Ժակ Ժերմեն Սուֆլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Ժերմեն Սուֆլո
ֆր.՝ Jacques-Germain Soufflot[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1713(1713-07-22)[2][3][4][…]
ԾննդավայրIrancy[1]
Մահացել էօգոստոսի 29, 1780(1780-08-29)[5][6][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)[1]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[2][1]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՀռոմի ֆրանսիական ակադեմիա
ԵրկերՊանթեոն (Փարիզ), Temple du Change? և Hôtel-Dieu de Lyon?[1]
Մասնագիտությունճարտարապետ
ԱնդամությունՃարտարապետության թագավորական ակադեմիա և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?[1]
 Jacques-Germain Soufflot Վիքիպահեստում
Սուֆլոյի կիսանդրին

Ժակ Ժերմեն Սուֆլո (ֆր.՝ Jacques-Germain Soufflot, հուլիսի 22, 1713(1713-07-22)[2][3][4][…], Irancy[1] - օգոստոսի 29, 1780(1780-08-29)[5][6][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]), ֆրանսիացի ճարտարապետ։ 18-րդ դարի կլասիցիզմի առաջատար ներկայացուցիչներից։

Սովորել է Հռոմում (1734-1737)։ 1730-ական թվականներին այցելել է Փոքր Ասիա, 1750 թվականին ուսումնասիրել ու չափագրել է Սիցիլիայի ու Պեստումի անտիկ հուշարձանները։ Աշխատել է Լիոնում (Օթել Դիյո հիվանդանոցը, 1741-1742 և այլն), ապա՝ Փարիզում (1755 թվականից)։ Սուֆլոիի հիմնական գործը Փարիզի Ս․ Ժնևի եկեղեցին է (1758-1790, 1791 թվականից՝ Պանթեոն։ Մեծածավալ, գմբեթածածկ, դասական պորտիկով այս կառույցը ուշագրավ է ձևերի մոնումենտալությամբ, կոնստրուկտիվ համարձակ լուծումով (մեծաթռիչք գմբեթը հենվում է 4 թեթև, եռանիստ մույթերի վրա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ժերմեն Սուֆլո» հոդվածին։