Ժան Բատիստ Կլեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեման (այլ կիրառումներ)
Ժան Բատիստ Կլեման
ֆր.՝ Jean Baptiste Clément
Ծնվել էմայիսի 31, 1836(1836-05-31)[1][2]
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր, Սենա, Ֆրանսիա
Վախճանվել էփետրվարի 23, 1903(1903-02-23)[3][1][4][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 10-րդ շրջան, Սենա, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Clément
ՄասնագիտությունՇանսոնիե, բանաստեղծ, գրող, լրագրող և կոմունար
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներLe Temps des cerises? և La Semaine sanglante?
ԱնդամակցությունՀամայնքի խորհուրդ և Ֆրանսիայի Մեծ արևելք
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական աշխատանքային կուսակցություն
ԱշխատավայրLe Cri du peuple?
 Jean-Baptiste Clément Վիքիպահեստում

ժան Բատիստ Կլեման (ֆր.՝ Jean-Baptiste Clément, մայիսի 31, 1836(1836-05-31)[1][2], Բուլոն Բիյանկուր, Սենա, Ֆրանսիա - փետրվարի 23, 1903(1903-02-23)[3][1][4][…], Փարիզի 10-րդ շրջան, Սենա, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի երգահան-բանաստեղծ, շանսոնյե, սոցիալիստական շարժման գործիչ, հրապարակախոս, կոմունար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզի մերձակայքում՝ հարուստ ջրաղացպանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում լքել է հայրական տունը, եղել է աշխատավոր, այնուհետև դարձել է պրոֆեսիոնալ շանսոնյե։ Ֆրանսիայում ուժեղացած քաղաքական շարժման ազդեցության տակ սենտիմենտալ-քնարական երգեր գրելուց անցում է կատարել սոցիալական երգերի, որոնք ուղղված էին ֆրանսիական Երկրորդ կայսրության իշխանությունների դեմ, ինչի համար հետապնդվել է ոստիկանության կողմից։

1867 թվականին ստիպված է եղել մեկ տարով մեկնել Բելգիա։ Փարիզ վերադառնալուց հետո Կլեմանը շարունակել է իր ելույթները մամուլում ընդդեմ իշխող ռեժիմի (երգիծական թերթիկ «Carmagnole», զրույցների շարք «Lanterne du peuple», երգիծական շաբաթաթերթ «Casse-tête»), համագործակցել է պրուդոնիստական պարբերականների հետ։ «Մեծությանը վիրավորելու» համար բանտարկվել է, որտեղից նրան ազատել է 1870 թվականի Նապոլեոն III-ին տապալած ֆրանսիական Սեպտեմբերյան հեղափոխությունը, որը հիմք դրեց Երրորդ հանրապետության համար։

Փարիզի կոմունայի ժամանակ Կլեմանը դարձել է Մոնմարտրի քաղաքապետ և Կոմունայի անդամ։ Պայքարել է նրա համար վերջին բարիկադներում։ Անկումից հետո դատապարտվել է մահապատժի, թաքնվել է Փարիզում, ապա փախել Անգլիա։

Համաներումից հետո (1880) վերադառնալով՝ մասնակցել է սոցիալիստական հրատարակություններին։ 1882 թվականին ֆրանսիացի սոցիալիստների շրջանում պառակտման ժամանակ դարձել է պոսիբիլականների առաջնորդներից մեկը։ 1901 թվականին հիմնադրել է սոցիալ-քարոզչական գրականության հրատարակչություն։

Մահացել է Փարիզում ծայրահեղ աղքատության մեջ։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Բատիստ Կլեմանը մի շարք հայտնի երգերի հեղինակ է, այդ թվում՝ հայտնի «Le Temps des cerises» և «La Semaine sanglante» (ծավալուն երգ-պոեմներ՝ նվիրված Կոմունային, որոնք գրվել են արյունալի շաբաթվա թարմ տպավորություների ազդեցությամբ, Էժեն Պոտիեի Ինտերնացիոնալի հետ միաժամանակ)։

Բանաստեղծի երգերը ինտիմ լիրիկան կապում են սոցիալական մոտիվների հետ։ Հասարակական թեմաներով երգերը գերակշռում են բանաստեղծ Կլեմանի ստեղծագործության մեջ։ Դրանց թվում հատկապես պետք է նշել «La machine», «Liberté, Egalité, Fraternité», «Les train-misáre», «La Grêve» և այլ գործեր։

1885 թվականին թողարկել է երգերի առաջին՝ «Շանսոններ» ժողովածուն։ 1886-1887 թվականներին հրապարակել է իր անավարտ հուշերը Կոմունայի մասին՝ «La revanche des communeux» և 1887-1888 թվականներին` զրույցների շարք՝ «Questions sociales à la portée de tous par un homme du peuple» («Սոցիալական հարցերը հանրամատչելի շարադրանքով...»):

Իր ստեղծագործություններում բազմաթիվ անգամներ քննադատել է իշխող կառավարությանը և եկեղեցու գործունեությունը, պայքարի կոչեր է հնչեցրել ընդդեմ Երրորդ հանրապետության («Երգեր», 1885, «Հարյուր նոր երգ», 1899

Շանսոնների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Բատիստ Կլեմանը գրել է մեծ թվով երգեր, որոնցից մի քանիսը անցել են բանահյուսական փոքր ժանր։

  • Au Moulin de Bagnolet (1863)
  • Le Moulin des larmes (1865)
  • Le Temps des cerises (1866)
  • La Semaine sanglante (1871)
  • La chanson du semeur (1882)
  • Aux loups (1884)
  • La grève (1893)
  • En avant Paysans! (1900)
  • Dansons la capucine (1860—1870)
  • La Marjolaine
  • Bonjour Printemps
  • Quatre-vingt-neuf
  • L’Eau va toujours à la rivière
  • Fournaise
  • Ah le joli temps!
  • Le Chasse neige
  • Le Bonheur des Champs
  • Le Couteau de Jeannette
  • Fille des champs
  • Le Barde Gaulois
  • J’n’en ai pas le courage
  • Le Chant du ruisseau
  • Je vais chez la meunière

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 L'Humanité (ֆր.)RF: 2003. — ISSN 0242-6870; 2496-8617
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Клеман Жан Батист // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Կլեման» հոդվածին։