Ջին Շրիմփտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժան Շրիմփթոնից)
Ջին Շրիմփտոն
անգլ.՝ Jean Shrimpton
Դիմանկար
Ժան Շրիմփթոնը 1965 թվականին
Ծնվել էնոյեմբերի 7, 1942(1942-11-07)[1][2] (81 տարեկան)
ԾննդավայրՀայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԿրթությունSt Bernard's Catholic Grammar School?
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
Աշխատավայրfamedface
ԱմուսինՄայքլ Քոքս
ԵրեխաներԹադեուս Քոքս
 Jean Shrimpton Վիքիպահեստում

Ջին Ռոզմարի Շրիմփտոն (անգլ.՝ Jean Rosemary Shrimpton, նոյեմբերի 7, 1942(1942-11-07)[1][2], Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի մոդել և դերասանուհի։ Աշխարհի առաջին սուպերմոդելներից մեկն է և նորաձևության իկոնա[4][5][6]։ 2012 թվականին Շրիմփթոնը ըստ Թայմ ամսագրի ընդգրկել է «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ նորաձևության իկոնաները» ցանկում[7][7]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բակինգեմշիրում (Անգլիա), սովորել է St Bernard's Convent դպրոցում (Սլաու)։ Երբ նա 17 տարեկան էր, ընդունվեց Langham Secretarial College քոլեջը Լոնդոնում։ 1960 թվականին նա սկսեց աշխատել որպես մոդել և հայտնվեց այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, Harper's Bazaar և Vanity Fair[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարիերան ծաղկեց լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիի շնորհիվ[9], երբ նրանք 1960 թվականին հանդիպեցին միմյանց նկարահանումների ժամանակ երբ Շրիմփթոնը նկարահանվում էր Kellogg's ընկերության եգիպտացորենի փաթիլների գովազդի համար[10]։ Նրանց առաջին լուսանկարահանումը եղավ 1960 թվականին[11][12]։ Համագործակցելով միմյանց հետ, Շրիմփթոնը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում[13]։ Նա ասում է, որ պարտք է Բեյլիին իր գործունեության[13], իրեն հայտնի դարձնելու[14][15] և ազդեցիկ դերի համար[11][14][16][17][18][19]։

Իր գործունեության ընթացքում նրան բազմիցս կոչել են «աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդել»[13][20][21][22], «ամենահայտնի մոդել»[21][23][24], «աշխարհում ամենաշատ լուսանկարահանված մոդել»[21][23], «աշխարհի ամենագեղեցիկ դեմք», «ամենագեղեցիկ կինը աշխարհում»[6][13][25][26][27], «րոպեի դեմքը», «60–ականների դեմքը»[5][28] և այլն։ 1963 թվականին Glamour ամսագիրը նրան հայտարարեց որպես «տարվա մոդել»։

Դառնալով հայտնի իր երկար ոտքերով[29], գեղեցիկ կազմվածքով[30], երկար մազերով[31][32][33][34][35],, «եղնիկի» աչքերով, երկար և կոր թարթիչներով[36], կամարաձև հոնքերով և շրթունքներով[37]։

1965 թվականին նա օգնեց ստեղծել մինի կիսաշրջազգեստները[27][38], որի արդյունքում երկու անգամ գործնական այցով մեկնեց Ավստրալիա, որը հովանավորել էր Victoria Racing Club ակումբը և տեղական սինթետիկ մանրաթել արտադրող ընկերությունը, որոնք օգնեցին ստեղծել շուտով շատ հայտնի դարձած զգեստը։ Դրա համար նա վաստակեց 2000 ֆունտ ստերլինգ, որը այդ թվականներին բավականին մեծ գումար էր[39]։

Երբ նա ժամանեց Մելբուրն, առաջացրեց սկանդալ, քանի որ հագել էր Քոլին Ռոլֆի ստեղծած սպիտակ զգեստը, որը ուներ 10 սմ․ երկարություն, չէր կրել գլխարկ և ձեռնոցներ, այլ թևին կապել էր տղամարդու ժամացույց, որը այդ ժամանակներում շատ անսովոր էր։ Շրիմփթոնը չէր պատկերացնում, որ կարժանանա նման սկանդալային արձագանքների ԶԼՄ–ների և մարդկության կողմից[6][27]։

1986 թվականին The Smithereens խմբի «Behind the Wall of Sleep» երգի մեջ հիշատակվում է Շրիմփթոնի անունը[40]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրիմփթոնը և Դեյվիդ Բեյլին սկսեցին ժամադրվել իրենց համագործակցություններից ոչ ուշ, սակայն այն ընդհատվեց 1964 թվականին[9]։ Այդ ժամանակահատվածում Բեյլին ամուսնացած էր, սակայն բաժանվել էր, կարծելով, որ կապերը պետք է շարունակեր Շրիմփթոնի հետ[16]։ Նրա մյուս հայտնի սիրավեպն է եղել Տերենց Սթեմփի հետ։ Սակայն 1979 թվականին նա ամուսնացավ լուսանկարիչ Մայքլ Քոքսի հետ[41] Պենզանսում, երբ նա արդեն չորս ամիս հղի էր և սպասում էին իրենց երեխային՝ Թադեուսին (ծնվել է 1979 թվականին)։ Նրանք Պենզանսի Cornwall հյուրանոցի սեփականատերերն են[28]։

2012 թվականի հունվարի 26–ին BBC Four ալիքը ստեղծեց ֆիլմ, կոչված «We'll Take Manhattan», որը պատմում էր Շրիմփթոնի և Բեյլիի սիրավեպի մասին։ Շրիմփթոնի դերը կատարում էր Քարեն Գիլանը[42][43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Jean Shripmton - An Autobiography. Ebury Press. 1990. էջ 9. ISBN 978-0852238585.
  4. Mansour, David (2005). From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century. էջ 430. ISBN 0-7407-5118-2.
  5. 5,0 5,1 Busch, Charles (1995 թ․ հունվարի 24). «He's Every Woman». The Advocate: p.60. {{cite journal}}: |page= has extra text (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 «Milesago article on Jean Shrimpton». Milesago.com. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  7. 7,0 7,1 Berry, Allison (2012 թ․ ապրիլի 2). «All-Time 100 Fashion Icons: Jean Shrimpton». Time.
  8. «Twiggy and The Shrimp – By Bill Harry». Retrosellers.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  9. 9,0 9,1 «PDN Legends Online: David Bailey». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  10. Bumpus, Jessica (2010 թ․ մարտի 3). «The Shrimpton Story». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  11. 11,0 11,1 Muir, Robin (2007 թ․ մարտի 17). «Two take Manhattan». The Guardian.
  12. Muir, Robin (2002 թ․ հունիսի 29). «`That Bob Richardson was commissioned for Brides is like finding Charles Manson...(subscription required)». The Independent.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Bocca, Geoffrey (1967 թ․ հունվարի 8). «The Girl Behind the World's Most Beautiful Face». Family Weekly.
  14. 14,0 14,1 Collette, Adrian (2003 թ․ փետրվարի 16). «The shortest century and the greatest party». The Age. Melbourne.
  15. «In the raw». Guardian. 2005 թ․ սեպտեմբերի 17.
  16. 16,0 16,1 Hauptfuhrer, Fred (1977 թ․ սեպտեմբերի 26). «The Women David Bailey Photographs Become His Lovers, and Marie Helvin Is the Latest». People. 8 (13). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  17. NY JS DB 62 by David Bailey Արխիվացված 2010-07-08 Wayback Machine Steidlville.com
  18. David Bailey and Martin Harrison. Birth of the Cool: 1957–1969
  19. «David Bailey: Godfather of cool». BBC News. 2001 թ․ հունիսի 15.
  20. Polly (1967 թ․ հունիսի 12). «Shrimp Shines up Londonderry Hair». Pittsburg Post-Gazette.
  21. 21,0 21,1 21,2 Hammond, Fay (1968 թ․ օգոստոսի 19). «Not the Very Model of a Modern Major Mannequin». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «American Designs Best 'London Look'». Milwaukee Journal. 1967 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  23. 23,0 23,1 Cloud, Barbara (1967 թ․ հունիսի 11). «Most Photographed Model Reticent About Her Role». The Pittsburg Press.
  24. Morris, Ann (2001 թ․ հունիսի 23). «A womb with a view». Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  25. Cloud, Barbara (1967 թ․ հունիսի 9). «Ex-Window Designer London Look Winner». The Pittsburg Press.
  26. «Clippings on 3 March 1969». Los Angeles, CA, USA: Independent. 1969 թ․ մարտի 3: 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  27. 27,0 27,1 27,2 McKenzie, Sheena (2012 թ․ նոյեմբերի 1). «Melbourne Cup memories: The legs that stopped a nation». CNN.
  28. 28,0 28,1 «Being 'ordinary' has its rewards». The Miami News. 1980 թ․ հունիսի 30.(չաշխատող հղում)
  29. Orbach, Suzie. Hunger Strike: The Anorectic's Struggle as a Metaphor for Our Age. էջ 53.
  30. Changes in culture and society in the sixties(չաշխատող հղում) nelsonthornes.com
  31. Mansour, David (2005). From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century. ISBN 0-7407-5118-2.
  32. «'Funny Girl' Can Become Beautiful Girl». The Evening Independent. 1969 թ․ հունվարի 23.
  33. Menkes, Suzy (2005 թ․ փետրվարի 28). «A striking combo:broadtail and fringe». New York Times.
  34. Alexander, Hilary (2005 թ․ փետրվարի 28). «The Look bounces back in Milan with 'Shrimp Clones'». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  35. «HE FOCUSED ON THE MOST FASHIONABLE FACES OF THE '60S». Philadelphia Inquirer. 1984 թ․ փետրվարի 18.
  36. Glossary: Season 1 The Advocate p. 38. 20 November 2001.
  37. Cloud, Barbara (1989 թ․ հունվարի 18). «Pout power Fashionable lips are getting fuller now, just like Ms. Hershey's kisses». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  38. Style Icon: Jean Shrimpton Արխիվացված 2010-11-27 Wayback Machine 2006-09-18. Fabsugar.com
  39. «Jean Shrimpton in Melbourne». MILESAGO. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  40. «Especially for You (1986)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  41. Jones, Jerene (1982 թ․ հունիսի 14). «Once the Face of the '60s, Jean Shrimpton Is Now the Model of An English Innkeeper». People. 17 (23). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  42. «We'll Take Manhattan». BBC News. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  43. Carpenter, Julie (2011 թ․ օգոստոսի 2). «Return of the Shrimp». Daily Express.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Շրիմփտոն» հոդվածին։