բարձր տեղանքում». հիշում է Ժան Ռենոն։ Էքստրեմալ պայմաններում աշխատելով դերասանները բավականին հյուծվել էին։

«Բոսորագույն գետեր» ստեղծագործության մասին Ռենոն առաջին անգամ իմացել է 1998 թ.-ին՝ «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ Քրիստեան Կլավյեն մեկնել է գիրքը և ասել. «կարդա, չես փոշմանի»։ Ժան Ռենոն մի շնչով կարդացել է 400 էջանոց գիրքը, բայց չէր կարող անգամ երազել Պիեռ Նիմանի դերի մասին։ Իմանալով, որ Ալեն Գուդմանը գնել է վեպի էկրանավորման իրավունքները և «Gaumont» կինոընկերությունը պատրաստվում է այն նկարահանել, Ժան Ռենոն միանգամից առաջարկել է իր թեկնածությունը Պիեռ Նիմանի դերի համար։ Ռենոն այն ժամանակ 52 տարեկան էր և 20 տարի համագործակցել էր այդ կինոընկերության հետ։ Երկար ժամանակ ԱՄՆ-ում աշխատելով Ռենոն վաղուց էր երազում վերադառնալ հայրենի Ֆրանսիա, բայց հարմար և ուժեղ ֆիլմ էր փնտրում։ Դա էլ եղավ Մեթյու Կասովիցի «Բոսորագույն գետեր» ֆիլմը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և չորս տարի անց Ժան Ռենոյի մասնակցությամբ նկարահանվեց ֆիլմի շարունակությունը՝ «Բոսորագույն գետեր 2. Ապոկալիփսիսի հրեշտակները» ֆիլմը։

2001 թ.-ին Ժան Ռենոն նկարահանվեց Լյուկ Բեսոնի «Վասաբի» կատակերգական մարտաֆիլմում, որը շահույթային տեսանկյունով անհաջողության դատապարտվեց։ Դրան հաջորդեցին «Ռոլերբոլ» (2002) և «Սիրո պատմություն» (2002)։ 2003 թ. Ֆրանսիս Վեբերն ուզում էր նկարահանել «Ձախողակները» ֆիլմի շարունակությունը և քանի որ Պիեռ Ռիշարը չկարողացավ մասնակցել նկարահանումներին, «Անհաջողակները» Ժերար Դեպարդիեի խաղընկերը դարձավ Ժան Ռենոն։ Հաջորդ տարի Ժան Ռենոն նկարահանվեց «Կորսիկացին», որտեղ նրա խաղընկերը Քրիստեան Կլավյեն էր։

2006 թ. էկրան բարձրացավ ««Լաֆայեթ» էսկադրիլիան» ֆիլմը, որի գլխավոր սյուժեն ավիացիոն ինստիտուտի երիտասարդ ամերիկացի շրջանավարտների մասին էր, որոնք «ֆրանսիական կուրորտի» փոխարեն հայտնվում են ռազմի դաշտում։ Ֆիլմը պատմում է սիրո, քաջության, տղամարդկային ընկերության, սխրանքների և ֆանտաստիկ ինքնաթիռների մասին, որոնք կարողացան նվաճել ամպերը։

Ինչպես նաև նույն թվականին Ժան Ռենոն Սթիվ Մարտինի հետ նկարահանվեց Շոն Լևիի «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմում՝ մարմնավորելով Գիլբերտ Պոնտոնի դերը, իսկ երեք տարի անց նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասում՝ «Վարդագույն ընձառյուծ 2» (2009)։ Նկարահանումները մեծ տպավորություն են թողել Ժան Ռենոյի վրա։ «Ֆիլմի նկարահանումների ժամանակ ամենադժվարն այն էր, որ զսպես ծիծաղդ Սթիվ Մարտինի ձայնի վրա։ Ամենասպանիչ տեսարանն այն է ստացվել, որտեղ իմ հերոսը Սթիվ Մարտինի հետ կիպ տրիկո հագած պարում է նմանակելով պաստառների վրայի նկարները։ Մենք այդ տեսարանը նկարահանել ենք ընդամենը մի դուբլով, որովհետև պարը լրիվ իմպրովիզացիա էր և այն կրկնելը պարզապես անհնար էր». հիշում է Ժան Ռենոն։

2006 թ.-ին Ռենոյին առաջարկեցին նկարահանվել Ռոն Հովարդի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմում։ Ռենոն միանգամից ընդունեց առաջարկը չնայած որ Վատիկանը բողոքարկել էր համանուն գրքի համար։ Ֆիլմի բյուջեն բավականին փոքր էր։ «Երբ ռեժիսորն ասում է Մոտոր, միևնույն է, թե ինչ բյուջեով ֆիլմում ես նկարահանվում։ Այն ինչ իրականում կարևոր է, դա արտահայտություններն են, գործընկերները և շրջապատը». ասել է Ժան Ռենոն։ Բացի այդ Թոմ Հենքսի հետ համատեղ նկարահանվելն էլ է Ռենոյին օգնել անտեսելու քիչ վարձավճարը։ «Որ խելամիտ մարդը կհրաժարվի Թոմ Հենքսի հետ նկարահանվելուց». ասել է դերասանը։ Ըստ Ռենոյի խոսքերի նրան հենց սկզբից հաստատել են կապիտան Բեզու Ֆաշի դերում։ Ռոն Հովարդը երկար մտածում էր, թե ում տա Սոֆիի դերը և Ժան Ռենոն ահագին զարմացել է, երբ դերը վստահվել է Օդրի Տատուն։ Իսկ հետո մի փոքր մտածելուց հետո Ռենոն ասել է. «Նա շատ խելացի է և բացի այդ նա օժտված է շատ զգայուն բնավորությամբ։ Նա ոնց որ Էդիթ Պիաֆ լինի։ Ամեն ինչ պահում է իր մեջ և շատ քիչն է, որ կիսում է ուրիշների հետ»։ Ժան Ռենոյի հերոսը՝ Ֆաշը մի անձ է, որը սրբորեն հավատում է իր գործին։ «Եկեղեցին ուղղակի ասում է՝ արա այդ, իսկ սա ոչ մի դեպքում մի արա։ Այդ խոսքերի վրա էլ ես ստեղծել եմ իմ հերոսի կերպարը». ասել է դերասանը[9]։

2009 թ.-ին Ժան Ռենոն նկարահանվել է «Փակ շրջան» ֆիլմը՝ հաջողությամբ մարմնավորելով հայի դերը։ Այնուհետև նկարահանվել է «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար» ռոմանտիկ կատակերգությունում, որտեղ նրա հերոսը ֆրանսիացի Մարսելն էր և իր դրախտային առողջարանում ամուսնալուծման շեմին գտնվող զույգին օգնում էր հասկանալ իրար։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Քրիստեն Բելը, Վինս Վոնը և Ջեյսոն Բեյթմանը[11]։

Կարիերան 2010 թ.-ից մինչև այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ.-ին Ռենոն նկարահանվել է «22 փամփուշտ. Անմահը» ֆրանսիական մարտաֆիլմում մարտաֆիլմում։ Մեկ տարի անց՝ 2011 թ.-ին Քրիստիան Կլավյեն բանակցում էր Ժան Մարի Պուարյեի հետ, որպեսզի վերջինս որպես ռեժիսոր հանդես գա իր գրած սցենարի համար։ Ռեժիսորը չհամաձայնվեց և Կլավյեն անձամբ ստանձնեց ռեժիսորի դերը։ Այսպիսով «Հայրիկներն առանց վատ սովորության» ֆիլմը դարձավ վեցերորդ ֆիլմը, որտեղ Ժան Ռենոն և Քրիստեան Կլավյեն կրկին հանդես եկան միասին[12]։ «Շեֆ» (2012) կատակերգական ժանրի ֆիլմի նկարահանման համար ռեժիսոր Դանիել Կոհենը գլխավոր դերում միայն Ժան Ռենոյին էր պատկերացնում։ Դրա համար ռեժիսորը նույնիսկ հետաձգել է ֆիլմի նկարահանումը[12]։

Ժան Ռենոն մոտ ապագայում Քրիստիան Կլավյեի հետ հանդես կգա «Երկվորները 3» ֆիլմում։ Բացի այդ պլաններ կան նկարահանելու մեծն դերասան Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ հանրահայտ «Ֆանտոմաս» ֆիլմի շարունակությունը, որտեղ Ժան Ռենոն մարմնավորելու է կոմիսար Ժուվի դերը[13]։

Ժան Ռենոն արվեստի այլ ոլորտներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում խաղալով Ժան Ռենոն չի մոռանում թատրոնի նկատմամբ ունեցած իր սերը։ Նա ժամանակ գտնելուն պես վերադառնում է բեմահարթակ։ Բայց Էդուարդ VII փարիզյան թատրոնի «Մեծ պատահարներ» ներկայացմանը և Թուրինում Պուչինիի «Մանոն Լեսկո» օպերայում մասնակցելուց հետո դերասանը թատրոն վերադառնալու համար այլևս ժամանակ չի կարողանում գտնել։ Պատճառն այն է, որ նա մինչև հիմա հսկայական պահանջարկ ունի կինեմատոգրաֆիայում և Ռենոն չի կարող մերժել մարդկանց՝ ում հետ շատ հաճելի է աշխատել նկարահանման հրապարակում։ Օպերայում մասնակցելը բավականին դժվար էր։ «Չէ որ դա իմ աշխատանքը չէ։ Այն բավականին դժվար դուրս եկավ՝ այնքան էլ հեշտ չէ կառավարել համույթի 16 երգիչներին, երեք տենորներին և երկու կանանց։ Բայց ինձ դուր եկավ». հիշում է Ժան Ռենոն[9]։

Ճապոնական «CAPCOM» համակարգչային խաղեր արտադրող ընկերությունը Ժան Ռենոյին հրավիրել է PlayStation 2 խաղային կցորդի «Onimusha 3: Demon Siege» խաղի կերպարներից մեկի՝ Ժակ Բլանկին մարմնավորելու համար։ Հերոսի կերպարը ռեալիստիկ դարձնելու համար 55-ամյա դերասանը կրել է սենսորներով և 12 տեսախցիկներով սև կոստյում, որոնք ֆիքսել են նրա ամեն մի քայլը։ «Ես ինձ մերկ էի զգում և մոտս այն տպավորությունն էր, որ ես իբրև թե ձուկ եմ, որը ջրից նոր է դուրս թռել»։ Խաղի գլխավոր հերոսն այսպիսով ստացել է Ժան Ռենոյի դեմքը։ Հերոսի անգլերեն հնչյունավորմանը դերասանը մասնակցել չի կարողացել հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով։ «CAPCOM» ստուդիան այդ խաղի վրա այնքան գումար է ծախսել, որ այն կհերիքեր հոլիվուդյան բլոքբաստեր նկարահանելու համար։ Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Ճապոնիայում և Ֆրանսիայում։ Հրեշները հարձակվում են Փարիզի վրա և Ժակ Բլանկը Սամանոսուկե Ակետիի հետ ուս ուսի տված կռվում են հրեշների դեմ[14]։

Բացի այդ նա հանդես է եկել մի շարք ամերիկյան գովազդային հոլովակներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանն իր ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել ընտանիքի և ընկերների շրջապատում։ Նա ապրում է Փարիզի հարավում գտնվող փոքրիկ քաղաքում[15]։ Ժան Ռենոն միշտ մեծ հաջողություն է ունեցել կանանց շրջանում։ Նա ամուսնացած է եղել երեք անգամ։ Ռենոն առաջին անգամ ամուսնացել է իր համադասարանցու՝ Ժենևևայի հետ։ Նրանք ունեն երկու զավակ։ Դուստրը՝ Սանդրան ծնվել է 1978 թ.-ին, իսկ որդին՝ Միքայելը 1980 թ.-ին։ Ամուսինները ամուսնալուծվեցին, երբ Ժան Ռենոն սիրավեպ սկսեց լեհ մոդել Նատալյա Դիշկևիչի հետ, որը դարձավ Ժանի երկրորդ կինը։ Այդ ժամանակ Ժան Ռենոն դեռ նոր էր սկսել իր կարիերան[15]։

Ժան Ռենոն ամուսնացավ Նատալյայի հետ և նրանք համատեղ ապրեցին 5 տարի[15]։ Նրանց որդին՝ Թոմը ծնվել է 1996 թ.-ին, իսկ աղջիկը՝ Սերենան ծնվել է 1998 թ.-ին։ Ռենոն և Նատալյան ամուսնալուծվեցին 2001 թ.-ին։

2006 թ.-ին Ժանն ամուսնացավ ռումինական մոդել և դերասանուհի Սոֆի Բորուկայի (1971) հետ։ Նրանց հարսանիքի խաչեղբայրը Ժան Ռենոյի հարևան և ընկեր Նիկոլա Սարկոզին էր, որն այդ ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր։ 2009 թ.-ի հուլիսին ծնվեց Սոֆիի և Ժանի առաջնեկը։ Տղան ուներ 3.2 կգ քաշ և 50 սմ հասակ։ Նրան կոչեցին Սիելո անունով։ 2011 թ.-ի սեպտեմբերի 8-ին Ժանի ընտանիքը ևս համալրվեց մի որդով, որին անվանեցին Դին[16]։

Մի անգամ Ռենոն հայտարարել է, որ կինոկարիերան կլքի 60 տարեկանում և իր ամբողջ կյանքը կնվիրի իր ընտանիքին։ Նա արդեն վաղուց անցել է այդ տարիքային շեմը, բայց նմանատիպ հերոսը չէր կարող հենց այնպես լքել կինոն և նա մնաց։ Նա մինչև հիմա էլ մեծ հաջողությամբ խաղում է երկու իրարամերժ դերեր՝ կատակերգական և մարտական։ Այսպիսով նա 2009 թ.-ին հանդես եկավ երկու ամերիկյան կատակերգություններում՝ «Վարդագույն ընձառյուծ 2» և «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար» ֆիլմերում, ինչպես նաև միևնույն ժամանակ նկարահանվել է «Շուրջկալում», «Ինկասատոր» և «22 փամփուշտ. Անմահը» ֆիլմերում[15]։

Այն հարցին, թե ինչից է ամենաշատը վախենում, Ժան Ռենոն ասել է. «Ես կյանքում ամենաշատը մահից չէ, որ վախենում եմ, այլ հիվանդությունից՝ ծանր, դաժան հիվանդությունից, որը մարդուն չի թողնում նորմալ կյանք վարել և տանջում է նրա հարազատներին։ Մահն այս դեպքում այդքան էլ դաժան չէ։ Կմեռնես՝ և վերջ։ Երբ նայում եմ կիսով չափ կաթվածահար եղած մեր հիանալի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին, չեմ կարող զսպել արցունքներս»[17]։

Դերասանն ամեն ինչ սիրում է անել ինքնուրույն՝ վարել մեքենա (իհարկե, ֆրանսիական Պեժո), ճաշ եփել և տունը կարգի բերել[10]։ Ժան Ռենոն ունի երեք տուն, որոնք գտնվում են Փարիզում, Լոս Անջելեսում և Մալայզիայում։

Նա Էլվիս Փրեսլիի մեծ երկրպագուն է և նույնիսկ նրա երգելաձևը բեմադրել է «Գոձիլա» ֆիլմում։

Ի շնորհիվ «Լեոն» և «Երկնագույն անդունդ» ֆիլմերի Ժան Ռենոն անբաժանելի դարձավ շրջանաձև ակնոցներից։ Իսկ 2005 թ.-ի դերասանի դպրոցական տարիների ընկերը նոր ակնոցներ ստեղծեց, որի ապրանքանիշը կրեց «Jean Reno Creator» անունը։ Իսկ դիզայների այս փորձի համար Ժան Ռենոն ասել է. «Ես ուզում էի ստեղծել յուրօրինակ, էլեգանտ շրջանակներով ակնոցներ, որը դուր կգա ամենքին»[10]։

Ժան Ռենոն և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կինոփառատոն Ոսկե ծիրան կինոփառատոնի բացումը վեցերորդ անգամ տեղի է ունեցել 2009 թ.-ի հուլիսի 12-ին ֆրանսիական ռեժիսոր Լորեն Տյուելի «Փակ շրջան» (Le Premier cercle) ֆիլմով, որի գլխավոր դերակատարը Ժան Ռենոն է։

Ֆիլմը պատմում է հանցագործ գերդաստան Մալաքյանների պատմությունը, որտեղ երիտասարդ տղան փորձում է ըմբոստանալ իր հոր՝ Մալաքյանների գերդաստանի գլխավորի, իշխող կամքի դեմ։ Տղան փորձում է վերջ տալ հանցագործ կյանքին և սկսել նոր, ինքնուրույն կյանք։

Ֆիլմի պրոդյուսեր Ալեն Թերզյանը Երևանի մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ «Փակ շրջան» ֆիլմի գլխավոր դերակատար ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն հիանալի է մարմնավորել իր հայ հերոսին։ Ֆիլմի ներկայացումից հետո հանդիսատեսների կարծիքները բաժանվեցին երկու խմբի՝ ոմանք վիրավորական էին համարում նման հայ հերոսի կերպարը, իսկ մյուս մասն էլ այն ընդունեց ցնծությամբ։

Այդ առումով Թերզյանը գրել է, որ «Փակ շրջան» ֆիլմը փորձում էր հանդիսատեսին հասցնել հայ ընտանիքի հիմնական արժեքները՝ հոր սերը դեպի որդին և փոխադարձ հոգատարությունը միմյանց նկատմամբ[18]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1979 Գողացված նկարի հիպոթեզ L'hypothèse du tableau volé Դրամա,
Դետեկտիվ
Ռաուլ Ռուիս Շան Ռուժել,
Չանտան Պոլեյ,
Ժան Ռեյմոնդ,
Դենիել Գրիմ
1979 Կնոջ լույսը Clair de femme Դրամա Կոստա Գավրաս Ռոմի Շնայդեր,
Իվ Մոնտան,
Ռոմոլո Վալի,
Լիդիա Կեդրովա
1980 Հրաշամանուկ ուզո՞ւմ եք Voulez-vous un bébé Nobel? Բերինյեր Կատակերգություն Ռոբեր Բուրե Ժան Պիեռ Մարել,
Դարի Կոուլ,
Դանիել Պրևո,
Պատրսիա Լեսյեր
1980 Ավիափոստով՝ թղթատատարի միջոցով L'aéropostale, courrier du ciel Մորագլիա Արկածային,
մինի սերիալ
Ժիլ Գրանժյե Բերնար Ֆրեստոն,
Միշել Դյուշոսւա,
Ռոբերտ Ռեմբո,
Պիեռ Լոնդիկ
1981 Մեծ մանյովրներ Les bidasses aux grandes manoeuvres Լեյտենանտ Զագ Կատակերգություն Ռաֆայել Դելֆարդ Միշել Գալաբրյու,
Բետի Բեքերս,
Պոլ Պրեբուա,
Միշել Մոդո
1981 Նախավերջինը L'avant dernier Կարճամետրաժ Լյուկ Բեսոն Պիեռ Ժոլիվե,
Ֆաբրիս Ռոշ,
Լյուկ Բեսոն
1982 Սան Սուսիի անցորդուհին La passante du Sans-Souci Դրամա Ժակ Ռուֆիո Ռոմի Շնայդեր,
Միշել Պիկոլի,
Հելմուտ Գրիմ,
Դոմինիկ Լաբուրյե
1983 Բարի կամքի առանձին մարդիկ Quelques hommes de bonne volonté մինի սերիալ Ֆրանսուա Վիլերս Ժան Կլոդ Դոֆին,
Ժան Բարնի,
Իվ Ռենե,
Ժան Պիեռ Օմոն
1983 Վերջին մարտը Le dernier combat Բիրտը Ֆանտաստիկ Լյուկ Բեսոն Պիեռ Ժոլիվե,
Ժան Բուիզ,
Ֆրից Վապեր,
Քրիստինա Կրյուգեր
1983 Հարստության արտաքին նշանները Signes extérieurs de richesse Մարկ Լետելյեր Կատակերգություն Ժան Մոնե Կլոդ Բրասեր,
Ժոզիան Բալասկո,
Ժան Պիեռ Մարել,
Ռոլան Ժիրո
1983 Արյունալի բալլադ Ballade sanglante Կարճամետրաժ Սիլվեն Մեդիգան Միշել Օմոն,
Պատրիկ Բրաունդե,
Կլեմենտին Սելարյե,
Պոլին Լաֆոն
1984 Մեր պատմությունը Notre histoire հարևան Կատակերգություն Բերտրան Բրիե Ալեն Դելոն,
Նատալի Բեյ,
Ժերար Դարմոն,
Ժենևև Ֆոնտանել
1984 Ալլո, ԲեաՏրիս Allô Béatrice Հոգիների տնօրեն Կատակերգություն,
սերիալ
Ժակ Բենար Նիկոլ Կուրսել,
Դանիել Սեկալդի,
Աննիկ Բլաշանտո,
Ժիզել Գրիմ
1984 Մի գցեք խոսափողը Ne quittez pas ոստիկան Կարճամետրաժ Սոֆի Շմիթ Մարի Վինսենտ,
Էդվարդ Միքս,
Գարիկ Դովան,
Բրիջիտ Շամարանդ
1985 Հեռախոսը միշտ զանգում է երկու անգամ Le téléphone sonne toujours deux fois Կատակերգություն Ժան Պիեռ-Վեռն Դիդյե Բուրդոն,
Սեմուր Բրյուսել,
Բերնար Կամփան,
Պասկալ Լեժիտոմփոս
1985 Երջանիկ մարդը Un homme comblé Ջոել Պաուլա Դելսոլ Եվա Դարլան,
Վալերի Մերես,
Ռոբեն Ռենուչի,
Արիել Սեմենոֆ
1985 Մետրո Subway Թմբկահար Թրիլեր Լյուկ Բեսոն Քրիստոֆեր Լամբեր,
Իզաբել Աջանի,
Միշել Գալաբրյու,
Ռիշար Բորինժե
1985 Զուտ անձնական գործ է Strictement personnel դետեկտիվ Վիլեչեյզ Դրամա Պիեռ Ժոլիվյե Պիեռ Արդիտի,
Ժան Պենո,
Կորոլին Շանոլյու,
Ռոբերտ Ռեմբո
1985 Գիշերը քնքուշ է Tender Is the Night Դանգեն Դրամա,
մինի սերիալ
Ռոբերտ Նայթս Պիտեր Շտրաուս,
Մերի Ստինբերգան,
Ջոն Հերդ,
Շոն Յանգ
1986 Կարմիր գոտի Zone rouge Լեսիա Մարտական Ռոբեր Էնրիկո Սաբիմ Ազեմա,
Ռիշար Անկոնինա,
Էլեն Սյուրժեր,
Ժակ Նոլո
1986 Ես քեզ սիրում եմ I Love You ատամնաբույժ Դրամա Մարկո Ֆերերի Քրիստոֆեր Լամբեր,
Էդի Միտչել,
Ֆլորա Բարիլարո,
Անյես Սորալ
1986 Եվ կգա վաղվա օրը Et demain viendra le jour դասալիք Ժան Լուի Լորեցի Սերժ Ավետկյան,
Էմանուեկ Բեար,
Էլիզբետ Սենդեր,
Պիեռ Սանտինի
1987 Պարոն Բենջամին Monsieur Benjamin Ռոմին Մարիա Հելեն Ռեբոիս Ժորժ Ժերե,
Լյուսիեն Ամոն,
Պիեռ Արդիտի,
Դիդյե Ֆլաման
1988 Երկնագույն անդունդ Le grand bleu Էնզո Մոլինարի Դրամա Լյուկ Բեսոն Ժան Մարկ Բար,
Ռոզանա Արկետ,
Պոլ Շենար,
Սերջո Կաստելիտո
1990 Նիկիտա Nikita Վիկտոր Թրիլեր Լյուկ Բեսոն Անն Պարիյո,
Ժան Յուգ Անգլադ,
Չեկի Կարիո,
Ժաննա Մորո
1990 Շոգեխաշուկ գործողությունը L'opération Corned-Beef Կատակերգություն Ժան Մարի Պուարյե Քրիստեան Կլավյե,
Իզաբել Ռենո,
Վալերի Լեմարսյե,
Ժակ Ֆրանսուա
1991 Ոսկե դիմակով մարդը L'homme au masque d'or Հայր Վիկտորիո Գաետանո Դրամա Էրիկ Դյուրե Մարլի Մետլին,
Մարկ Դյուրե,
Լուիս դե Իկասա,
Պեդրո Ալտամիրանո
1992 Լուլու Գրաֆիտի Loulou Graffiti Պիկու լա Լունե Դրամա,
Կատակերգություն
Քրիստեան Լեյալե Անեմոն,
Ժան Վանկոլի,
Ժան Բենգիգի,
Իվ Լեկոկ
1993 Եկվորները Les visiteurs կոմս Գոդֆրուա դը Մոնտմիրալ Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Ժան Մարի Պուարյե Քրիստեան Կլավյե,
Վալերի Լեմարսյե,
Մարի Ան Շազել,
Քրիստեան Բյուժո
1993 Փախուստ արդարադատությունից Flight from Justice Չարլի Բերտ Արկածային,
Մարտական
Դոն Քենթ Կարոլ Լոր,
Բրյուս Բոքսլայթեր,
Վլաստա Վրանա,
Դևիդ Ֆրենսիս
1993 Խելացնորություն Paranoïa Կարճամետրաժ Ֆեդերիկ Ֆորեստյե,
Ստեֆանի Գատո
Ժիլետ Բարբյե,
Ագնես Բլանշո,
Բերնարդ Բլոխ,
Ալեն Դուտե
1994 Լեոն Léon Լեոն Քրեական,
Դրամա,
Թրիլեր
Լյուկ Բեսոն Նատալի Փորտման,
Գարի Օլդմեն,
Դենի Այելո,
Մայքլ Բադալուկո
1994 Ժլատը La vis Մոնսինյոր Կ. Կարճամետրաժ Դիդյե Ֆլիման Մայթե Նաիր,
Ֆրանսուա Բերլեան,
Մորիս Լամի,
Ժեդ Մարլոն
1995 Հիմարները Les truffes Պատրիկ Կատակերգություն Բերնար Նոե Քրիստեան Շարմետան,
Իզաբել Կանդալյե,
Դիդյե Բենորո,
Ժան Ֆրանսու Դերեկ
1995 Ֆրանսիական համբույր French Kiss քննիչ Ժան Պոլ Կարդոն Մելոդրամա,
Կատակերգություն
Լոուրենս Կեդման Մեգ Ռայան,
Քևին Քլայն,
Տիմոթի Հաթոն,
Ֆրանսուա Կլուզյե
1995 Ամպերի հետևում Al di là delle nuvole Կարլ Դրամա,
Մելոդրամա
Միքելանջելո Անտոնի,
Վիմ Վենդերս
Ֆանի Արդան,
Սոֆի Մարսո,
Ջոն Մալկովիչ,
Վենսան Պերես
1996 Առաքելությունն անիրագործելի է Mission։ Impossible Ֆրանց Կրեյգեր Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Բրայան դե Պալմա Թոմ Քրուզ,
Ջոն Վոյթ,
Վինգ Ռեյմս,
Էմանուել Բեար
1996 Յագուար Le jaguar Ժան Կամպանա Արկածային,
Կատակերգություն
Ֆրանսիս Վեբեր Պատրիկ Բրուել,
Պատրիսիա Վելասկես,
Հարիսոն Լոու,
Դենի Տրեխո
1997 Տեղ գերեզմանոցում Roseanna's Grave Մարսելո Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Փոլ Վեյլանդ Մերսեդես Ռուլ,
Պոլլի Ուոքեր,
Մարկ Ֆրանկել,
Տրևոր Պիկոկ
1997 Կախարդական սերը Un amour de sorcière Մոլոկ Ֆենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ռենե Մանզոր Վանեսա Պարադի,
Ջիլ Բելոուզ,
Ժաննա Մորո,
Դեբնի Կոուլմեն
1997 Սոլեյ քույրերը Les soeurs Soleil հանդիսատես Կատակերգություն Ժանո Շվարց Մարի Ան Շազել,
Տիրի Լերմիթ,
Կլեմենտին Սելարյե,
Դիդյե Բոնյուրո
1998 Եկվորները 2. Ժամանակի միջանցքները Les couloirs du temps։ Les visiteurs 2 կոմս Գոդֆրուա դը Մոնտմիրալ Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Ժան Մարի Պուարյե Քրիստեան Կլավյե,
Մյուրիել Ռոբեն,
Մարի Ան Շազել,
Ժան Լյուկ Կարոն
1998 Գոձիլա Godzilla Ֆիլիպ Ռոաշ Թրիլեր,
Ֆանտաստիկ
Ռոլանդ Էմերիխ Մեթյու Բրոդերիկ,
Մարիա Փիթիլո,
Հենք Ազարիա,
Քևին Դան
1998 Ռոնին Ronin Վինսենտ Թրիլեր,
Մարտական
Ջոն Ֆրանկենհայմեր Ռոբերտ Դե Նիրո,
Նատաշա ՄակԷլհուին,
Ստելան Սկարսագարդ,
Շոն Բին
2000 Բոսորագույն գետեր Les rivières pourpres Պիեռ Նյումանս Թրիլեր,
Մարտական,
Քրեական
Մատյո Կասովից Վենսան Կասել,
Նադյա Ֆարես,
Դոմինիկ Սանդա,
Կարիմ Բելհադրա
2001 Եկվորներն Ամերիկայում Just Visiting Տիբալթ Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Ժան Մարի Պուարյե Քրիստեան Կլավյե,
Քրիստինա Էփլգեյթ,
Մետ Ռոս,
Տարա Ռիդ
2001 Վասաբի Wasabi Հուբերտ Ֆիոերենիտի Մարտական,
Կատակերգություն
Ժերար Կրաֆչիկ Միշել Մյուլեր,
Ռիոկո Հիրոսուե,
Յոսի Օիդա,
Կարոլ Բուկե
2002 Ռոլերբոլ Rollerball Ալեքսիս Պետրովիչ Ֆանտաստիկ,
Սպորտային
Ջոն Մակտիրնան Քրիս Քլեյն,
LL Կուլ Ջեյ,
Ռեբեկա Ռոմեյն,
Նևին Էնդրյուս
2002 Սիրո պատմություն Décalage horaire Ֆելիքս Մելոդրամա,
Կատակերգություն
Դանիել Թոմփսոն Ժուլիետ Բինոշ,
Սերհի Լոպես,
Սկալի Դելպեյրատ,
Կարին Բելլի
2003 Անհաջողակները Tais-toi! Ռուբի Կատակերգություն Ֆրանսիս Վեբեր Ժերար Դեպարդիե,
Ռիշար Բերի,
Անդրե Դյուսոլե,
Ժան Պիեռ Մալո
2004 Բոսորագույն գետեր 2. Ապոկալիփսիսի հրեշտակները Les rivières pourpres II - Les anges de l'apocalypse Պիեռ Նյումանս Թրիլեր,
Մարտական,
Քրեական
Օլիվյե Դաան Բենուա Մաժիմել,
Քրիստոֆեր Լի,
Կամիլ Նաթա,
Ջոնի Հալիդեյ
2004 Կորսիկացին L' Enquête corse Անժ Լեոնի Կատակերգություն Ալեն Բերբերյան Քրիստեան Կլավյե,
Կատերինա Մուրինո,
Դիդյե Ֆլաման,
Պիեռ Սալասկա
2005 Գայլերի կայսրություն L'empire des loups Ժան Լյուիս Շիֆեր Թրիլեր,
Մարտական
Քրիս Նաոն Արլի Ժովեր,
Ժոսլին Կիվրեն,
Լաուրա Մորանտե,
Ֆիլիպ Բաս
2005 Վագրը և ձյունը La tigre e la neve Ֆուադ Դրամա Ռոբերտո Բենինյի Ռոբերտո Բենինյի,
Նիկոլետա Բրասկի,
Թոմ Ուեյթս,
Էմիլիա Ֆոքս
2006 Վարդագույն ընձառյուծ The Pink Panther Գիլբերտ Պոնտոն Կատակերգություն Շոն Լևի Սթիվ Մարտին,
Բիոնսե Նոլզ,
Քևին Քլայն,
Էմիլի Մորտիմեր
2006 Դա Վինչիի ծածկագիրը The Da Vinci Code Կապիտան Բեզու Ֆեչ Թրիլեր,
Դետեկտիվ
Ռոն Հովարդ Թոմ Հենքս,
Օդրի Տոտու,
Յան Մաքկելեն,
Պոլ Բեթանի
2006 «Լաֆայեթ» էսկադրիլիան Flyboys Կապիտան Թենալտ Ռազմական Թոնի Բիլ Ջեյմս Ֆրանկո,
Մարտին Հենդերսոն,
Դևիդ Էլիսոն,
Թայլեր Լաբայն
2006 Չքվիր Flushed Away Լե Ֆրոգ (ձայն) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ Բաուերս,
Սեմ Ֆել
Հյու Ջեքման,
Քեյթ Ուինսլեթ,
Բիլ Նայի,
Յան Մաքկելեն
2006 Հարմար պահը Les grandes occasions Անտոնիո Կատակերգություն,
Մելոդրամա
Քվենտին Սելարյե
2008 Փորձառու ավազակները Ca$h Մաքսիմ Կատակերգություն,
Քրեական
Էրիկ Բեսնարդ Ժան Ջարդեն,
Վալերիա Գոլինո,
Էլիս Թայլոնի,
Ֆրանսուա Բերլեան
2009 Փակ շրջան Le premier cercle Միլո Մալաքյան Դրամա,
Քրեական,
Թրիլեր
Լորան Տյուել Գասլար Ուլյել,
Վաինա Ջոկանտե,
Սամի Բուաժիլա,
Իսահակ Շարի
2009 Վարդագույն ընձառյուծ 2 The Pink Panther 2 Գիլբերտ Պոնտոն Կատակերգություն Հորալդ Ցվարտ Սթիվ Մարտին,
Էնդի Գարսիա,
Ջոն Քլիզ,
Այշվարիա Ռայ
2009 Սիրո բանաձև ամուսնության գերիների համար Couples Retreat Մարսել Կատակերգություն Փիթեր Բիլինգսլի Քրիստեն Բել,
Վինս Վոն,
Ջեյսոն Բեյթման,
Ֆեյզոն Լավ
2009 Ինկասատոր Armored Քուին Մարտական,
Քրեական,
Թրիլեր
Նիմրոդ Անթալ Մետ Դիլոն,
Լորենս Ֆիշբորն,
Ամորի Նոլասկո,
Ֆրեդ Ուորդ
2010 Շուրջկալում La rafle Դոկտոր Դավիթ Շեինբաում Դրամա,
Ռազմական
Ռոզլին Բոշ Մելանի Լորան,
Գադ Էլմալեխ,
Ռաֆայել Ագորե,
Հյուգո Լովարդեզ
2010 22 փամփուշտ. Անմահը L'immortel Շառլ Մաթեյ Մարտական,
Քրեական
Ռիշար Բերի Մարինա Ֆոիս,
Կադ Մերադ,
Գիյոմ Գում,
Ջոի Սթար
2010 Փիլիսոփան The Philosopher Բագի Կարճամետրաժ,
Դրամա
Աբդուլա Ալ Կաաբի Սիրիլ Տուվենին,
Վիրժինի Բրակ,
Տիբո Ամորֆինի,
Բերնար Գրենետ
2011 Մարգարետ Margaret Ռամոն Դրամա Քենեթ Լոներգան Աննա Պեկուին,
Ջ. Սմիթ Քեմերով,
Ջեննի Բերլին,
Էլիսոն Ջենի
2011 Հայրիկներն առանց վատ սովորության On ne choisit pas sa famille Դոկտոր Լյուքս Կատակերգություն,
Արկածային
Քրիստեան Կլավյե Քրիստեան Կլավյե,
Մյուրիել Ռոբեն,
Էլենա Նոգուերա,
Միշել Վյուերմոզ
2012 Շեֆ Comme un chef Ալեքսանդր Լագարդ Կատակերգություն Դանիել Կոեն Միխայիլ Յուն,
Ռաֆայել Ագոգե,
Ժյուլյեն Բուասելյե,
Սալոմ Ստեվենեն
2012 Երազանքների թիմը Les seigneurs Ժան Ռենո Կատակերգություն,
Սպորտային
Օլիվյե Դաան Խոսե Գարսիա,
Ժան Պիեռ Մարել,
Ֆրանկ Դյուբոսկ,
Գադ Էլմալեխ
2012 Ագռավների օրը Le jour des corneilles հայր Սկվոշ (հնչյունավորում) Մուլտֆիլմ Ժան Քրիստոֆ Դյուսանտ Լորան Դոյչ,
Իզաբել Կարե,
Կլոդ Շաբրոլ,
Շանտալ Նոյվիրտ
2012 Ես Ալեքս Քրոսն եմ Alex Cross Լեոն Մերսիեր Թրիլեր,
Քրեական
Ռոբ Կոեն Թայլեր Պերի,
Մետյու Ֆոքս,
Էդվարդ Բերնս,
Ռեյչել Նիկոլս
2013-... Ջո Jo Ջո Սենտ Կլեր սերիալ,
Քրեական
Շերի Ֆոլկսոն,
Քրիստոֆեր Նյուհոլմ
և այլք
Ջիլ Հենեսի,
Թոմ Օստին,
Օրլա Բրեյդի,
Հեյդա Ռիդ
2013 Անվերնագիր քրիստոնեական նախագիծ Untitled Christian Camargo Project Դրամա Քրիստեան Կամարգո Քեյթի Հոլմս,
Էլիսոն Ջեննի,
Ուիլյամ Հերտ,
Միքայել Նյուկվիստ
2014 Կարմիր տաքսի Les Taxis rouges Պոիլոնեզ Կատակերգություն Մանուել Պրադալ Ժերար Ժյունյո,
Տիրի Լերմիթ
2014 Հեկտորը և երջանկության որոնումները Hector and the Search for Happiness Դրամա Պիտեր Չելսոմ Ռոզամունդ Փայք,
Ստելան Սկարսգարդ,
Տոնի Կոլետ,
Քրիստոֆեր Պլամեր
2014 Երկվորները 3 Les visiteurs 3 կոմս Գոդֆրուա դե Մոնմիրալ Կատակերգություն Ժան Մարի Պուարյե Քրիստեան Կլավյե,
Մարի Ան Շազալ,
Մյուրիեն Ռոբեն
Ռասպուտին Raspoutine Ռասպուտին Պատմական Ռոզլին Բոշ
Ֆանտոմաս Fantomas Մարտական,
Քրեական
Քրիստոֆեր Հանս Վենսան Կասել
2017 Աղջիկը մառախուղի մեջ La ragazza nella nebbia դոկտոր Ֆլորես թրիլեր

Կինոմրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Մրցանակ կատեգորիա Ֆիլմ Արդյունք
1989 Սեզար Երկրորդ պլանի լավագույն դերասան Երկնագույն անդունդ Առաջադրված
1994 Սեզար Լավագույն դերասան Եկվորները Առաջադրված
1995 Սեզար Լավագույն դերասան Լեոն Առաջադրված
2001 Եվրոպական կինոակադեմիա հանդիսատեսների համակրանքի մրցանակ տղամարդկային դերի համար Բոսորագույն գետեր Առաջադրված

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժան Ռենոյի ամենասիրած կատակերգական դերասաններն են Ռոբերտո Բենինյին, Բուրվիլը և Լուի դը Ֆյունեսը։
  • Բոլոր հոլիվուդյան դերասաններից Ժան Ռենոն հիացմունքով է արտահայտվում Թոմ Հենքսի մասին։ «Հենքսը տեղով էլեգանտություն է։ Նա առատաձեռն, սիրալիր, հետաքրքրասեր, խելացի տղա է, իր երկրի հիանալի քաղաքացի». ասել է Ռենոն։
  • Այն հարցին, թե որ կենդանու հետ է իրեն ասոցացնում, Ժան Ռենոն ասել է. «Ուղտերի հետ։ Ուղտերն ունեն իրենց կերակրի սեփական պահուստային պաշարը։ Նրանք խմում են ինչ պատահի՝ նույնիսկ ճահճաջուր։ Նրանք անտանելի հոտ ունեն և շատ զզվելի բնավորություն, բայց դրա փոխարեն նրանք կարող են շատ ու շատ երկար քայլել»։
  • Ժան Ռենոն միակ ֆրանսիացի դերասանն է, որ հաշված տարիների ընթացքում կարիերա է ստեղծել Հոլիվուդում։ Ժան Ռենոյի հերոսները՝ Լեոնը, վարձու մարդասպան Վիկտորը, «Ֆրանսիական համբույր» ֆիլմում ֆրանսիացի հակահետախույզ Լարոշը, «Գոձիլա» ֆիլմում աշխարհին փրկող ֆրանսիացի նախկին հետախույզ Ֆիլիպ Ռոաշը, «Ռոնին» ֆիլմում լավագույն գործակալներից մեկը համարվող Վինսենտը և նույնիսկ «Երկնագույն անդունդ» անդունդ ֆիլմի Էնզո Մոլարինին, բարձր կարգի պրոֆեսիոնալներ են։ Հենց պրոֆեսիոնալիզմն է, որ էկրանային կյանքը հագեցնում է վտանգավոր արկածներով՝ թույլ տալով ապրել կամ արժանապատվորեն մեռնել վտանգներով լի աշխարհում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123644674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.parismatch.com/People/Jean-Reno-ne-croit-pas-a-l-integration-des-musulmans-en-France-988645
  6. https://www.programme-tv.net/biographie/294157-borucka-zofia/
  7. Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 2008. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  8. https://web.archive.org/web/20190502130045/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2000.73.0.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «nerusactors.ru/biography/jean_reno; Ժան Ռենո». Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Ժան Ռենո. Մարդ ոչ հասարակ կյանքով». Վերցված է 2013 Հունիսի 9-ին.
  11. «Ժան Ռենո». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
  12. 12,0 12,1 «Հայրիկներն առանց վատ սովորության». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
  13. «Ժան Ռենոն Ֆանտոմասի դերում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
  14. «Onimusha 3: Demon Siege». Վերցված է 2013 Մայիսի 28-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «http://tv.akado.ru/persons/; Ժան Ռենո». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  16. «renofilm.ru; Ժան Ռենո». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
  17. «Ժան Ռենո. Ես սիրում եմ իմ կնոջը». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
  18. «nerusactors.ru/biography/jean_reno; Ժան Ռենոն և Ոսկե Ծիրանը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
  19. Décret du 13 juillet 1999 portant promotion et nomination. (ֆր.)
  20. Décret du 14 mai 2003 portant promotion et nomination. (ֆր.)
  21. BBC: Chirac honours French actor Reno (անգլ.), French action star Jean Reno gets top honour from Chirac Արխիվացված 2011-05-18 Wayback Machine (անգլ.)
  22. Nomination ou promotion dans l’ordre des Arts et des Lettres. 23 novembre 2007. (ֆր.)
  23. Décret du 11 juillet 2008 portant promoti(ֆր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռենո» հոդվածին։